Ինչու է Գագիկ Ջհանգիրյանը երեկ երեկոյան այցելել Վճռաբեկ դատարան
Իրավական
ArmDaily.am-ի հետ տեղեկություններով՝ երեկ երեկոյան 17։30-ից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը եղել է Վճռաբեկ դատարանում։
Մեզ հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը ասաց, որ հանդիպման առանցքը եղել է Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատների հարցը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը քննարկեց««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 2 հիմնական բարեփոխում: Մեկը Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատն է, որի արդյունքում քաղաքացիական և վարչական միասնական պալատի փոխարեն կգործեն 2 առանձին պալատներ: Մյուսը դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր ճկուն մեխանիզմների ներդրումն է։
Արփինե Պետրոսյան