«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին Շուշիում այլ պետություների մասնակցությամբ միջոցառում անցկացնելով Բաքուն ուզում է ցույց տալ, որ միջազգային հանրույթն այն ճանաչում է որպես ադրբեջանական տարածք. փորձագետ  «Հարրի Փոթերը էլ էն չի». ֆեյսբուքը քննարկում է Տիգրան Ավինյանի հանդերձանքը Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին

Քաղաքական

Երեկ ԱԺ քառօրյա նիստի առաջին օրը լրագրողների հետ զրույցում իշխանական պատգամավորները մի քանի անգամ նշեցին, որ պետք է Ադրբեջանի հետ թշնամությանը վերջ տանք։ Լրագրողների հարցին, թե այն ադրբեջանցիների հե՞տ, որոնք մի քանի օր առաջ երեք 18-ամյա տղաների սպանեցեին, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Նախ առաջին՝ ես չգիտեմ ինչից է սկսվել այդ ամեն ինչը։ Երկրորդ՝ մենք պետք է լուռ, նյարդերը զսպած այդ ամեն ինչը կառավարենք»։ Սուքիասյանն ասում է, որ հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք  այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։

ArmDaily.am-ը զրուցել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ՝ պարզելու, թե ինչ միտում ունի իշխանությունը այս թեզերը օրակարգ բերելով, որքանով են համեմատելի Թուրքիան եւ Գերմանիան եւ հայերի եւ հրեաների ցեղասպանությունը։

-Պարոն Կարապետյան երեկ մեր իշխանության ներկայացուցիչները խոսում էին Հայոց Ցեղասպանության օրակարգից դուրս գալու մասին, հրեաների և գերմանացիների հարաբերությունների մասին։ Ինչու՞ չի կարելի կամ կարելի՞ է արդյոք Իսրայելի և Գերմանիայի տարբերակը համեմատել Հայաստանի և Թուրքիայի իրավիճակի հետ։

-Եկեք տարանջատենք, որովհետև դրանք անհամեմատելի իրադարձություններ են իրենց բովանդակությամբ, եթե գիտեք տվյալ դեպքում Իսրայելի պարագայում մենք լրիվ այլ պատկեր ենք ունեցել, որովհետև ամենապրիմիտիվ գիտելիքների տեր մարդը հասկանում է, որ Գերմանիա-Իսրայելի դեպքում դրանք լրիվ այլ հարաբերություններ ունեցան։ Գերմանիան ստանձնեց իր պատասխանատվությունը, որ կատարել է հոլոքոստ ու ամբողջ պատասխանատվությամբ ինքը պատժվեց, այսինքն ինքը ինքնապատժվեց։ Գերմանիայում հասարակությունը սովորեց, որ պետք է այլադասությունը դնի մի կողմ ու առհասարակ ընդունի իր մեղքի բաժինը։ Թուրքիայի դեպքում բացակայում է այդ ամեն ինչը, այսինքն համեմատել իսրայելական հոլոքոստի հետ ցեղասպանությունը, որը առավել ևս Թուրքիայի կողմից չի ընդունվել, խեղաթյուրված պատկերի առաջ ենք կանգնելու, դրանք անհամեմատելի փաստեր են, որովհետև այս պարագայում Իսրայելը տեսավ այն, ինչը որ կոնկրետ հոլոքոստ իրականացնող պետությունը ինքնակամ ընդունում է իր մեղքափայ բաժինը ու ընդունեց հետևանքները։ Մեր դեպքում պատկերը լրիվ այլ է, մեր դեպքում ունենք առանց նախապայման նախնական պայմանավորվածություն, իհարկե շատ չակերտներ դեռ չի բացվում, որպեսզի ամբողջական պատկերը հասկանանք, բայց ես որպես նաև դիվանագետ  կարող եմ հստակ արձանագրել, որ նախնական բանագնացների հանդիպման արդյունքը ավելին չէր էլ կարող ակնկալվել։ Այս էտապում, լավագույն դեպքում, ճանաչողական այցելություններ են, մեկմեկու ճանաչելու հնարավորություն ընձեռվեց և բնականաբար հստակեցում տեղի ունեցավ, եթե առանց նախապայմանների ենք համագործակցում, սկսում ենք տարբեր ուղղությունների վրա աշխատել ամեն մեկը իր իշխանություններին պետք է ներկայացնի մյուս կողմի դիրքորոշումը։ Տվյալ դեպքում մենք ունենք հստակ փաստ, որ ունենք առանց նախապայմանների երկկողմանի նախնական համաձայնություն, որը ֆիքսվեց։ Հիմա թե դրանից հետո գործնականում ինչ տեղի կունենա, այ դա արդեն հաջորդ հանդիպումների ընթացքում նոր պարզ կլինի, ինչքանո՞վ կլինի այն լուսաբանված, ինչքանով այն հասարակության համար հասանելի կլինի որպես ինֆորմացիա, դա հարցի մյուս կողմն է, ինչքանով կտրամադրվի հասարակությանը ճշգրիտ ինֆորմացիա, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Իսկ առհասարակ ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում այդ քննարկումների արդյունքում, Դուք ինքներդ ականատես եղաք, էլի խայտառակվեցինք ամբողջ աշխարհով, որովհետև էլի առանց օրակարգ, առանց բովանդակության անսկզբունք նիստ, որի արդյունքում միայն մեկմեկու մեղադրականներ հնչեցին, և ոչ օրակարգային, այսինքն օրակարգ գոյություն չուներ այդ օրը։

Դուք նշեցիք, որ հայ-թուրքական ներկայացուցիչների առաջին հանդիպումը առանց նախապայմանների է եղել, բայց եթե առանց նախապայմանների սկսենք բանակցությունները, ինչ երաշխիքներ ունենք, եր Ցեղասպանության հարցը դուրս չի մղվի օրակարգից, հատկապես, որ թշնամին հակված չէ պատմական փաստը ընդունել, իսկ իշխանությունը համերաշխության քարոզ է տանում։

-Առհասարակ, եթե փաստացի նայում ենք, գրեթե բոլոր երեք նախագահների ժամանակ էլ մենք ունեցել ենք նման դրվագ, եթե հարցին տանք անկեղծ պատասխան, բոլորն էլ առանց նախապայմանի պատրաստակամություն են հայտնել հարաբերությունների կարգավորմանը, նույնիսկ սահմանների բացմանը, առևտրատնտեսական շրջանառությանը և այլն։ Այս պարագայում խնդիրը ինչումն է կայանում, նախ հասկանանք, եթե առանձին ենք դիտարկում Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, որը որ չի մտնում այս բանակցությունների մեջ որպես նախապայման, դա հարցի մյուս կողմն է, այսինքն Հայաստանը չի հրաժարվում Հայոց Ցեղասպանությունից, բայց կոնկրետ հայ-թուրքական այս օրակարգով բանակցությունների սեղանին այն դրված չէ, այսինքն չի քննարկվում, բայց դա չի նշանակում Հայաստանը առհասարակ, բացարձակապես հրաժարվում է ցեղասպանություն տերմինից և այդ իրականությունից, այսինքն դա թողնում ենք ուրիշ մակարդակի, ուրիշ հարթության կամ ուրիշ վայրում, ուրիշ քննարկման արդյունք որպես, իսկ այս պարագայում զուտ քննարկումը գնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ որպես քաղաքական ենթատեքստ համարելով այն, որ որևիցե նախապայման չենք դիտարկում։ Ես ինքս, հասկանալով կարևորությունը, ինչ-որ տեղ հայ-թուրքական հարաբերությունների դրական տենդենցին անցնելու հավակնությունը, ինչքան էլ որ հասկանում ենք ՝ հարևան է ու փակ սահմանները այդքան էլ մեզ համար ձեռնտու չեն, ես անկախ ամեն ինչից կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունից հրաժարվել չի կարող, դա անընդունելի փաստ կլինի, ես ինքս դա չեմ ընդունի, ուղղակի մենք պետք է հասկանանք, որ հարաբերությունների հաստատման ընթացքում պետք է առանձնահատուկ դեր հատկացնենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդհուպ մինչև Թուրքիայի ապարատների պետական կառավարման խորհրդարանի կողմից։ Այս պարագայում հստակ մենք պետք է տարանջատենք ու հասկանանք՝ ժողովրդի մոտ այդ թերի կարծիքը կամ թյուրըմբռնումը, հենց դրանից է գալիս, որովհետև իշխանությունները անկեղծ չեն այս հարցով, անկեղծ չեն, չեն ասում, որ եկեք տարանջատենք տվյալ դեպքում խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունից մեկը մյուսին ինչ-որ բան առաջարկելով կամ պահանջելով, ուրիշ բան է, երբ ուրիշ հարթության վրա, ուրիշ մակարդակով, թեկուզ և հետագայում դիվանագիտական խողովակով հարցը բարձրացվի Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Հստակ պատասխան չեն տալիս, հիմա բացարձակապե՞ս իշխանությունները հրաժարվում են Հայոց ցեղասպանությունից որպես պայման առաջարկելու, թե դա ընդամենը կրում է այլ բնույթ և այլ հարթության վրա է լինելու։

Արդյոք օրերից մի օր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են լինել այնպիսին, ինչպիսին Գերմանիային և Իսրայելինն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ կարծես Թուրքիան չի հրաժարվում Մեծ Թուրանի ծրագրից։

-Ընդհանրապես ցեղասպանող ազգերը, տվյալ դեպքում քաղաքակիրթ Գերմանիան, գտավ ճանապարհներ, որպեսզի իր մեղքը ընդունելով փորձի Իսրայելի հանդեպ բարիդրացիական ցանկացած տիպի հարաբերություններ կարգավորելով ժողովրդի հիշողության մեջ մանավանդ սերնդեսերունդ փորձի ձերբազատել, որպեսզի այդ հիշողությունը դուրս գա։ Չնայած, որ գենետիկ հիշողությունը մեկ է պահպանվում է, դա լինի հայերիս մոտ, լինի Իսրայելի մոտ։ Նրբությունն ինչումն է՝ սերունդներին փոխանցում ենք այն, ինչը որ տեղի ունեցել է ու պատմականորեն ներկայացնում ենք, որ դրա մասին չպետք է երբեք մոռանալ ու պետք է պահանջատեր լինել, ես դրա կողմնակիցն եմ։ Ցանկացած պարագայում, նույնիսկ Իսրայելի դեպքում, ինչքան էլ որ փոխհատուցել են ամբողջ կատարվածի դիմաց, միևնույնն է դա պատմական դեպք է, որը երբեք հիշողությունից ջնջել չի կարող, մանավանդ հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցածը։ Դուք ճիշտ համեմատական եք անցկացնում՝ Թուրքիայի հանրապետությունը այն պետություն չի, որ նա ձերբազատի իրեն նման բեռից, այսինքն նման մեղքի ընդունումից, մասնավորապես, որ լավ նշեցիք՝ Թուրանի գաղափարը կա մինչև Ալթայի բոլորիս հայտնի։ Նրանք նույնիսկ պատրաստակամ են բնաջնջել, նստակյաց ժողովրդին դարձնել քոչվոր, ինչպես իրենք են քոչվոր, և հակառակը իրենք են նստակյաց դարձել, մենք ենք դարձել քոչվոր։ Այո նրանք չեն ձերբազատվել իրենց պլաններից, հատկապես՝ Թուրանի գաղափարից։ Հետևաբար մեր գերխնդիրը այն է, որ մենք բոլոր միջազգային հարթակներում մինչև վերջ պայքարենք, որպեսզի ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչի։ Դրա արդյունքում մենք կշահենք այն, որ քաղաքակիրթ աշխարհը դրան կտա իր պատասխանը։ Գալու է այդ օրը, որ  Թուրքիան առերեսվելու է այդ փաստի հետ և ընդունելու այդ փաստը, հարցը, թե դա մեր սերունդը տեսնելու է, թե ոչ։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին շատ կարևոր հարց կա, որը որ մեր օրակարգում գրեթե բացակայում է։ Ես չեմ տեսել որևէ իշխանական մոտեցում առ այն, թե լավ ենթադրենք Թուրքիայի հանրապետությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հետո ի՞նչ է տեղի ունենալու, այսինքն Հայաստանը ի՞նչ պահանջներ է դնելու տարածքային պահանջներ, ֆինանսական պահանջներ, այսինքն մենք ինչպես ենք պատկերացնում հաջորդ պրոցեսը։ Ես ինքս ունեմ իմ մոտեցումը, թե իրավական առումով ինչից կարելի է սկսել, բայց չունենք պատկեր, թե իշխանությունը այդ կտրվածքով ինչ է պահանջում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ակնկալում Թուրքիայից, որովհետև ճանաչելը դեռևս հարցի մի կողմն է, դա դեռևս հատուցում չէ, մենք իրավական տեսանկյունից պետք է հասկանանք դա մեզ ինչ կտա կամ ինչ քայլեր է ՀՀ-ի համար ստեղծվում։ Առայժմ ես չեմ տեսել որևիցե լուրջ մոտեցում, թե տվյալ քաղաքականությունը, որը մենք վարում ենք, այսինքն ամբողջ աշխարհով ճանաչման պրոցեսն ենք մենք փորձում ապահովել, դրանից հետո նույնիսկ Թուրքիայի ճանաչումը ինչ է տալու մեզ և մենք ինչ ենք ակնկալում ստանալ Թուրքիայից։

Մեր իշխանությունները ավելի խաղաղասեր քաղաքականություն են վարում, փոխարենը Ադրբեջանի նախագահը վերջերս հարցազրույցի ժամանակ սպառնալիքներով խոսեց Հայաստանի հետ, սպառնաց, որ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում իրենք կորցնելու ոչինչ չունեն, կորցնողը մենք ենք։ Ինչո՞վ պայմանավորենք մեր իշխանության այս կեցվածքը։

-Մենք գործ ունենք անկեղծ թշնամու հետ, ես բազմից շեշտել եմ, որ Ալիևը անկեղծ թշնամի է, նա բացահայտ ասում է այն, ինչ մտածում է, նա անում է այն, ինչ ուզում է ու ինքը, այո, կրկին խոսեց իր նախկինների, այսպես ասած, դժբախտ ու դժգույն ճակատագրից, թե ինչպես իրենց խեղճ ու կրակ պապերին Զանգեզուրից տեղահանել են, որ Զանգեզուրը, այսպես ասած, հայկական չեն, Էրիվանը, Գոյչան իրենց պապենական հայրենիքի մասն են, որը 1918-1920 թվականներին օտարվել են։ Նույնիսկ, այո, եթե մենք մեզ խելոք չպահենք «վայն եկել է մեզ տանի»։ Ինքը կփորձի նաև այդ տարածքները վերադարձնել, հետևաբար արշավանքի նկրտումներ ունի Սյունիքում։ Բնականաբար թշնամին այդ նպատակը ունի՝ հաշվի առնելով և հասկանալով աշխարհաքաղաքական կարևորությունը Սյունիքի, որովհետև դա Նախիջևանի ինքնավար մարզի հետ կապն է  ապահովում։ Դուք գիտեք, որ Մեղրին իրենց համար կոկորդում կանգնած բան է։ Բայց ասեմ, որ Ալիևը ցնորքների մեջ է անկախ ամեն ինչից, որ հաղթանակած պետություն է։ Չեմ կարծում, որ հաղթանակած պետության ղեկավարը նախ վարքագծով իրեն այդպես կդրսևորի և նման ռազմաշունչ հայտարարությունները միջազգային հանրության կողմից հատկապես շատ բացասական արձագանք են տալիս ու արդյունքում նա տուժելու է, որովհետև խոսել խաղաղությունից, պարտադրել խաղաղություն, բայց չգնալ խաղաղության այդ կոնցեպտը չի աշխատելու։ Այստեղ մեր դիրքորոշումն էլ տուժում է նրանով, որ ինչ է նշանակում խաղաղություն, եթե դիմացինդ չի պատրաստվում խաղաղության, ընդհուպ մինչև բացահայտ քո տարածքային ամբողջականությանը և նոր տարածքների գրավման է գնում, քո աշխարհագրական, պատմական երկրի անվանումները փոխում է, Google Map-ին հատուկ նամակ է ուղարկում, որպեսզի տեղանունների անվանափոխում լինի։ Ամեն ինչ գնում է նրան, որ եթե պատերազմը հաղթել են, ուրեմն շանս է տրվել նրանց ավելին գրավելու, ընդհուպ, մինչև ՀՀ սուվերեն տարածք մուտք գործելով։ Այս պարագայում բացի նրանից, մենք էլ սթափվելու կարիք ունենք, որովհետև այսպես ամենատիրությունը չի, որ պետք է հարց լուծի, այս պարագայում նա լուրջ խնդիրներ է իր իսկ առաջ առաջացնում ՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, այսպես ասած, թոշակի է ճանապարհում, երբ դա միակ միջազգային միակ հարթակն է կարգավորելու համար Արցախի հակամարտությունը, անկախ նրանից դա՝ նա ցանկանում է, թե ոչ կամ կարհամարհի այդ կառույցի աշխատանքները, թե ոչ։

Արցախի հարցի կարգավորման մասին խոսելիս բերվեց Կիպրոսի օրինակը։ Գիտենք, որ Կիպրոսը երկրորդն անգամ հանրաքվեի միջոցով վերջնականապես որոշեց իր անջատումը Հունաստանից։ Որքանով է դրանք համեմատելի իրողություններ, կամ կարելի՞ է ասել, որ Արցախի հարցը ավելի դժվար է լուծելը, քան Կիպրոսինը։

-Կիպրոսը ևս օկուպացված է Թուրքիայի կողմից, բռնազավթված է կղզու գրեթե կեսը։ Տվյալ դեպքում ես հակված եմ Ձեզ հստակ ասել, որ ցանկացած կոնֆլիկտ ունի իր տարբերությունը մյուս կոնֆլիկտներից։ Մեր խնդիրը չես կարող համեմատել Ղրիմի կամ Կոսովոյի հետ։ Տվյալ դեպքում ճիշտ չի համադրել, թե ինչքանով են նման կամ տարբեր խնդիրները։ Ամբողջ աշխարհը ճանաչում է Կիպրոսը կղզիով հանդերձ, որը բռնազավթված է Թուրքիայի կողմից 1970-ականներից սկսած։ Մանավանդ նույն ՄԱԿ-ի բանաձևերով հաստատում է, որ ամբողջ կղզու տարածք դա Կիպրոսն է ու այն համեմատել Արցախի հետ, ես ճիշտ չեմ համարում, դա այդքան էլ կոռեկտ չի։ Կարծում եմ, որ Կիպրոսի պարագայում հարցի լուծումը ավելի իրական է, քան Լեռնային Ղարաբաղի։

Սեդա Մակարյան

 

 

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը
Սանջայ Վերման հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Քննարկվել են Եկատերինբուրգում Հայաստանի Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր
Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին
Շիրակի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Վարդավառի նախօրյակին անցկացվող երթի նպատակը տոնի խորհուրդը փոխանցելն է. Արարատյան Հայրապետական թեմ
Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժինն աշխատում է շուրջօրյա. Պարզաբանում
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
«Տաշի-տմբլ» «Զվարթնոց»-ում. որքա՞ն արժե տաճարի վարձակալումն ու ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ խնջույքները (տեսանյութ)
«Դիմադրության» երթն ուշադիր նկարահանում են, որ զորակոչի ծանուցագիր ուղարկեն. Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել
33-ամյա վարորդը Nissan XTrail-ով վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի
ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՄԻՊ
ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
ՀՀ ՊՆ-ն հաստատում է.Ադրբեջանը երեկ կրակել է Խաչիկ գյուղի ուղղությամբ
Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
Պետությանը պատճառվել է 116.029.500 դրամի չափով վնաս․ ԱՀ դատախազություն
Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն
Արարատ Միրզոյանը կմեկնի Իսպանիա
Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ.Թագուհի Թովմասյան
Երթ` ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության. ՈՒՂԻՂ
Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել.Ծառուկյանի ուղերձը
Գործարկվելու է Օրգով բնակավայրի շչակը
ՍԴ-ում նոր խառնաշփոթ է սպասվում, արշալույսները խաղաղ չեն նաև Դատախազությունում. մամուլ
Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը
Փաշինյանն ու ազնվացեղ եղջերուները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը. նախագահ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ի՞նչ են հուշում աստղերը հուլիսի 5-ի համար
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները
Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է
«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա
«Հրապարակ». Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը
«Ժողովուրդ». Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը, Ավինյանը վարկանիշ չունի
«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթ կանցկացվի
«Հրապարակ». Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները
«Հրապարակ». Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց
Երկրաշարժ՝ Աշոցքից 11 կմ արևելք․ ցնցումները զգացվել են Գյումրիում և մի քանի գյուղում
«Հրապարակ». Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին
Երևանում հիվանդանոց է տեղափոխվել 54–ամյա տղամարդ. նրան դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է կինը
Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում․ Ավինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™