Ովքեր են ընտրվել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովին դատավորներ Լիլիթ Սարգսյանը և Անդրանիկ Մնացականյանը ընտրվեցին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ։
ArmDaily.am-ի տեղեկություններով` քվեարկությանը մասնակցել է 194 դատավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Լիլիթ Սարգսյան՝ 132, Անդրանիկ Մնացականյան՝ 116, Երեմ Եսոյան՝ 59։
Նշենք, որ առաջադրված էր 3 թեկնածու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիլիթ Սարգսյանը, Երեմ Եսոյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյան։
Նշենք, որ ժողովի մեկնարկին 260 դատավորից 186-ն էին ներկա, սակայն կան դատավորներ, որ ավելի ուշ եկան։