Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Արցախ եւ մարզեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։