Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանալի մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի, Լոռու մարզի Սպիտակի ոլորանների և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։