Պետական բժշկական հաստատությունները աշխատավարձ չեն ստացել. ահազանգի հետքերով
Հասարակություն
ArmDaily.am-ի խմբագրությունն այսօր բազմաթիվ ահազանգեր ստացավ, որ
պետական բժշկական հաստատությունների մեծ մասը դեկտեմբեր ամսվա աշխատավարձ չեն ստանում: Սովորաբար այն ստանում էին մինչև Ամանոր կամ ամենաուշը՝ մինչև հունվարի 15-ը։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ` պարզելու, տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չեն, որ պիտի աշխատավարձ տան։ «Մենք աշխատավարձ տվող կառույց չենք»,֊ ասաց նա` խնդրելով հստակեցնել, թե որ բուժհաստատությունից է կոնկրետ ահազանգ եկել, որպեսզի ամեն դեպքում խնդիրը լուծվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիվանդանոցների հետ պետպատվեր ծառայությունների պայմանագրեր չեն կնքվել, այժմ հաստատությունները սպասարկում են քաղաքացիներին, բայց չգիտեն՝ պետությունը գումարը կտա, թե ոչ, եւ երբ։ Նշենք, որ պետպատվեր ծառայությունների համար պայմանագրերը սովորաբար կնքվել են դեկտեմբերին։