28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ «Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան Որքանո՞վ է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ընդունելի ընդդիմադիր խմբակցությունների համար Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները շատ լուրջ ազդում են. Կարեն Սարգսյանը՝ արտագաղթի տեմպերի մասին Վեհափառ Հայրապետը անհանգստացած ու մտահոգված է Աշոտ Մինասյանի առողջական վիճակով, ծանոթացել է նաև քրեական գործի մանրամասներին. փաստաբան Նոր փոփոխություն ԱՊՊԱ ոլորտում, թանկացումը կնպաստի՞ վարորդների զգոնությանը. մանրամասնում են մասնագետները Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով. նա չի՞ մասնակցի Բանակի օրվա միջոցառումներին Փաշինյանը հասկանում է, որ հենց միջանցքի պայմանագիրը ստորագրեց՝ նա կենդանի չի մնա, որովհետև այլևս ոչ ոքին պետք չի լինելու. Արամ Հարությունյան «Հլը էս ոչխարին». փոխադարձ վիրավորանքներ ու լարված իրավիճակ ԱԺ-ում. Սիսակ Գաբրիելյանը դադարեցրեց Ռուբեն Հակոբյանի ելույթը (տեսանյութ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անապահով ընտանիքների համար գազի սակագինը կբարձրանա 33 տոկոսով․ տնտեսագետ

Տնտեսություն

Մի քանի օր է ինչ փորձագետները, տնտեսագետներն ահազանգում են, որ ՌԴ-ն գազի սակագինը 6 տոկոսով բարձրացնելու է։ Մամուլում, նույնպես, այս լուրերը սկսեցին պտտվել։

ArmDaily.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ՝ պարզելու, եթե գազի սակագինը բարձրանա ինչ է այն բերելու մեր հասարակությանն ու ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու։

«Գազպրոմ Արմենիան հայտն արդեն ներկայացրել է համապատասխան պետական հանձնաժողովին, ըստ էության, հիմքն այն է, որ մոտավորապես 5 տոկոսով սահմանի վրա, արդեն իսկ, գազը թանկանալու է համաձայն համաձայնագրի «Գազպրոմի» և գազի մատակարար ընկերության։ Այս պարագայում հայտ է ներկայացրել, որպեսզի ընդհանուր առմամբ, նաև բարձրանան սակագները, այո, մինչև 600 խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար, օրինակ անապահովության նպաստ ստացող ընտանիքների համար գազի սակագինը բարձրանալու է 33 տոկոս։ Այսօր նրանք արտոնյալ գին ունեն, բայց այս տարվա ապրիլի 1-ից սակագինը բարձրանալու է 33 տոկոս և դառնալու է 133 դրամ։ Այսքանով ամեն ինչ ասված է, այսինքն տեսեք, մի կողմից նրանց սոցիալական աջակցությունը չի բարձրանում, այսինքն ընտանեկան կամ սոցիալական նպաստը, մյուս կողմից արդեն իսկ բարձրացել է ջրի սակագինը, հետո էլ էլեկտրաէներգիայի և գազի սակագինը։ Չմոռանանք, որ առաջանցիկ գնաճ ունենք սկսած 2020 թվականից, որը ավելի բարձր տեմպերով շարունակվեց 2021 թվականին և որևէ բանով չի զիջում գնաճի առումով 2022 թվականը։ Սա ուղղակի աղքատացումն ավելացնող գործոն է»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանը նշեմ է, որ պետությունը գազի սակագինը այս պարագայում չի կարող իջեցնել, բայց փոխարենը այլ փոխհատուցում կարող է անել։

«Պետությունը պետք է այնպես անի, որի հակառակն արեց և որն այդպես էլ չի անում, այսինքն խոստանում է այնպես, ինչպես դուք ենթադրում եք, բայց ընտրություններից հետո, կարծես թե, իրենց ողջ ծավալով փորձում են հետածգել այդ խոստումների իրականացումը, ձախողել և փնտրել մեղավորներ։ Իսկ այդպիսի պարագայում, եթե օբյեկտիվորեն գազի սակագինը բարձրանում է, որովհետև մենք, ցավոք սրտի, գազի նավթ չունենք, ներկրում ենք, ապա այսպիսի իրավիճակում առաջին ուշադրությունը պետք է դարձնի պետության սոցիալական քաղաքականությունը անապահով ընտանիքներին, կենսաթոշակառուներին, ընդհանրապես խոցելի խավերին, այդ թվում նաև աշխատող աղքատներին»,-ասաց տնտեսագետը։

Ավետիսյանն ասում է՝ պետք է նայել 2022 թվականի պետական բյուջեն, բնականաբար իրենք գիտեին, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է, ջրի սակագինը արդեն որոշել էին, որ պիտի բարձրանա և գազի սակագինն էլ վստահաբար իրենք են բանակցել, որ բարձրանալու է, բայց ոչ  աշխատավարձի նվազագույն չափ են բարձրացրել, ոչ հիմնական կենսաթոշակի չափ, ոչ էլ սոցիալապես անապահովներին վճարվող պետական նպաստների չափը։

«Այսինքն այս իրավիճակի դեպքում ակնհայտ է, որ մենք գնալու ենք սոցիալական խնդիրների ոչ թե նեղում, այլ ուղիղ խորացում»,-ասաց նա։

Հարցին, թե այլ տարբերակ չունենք, արդյոք որևէ այլ երկրից գազը ներկրելու, պատասխանեց․ «Մենք նաև ներկրում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից, հիմնական գազամատակարարումը ՌԴ-ից է և այդ համաձայնագիրը մեզ այսօր թույլ է տալիս միջազգային շուկայում առկա գներից պատիկներ անգամ ավելի էժան գազ ներկրելու, սահմանի վրա 165 դոլար է, ինչը այս պահին գազի սակագինը 5 հազար խորհանարդ մետրի համար բարձրանում է, բայց ընդհանուր առմամբ գրեթե բոլոր սպառողների համար գազի սակագինը բարձրանում է, բացի 10000 խորհանարդ սպառողների համար, միջին ծախսող բնակիչների համար, դա էլ արված է պոպուլիստական նպատակներով, որ գոնե ինչ-որ բան ասեն, այսինքն կառչելու են դրանից ու չեն ասելու, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար և տնտեսության համար է գազի գինը թանկանում, նույնիսկ վերամշակող արդյունաբերություն, օրինակ հացի փուռ, ջերմոցային տնտեսություն, ԱԳԼՃԿ-ները, որտեղից մարդիկ, այդ թվում նաև սոցիալապես անապահով խավը իրենց տրանսպորտային միջոցները լիցքավորում են, այսինքն բոլոր տեղերում թանկանում է։ Այդ 5,5 տոկոս գնաճը, որ ծրագրել էր Կառավարությունը 2022 թվականին և դրել էր բյուջեի ծրագրում, իրականում հաշվի չի առնված ոչ գազի թանկացումը, ոչ էլ էլեկտրաէներգիայի։ Այսքանը հաշվի առնելով 2022 թվականին ավելի բարձր գնաճ է սպասվում»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Սեդա Մակարյան  

Թրամփն իրեն հռչակել է ԱՄՆ հաջորդ նախագահ (տեսանյութ)
«NAC-комплекс» դեղամիջոցը գրանցվել և շրջանառվում է որպես կենսաբանական ակտիվ հավելում. հարուցվել է քրեական գործ
Դադարեցվել է Երևանի Հաղթանակ թաղամասի որոշ փողոցների գազամատակարարումը
Տեսչական մարմինները և ոստիկանությունը ևս մեկ անգամ զգուշացնում են
Երեւանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է տվել
«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ կարձակվի
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
28 ստուգայցից՝ 2 խախտում. Ինչպես են հանրային սննդի կետերը պահպանում QR կոդ ստուգելու պահանջը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Նաիրի Հոխիկյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 35 հանրային սննդի օբյեկտներում
Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները
Օդի ջերմաստիճանը կնվազի
Դոլարն ու եվրոն թանկանում են
Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. Արայիկ Հարությունյանը՝ նախագահ. հունվարի 26-ն՝ ամփոփ
Փարիզում ցրտահարվելու հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը
Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում
ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի իշխանությունների դիրքորոշումը հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ
Ղազախստանի նախագահը ՆԳ փոխնախարար է նշանակել
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ
ԱԽ քարտուղարը և Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ
Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ
Քննարկվել է Բելառուսի հասարարական կյանքում հայկական համայնքի գործունեությունը
Մնացական Սաֆարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները. հայտարարություն
«Արմեն ջան, ներող. կարողա հետ գա՞ս». ֆեյսբուքահայությունը քննարկում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը. Արտակ Զաքարյան
Այս պահին մեր կրթության համակարգը այնքան փլուզված է, որ շատ դժվար է ինչ-որ մի բան խելքի բերելը, իրականում այս 3-4 տարիներն էլ բավականաչափ կորցրինք. Սերոբ Խաչատրյան
ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների հետ
Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ․ Նաիրի Սարգսյան
Որքանո՞վ է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ընդունելի ընդդիմադիր խմբակցությունների համար
Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Վարակված լինելու ժամանակ «Արմեդում» բոլոր QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո կրկին կկանաչեն. ԱՆ
Լուկաշենկոն հանդես կգա ուղերձով
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ
Այս պանդեմիան, հեղափոխությունները, պատերազմները, հիմիկվա ծանր վիճակները շատ լուրջ ազդում են. Կարեն Սարգսյանը՝ արտագաղթի տեմպերի մասին
Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը շարունակվում է. Ուղիղ
76-ամյա տղամարդը սուր-կտրող գործիքներով սպանել է կնոջը, ապա՝ մասնատել մարմինը. Ոստիկանություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Դավիթ Կարապետյանը. Դիտեք այսօր՝ 21:30-ին
Գործարկվելու է Գնդևազ բնակավայրի շչակը
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք
Մաթևոսյանը և Շվեդիայի դեսպանը շեշտել են հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Մեկնարկել է Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը. Ուղիղ
Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ
Գավառում ЗИЛ 130-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Լարսը փակ է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™