Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից
Հասարակություն
Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են։
Ինչպես ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, սերվերի հետ կապված խնդիր է։
«Հիմա աշխատանքներ են տարվում այդ խնդիրները լուծելու համար»,- ասաց Հարությունյանը։
Նա դժվարացավ պատասխանել, թե որքան ժամանակ է պահանջվելու խնդիրը լուծելու համար։
Նշենք, որ որոշ օգտատերեր գրառումներ են արել՝ նշելով, որ արդեն մի քանի օր է, ինչ խնդիրը առկա է։