Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից. Նրան հայտարարվել է 2 խիստ նկատողություն
Հասարակություն
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից:
Ավելի վաղ ArmDaily.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ Ծաղիկ Վարդանյանը նկատողություն է ստացել և ազատվել է ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնից։
Մենք ավելի վաղ գրել էինք նրա հնարավոր պաշտոնանկության մասին։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վարդանյանից և նախարարությունից, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։ Վերջերս ՊԱԳ-ը և Վարդանյանը հաճախ էին հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում։ Նախ՝ ՊԱԳ-ն է իրականացնում պետպատվերի բաշխումը: Նա է իրականացնում ծրագրերի բաշխման, վերաբաշխման գործընթացը, որոշում, թե որ հիվանդանոցը եւ պոլիկլինիկան որքան գումար են ստանալու պետբյուջեից, եւ տվյալ հաստատության հետ կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր, որը վավերացնում նախարարության գլխավոր քարտուղարը: Մամուլն էլ դեռ նախորդ տարի գրել էր, որ այս ընթացակարգում խախտում է եղել, նախարարը և ԱՆ աշխատակազմի ղեկավարը առանց ՊԱԳ պետի համաձայնության ինքնուրույն և անհամաչափ բաշխում էին արել՝ խտրականությունը դնելով բժշկական հաստատությունների մեջ։
Նախարարությունից հայտնեցին, որ Ծաղիկ Վարդանյանին հայտարարվել է երկու խիստ նկատողություն և նա աշխատանքից ազատվել է։