28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ «Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան Որքանո՞վ է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ընդունելի ընդդիմադիր խմբակցությունների համար Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները շատ լուրջ ազդում են. Կարեն Սարգսյանը՝ արտագաղթի տեմպերի մասին Վեհափառ Հայրապետը անհանգստացած ու մտահոգված է Աշոտ Մինասյանի առողջական վիճակով, ծանոթացել է նաև քրեական գործի մանրամասներին. փաստաբան Նոր փոփոխություն ԱՊՊԱ ոլորտում, թանկացումը կնպաստի՞ վարորդների զգոնությանը. մանրամասնում են մասնագետները Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով. նա չի՞ մասնակցի Բանակի օրվա միջոցառումներին Փաշինյանը հասկանում է, որ հենց միջանցքի պայմանագիրը ստորագրեց՝ նա կենդանի չի մնա, որովհետև այլևս ոչ ոքին պետք չի լինելու. Արամ Հարությունյան «Հլը էս ոչխարին». փոխադարձ վիրավորանքներ ու լարված իրավիճակ ԱԺ-ում. Սիսակ Գաբրիելյանը դադարեցրեց Ռուբեն Հակոբյանի ելույթը (տեսանյութ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ռուբեն-Քըլըչ հանդիպումը կործանարար է լինելու Հայաստանի համար․ քաղաքագետ

Քաղաքական

Երեկ Մոսկվայում կայացավ թուրք և հայ բանագնացների առաջին հանդիպումը։ Հայկական կողմից բանագնացի Ռուբեն Ռուբինյանն էր, իսկ թուրքական կողմից՝ Սարդար Քըլըչը։ Հանդիպման մանրամասներից ոչինչ չհայտնեցին, փոխարենը նշեցին, որ հանդիպումը կայացել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները առանց նախապայմանի։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի հավատում, որ Թուրքիան որևէ նախապայման չի դրել Հայաստանի առաջ։

«Ես ընդհանուր առմամբ իշխանամետ լրատվամիջոցներին և իշխանություններին բացարձակ հավատալու նպատակ չունեմ, բազմիցս ՀՀ գործող իշխանությունները Նիկոլ Անհողի գլխավորությամբ ապացուցել են, որ իրենք մենակեղծավոր, ամենամանիպուլատիվ և ամենասուտ տեղեկատվություններ տարածողներն են։ Դրա ամենավառ օրինակը 44-օրյա պատերազմն էր, էլ չեմ ասում, վերջին սրացման ժամանակ՝ հունվարի 11-ին, երբ մենք ունեինք երեք զոհ, մի քանի վիրավոր, վնասված ռազմական տեխնիկա և դիրքեր՝ այդ մասին իմանում էինք տելեգրամյան ալիքներից, այլ ոչ թե մեր հարազատ Պաշտպանության նախարարությունից։ Այնպես, որ հավատալ գործող իշխանություններին կամ լրատվական արտահոսքերին բացարձակ պետք չէ»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Համբարյանն ասում է, որ անցյալ տարի իմացանք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլիանտ Նիկոլը Վրաստանի վարչապետին խնդրել էր, որ վերջինս միջնորդի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ, որպեսզի Թուրքիայի նախագահը հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և այդ լուրը համայն աշխարհին հայտնեց հենց Թուրքիայի բռնապետ Էրդողանը։

«Այդ ժամանակ Էրդողանը սեպտեմբեր ամսին ինքնաթիռով մեկնում էր ԱՄՆ ՄԱԿ-ի հերթական գլխավոր ասամբլեայի նիստին և Թուրքիայի բռնապետը ինքնաթիռում շատ պարզ նշեց, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում կարելի է սպասել, միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը կատարի պաշտոնական Անկարայի կողմից առաջադրված մի քանի պայմաններ։ Եվ Էրդողանը դրանք բոլորը թվարկեց, թե ինչի մասին է խոսքը։ Առաջինը՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է, որը նշանակում է, որ Հայաստանը որպես լեգիտիմ է ճանաչում 1921 թվականի ոչ լեգիտիմ, միջազգային որևէ կազմակերպության կողմից չճանաչված և չընդունված Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, երկրորդրը՝ Հայաստանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, երրորդը՝ Հայաստանը դադարեցնում է Հայոց Ցեղասպանության միջազգայնացման գործընթացը, և չորրորդը, ինչպես նշեց Էրդողանը իր բառապաշարով,  Հայաստանը անխափան թույլատրում է օգտագործել Զանգեզուրի միջանցքը։ Հիմա հարց՝ այս բոլոր նախապայմանները Թուրքիայի բռնապետը բարձրաձայն հայտարարեց առաջին անգամ 2021 թվականի սեպտեմբերին և դրանից հետո պաշտոնական Անկարան բացարձակ չի փոխել իր հռետորաբանությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պահով, ավելին Հայաստանի իշխանությունները կեղծ թեզ են առաջ տանում, թե իբր ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ բանակցել առանց նախապայմանների։ Հարց է առաջանում, իսկ ՀՀ-ն երբևէ նախապայմաններով հանդես եկե՞լ է Թուրքիայի հետ բանակցություններում»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի պնդմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի կապերը ընդհատվել էին 1993 թվականի նոյեմբերից ի վեր և երբևէ պաշտոնական մակարդակով Հայաստանը նախապայմաններով հանդես չի եկել։

«Նիկոլ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցները և անձիք, ովքեր այս թեզը առաջ են տանում՝ կեղծարար են և ստախոս։ Սեփական կապիտուլիանտ իշխանության սեփական թրքասիրությունը թաքցնելու նպատակով Նիկոլ Անհողը և իր թիմը կեղծ թեզեր են առաջ նետում, թե մենք առաջին անգամ պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցել, բայց սա պատահական չի արվում, սա արվում է նրա համար, որպեսզի հանրությանը բթացնեն և հանրությունը չհարցնի՝ լավ ինչով էր պայմանավորված, որ նշանակվեցին այս երկու բանագնացները և նշանակվեց առաջին հանդիպումը հունվարի 14-ին Մոսկվայում, արդյոք Հայաստանի Հանրապետությունը ի դեմս թրքասեր, թուրքերի առաջ նսեմացված ու նվաստացված Նիկոլ Անհողը համաձայնություն է տվել և ընդունել է պաշտոնական Անկարայի կողմից առաջ քաշված չորս շանտաժ-նախապայմանները, որ հիմա տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպում։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ Նիկոլ Անհողը, ինչպես միշտ, ՀՀ թիկունքում և հանրության թիկունքում, քանի որ այդ նախապայմանները վերբերում են ոչ միայն ՀՀ-ին, այլև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որովհետև այդ շանտաժ-նախապայմաններից մեկը կոնկրետ վերաբերում է Հայոց Ցեղասպանության միջազգայնացման դեմ քայլերին, որը որպես նախապայման պարտադրված է պաշտոնական Անկարայի կողմից Երևանին, հերթական դավադրությունը չի՞ կազմակերպել, թե բանավոր, չի բացառվում նաև գրավոր տեսքով»,-ասաց քաղաքագետը։

Համբարյանն ասում է՝ առաջին հարցը, որին պետք է Ռուբեն Ռուբինյան անուն-ազգանունով երիտքայլիստը պատասխանի որպես բանագնաց Հայաստանի Հանրապետության անունից հետևալն է, արդյոք ՀՀ-ն համաձայնել է Էրդողանի շանտաժ-նախապայմաններին։

«Այդ հարցի պատասխանը պետք է լինի մեկ ձևաչափով՝ այո կամ ոչ։ Երկար բարակ անհեթեթ բացատրությունները ոչինչ չեն տալու, որովհետև կոնկրետ Թուրքիան բազմիցս նշել է 2021թվականի սեպտեմբերից մինչև անցյալ տարվա վերջերը, որ իրենք դրական ազդակներ են ստանում Երևանից, հետաքրքիր է՝ ինչ դրական ազդակների մասին էր հայտարարում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, ինչ դրական ազդակների մասին էին խոսում թուրք այլ պաշտոնյաները»,-նշեց նա։

Քաղաքագետը լավ  սպասելիքներ չունի այս հանդիպումից, ասում է, եթե Նիկոլ Անհողի գլխավորությամբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման համար որպես ստարտ վերցրել են շանտաժ-նախապայմանների կատարումը, և դրանից հետո նոր ինչ-որ բանակցություններ են վարելու, այդտեղ բանակցություն չկա։

«Անկարան նախապայմաններից հետո, արդեն իր օրակարգը կթելադրի Նիկոլ Անհողին և կպարտադրի անել այն, ինչ 30 տարվա մեջ չէին էլ երազում։ Ընդամենը մեկ փաստ բերեմ, մինչև 2018 թվականի իշխանատեղափոխությունը տարբեր ձևաչափերով, հատկապես լրատվական արտահոսքերի միջոցով, պաշտոնական Անկարան ՀՀ իշխանություններին հասկացնում էր, որ Երևանը ընդամենը պետք է, իրենց բառապաշարով և իրենց գործած տերմիններով, ընդամենը պետք է մեկ, երկու օկուպացված շրջան ազատի և կտեսնի, թե ինչպես Անկրան դրան կարձագանքի։ Այսինքն Անկարան պատրաստ էր մեկ,երկու տարածքների դիմաց ՀՀ-ի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել հայ-թուրքական սահմանը և նորմալ հարևանություն անել։ Իսկ ինչ ենք մենք տեսնում հիմա, 2020 թվականի նոյեմբերի կապիտուլիացիոն ակտից հետո մենք տեսնում ենք խայտառակություն։ Անկարայի ախորժակը կրկնակի է բացվել»,-նշեց Գագիկ Համբարյանը։

Հարցին, թե, ըստ Ձեզ, ինչու չի լուսաբանվել հանդիպման բովանդակությունը և դրանից արժի վախենալ, թե ոչ, պատասխանեց․ «Իհակե, ՀՀ գործող իշխանությունները ի դեմս Նիկոլ  Անհողի, կեղծ թեզ տարածելով, թե իրենք վայելում են Հայաստանի  ընտրողների մեծ մասի հավանությունը, վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացան 52 տոկոս և իրենք ինչ ուզեն, դա էլ կանեն, կեղծիք է։ Ես բազմիցս եմ նշել, որ ՀՀ գործող իշխանություններին ձայն է տվել ընդհանուր ընտրողների 28-30 տոկոսը, և Նիկոլ Անհողը չի կարող ներկայացնել, նույնիսկ, ՀՀ ընտրողների մեծ մասին, բայց քանի որ իրենք այդ 52-ը ստացել են, հիմա, ինչպես նախկինում էր Նիկոլ  Անհողը անում, Հայաստանի թիկունքում ինչ ասես, ում հետ ասես բանակցում էր, ինչ ասես անում էր, հիմա ավելին է անելու և, այո չի բացառվում, որ Քըլըչ-Ռուբեն հանդիպումը աղետալի հետևանքներ է ունենալու մեզ համար, որովհետև ՀՀ կապիտուլիանտ իշխանությունը սեփական իշխանությունը պահպանելու համար, իսկ հատկապես Նիկոլը բազմիցս է ապացուցել,  որ վարչապետի աթոռը իր համար ամենամեծ սրբությունն է, ինքը պատրաստ է ամեն ինչի վրայով անցնել, և չի բացառվում, որ ամեն ինչի դիմաց պատրաստ է նոր խայտառակությունների և վերջնականապես Հայաստանի կործանմանը։ Իսկ թուրքերը բացարձակ նպատակ չունեն ՀՀ-ն գրավել զենքով, նրանց արտաքին քաղաքականությունը շատ ճկուն է, նա տարբեր տարածաշրջաններում, մանավանդ հարևան երկրներում իր ազդեցությունը տարածելու համար օգտագործում է հիբրիդային պատերազմներ, օրինակ, եթե Սիրիայում կամ Իրաքի հյուսիսում Թուրքիան ամրապնդվում է բանակ կիրառելով կամ հովանավորելով ահաբեկչական ուժերին, ապա Վրաստանում կամ Բուլղարիայում կիրառում է դոլարային էքսպանսիան, այսինքն ներդրումներ է անում, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Հայաստանը լցվի Թուրքիայից ներհոսող դոլարներից և թուրք բիզնեսմենները դառնան ամեն ինչի տերն ու տիրակալը»,-եզրափակեց Համբարյանը։

Սեդա Մակարյան 

Որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվել
Ամոթ չի լինի ասել, որ Փաշինյանը շատ փոքր մարդ է Կովկասում խաղաղաբեր լինելու համար.Դավիթ Կարապետյան
Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին
Թրամփն իրեն հռչակել է ԱՄՆ հաջորդ նախագահ (տեսանյութ)
«NAC-комплекс» դեղամիջոցը գրանցվել և շրջանառվում է որպես կենսաբանական ակտիվ հավելում. հարուցվել է քրեական գործ
Դադարեցվել է Երևանի Հաղթանակ թաղամասի որոշ փողոցների գազամատակարարումը
Տեսչական մարմինները և ոստիկանությունը ևս մեկ անգամ զգուշացնում են
Երեւանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է տվել
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ կարձակվի
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Նաիրի Հոխիկյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում
Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները
Օդի ջերմաստիճանը կնվազի
Դոլարն ու եվրոն թանկանում են
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. Արայիկ Հարությունյանը՝ նախագահ. հունվարի 26-ն՝ ամփոփ
Փարիզում ցրտահարվելու հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը
Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում
ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի իշխանությունների դիրքորոշումը հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ
Ղազախստանի նախագահը ՆԳ փոխնախարար է նշանակել
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ
ԱԽ քարտուղարը և Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ
Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ
Քննարկվել է Բելառուսի հասարարական կյանքում հայկական համայնքի գործունեությունը
Մնացական Սաֆարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները. հայտարարություն
«Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան
Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան
ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների հետ
Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ․ Նաիրի Սարգսյան
Որքանո՞վ է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ընդունելի ընդդիմադիր խմբակցությունների համար
Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Վարակված լինելու ժամանակ «Արմեդում» բոլոր QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո կրկին կկանաչեն. ԱՆ
Լուկաշենկոն հանդես կգա ուղերձով
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ
Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները շատ լուրջ ազդում են. Կարեն Սարգսյանը՝ արտագաղթի տեմպերի մասին
Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը շարունակվում է. Ուղիղ
76-ամյա տղամարդը սուր-կտրող գործիքներով սպանել է կնոջը, ապա՝ մասնատել մարմինը. Ոստիկանություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Դավիթ Կարապետյանը. Դիտեք այսօր՝ 21:30-ին
Գործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք
Մաթևոսյանը և Շվեդիայի դեսպանը շեշտել են հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Մեկնարկել է Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը. Ուղիղ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™