Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան Ովքեր են բարձրաստիճան պաշտոնյաներից առավոտյան այցելել Եռաբլուր (լուսանկարներ) Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես հրաժարական կտամ. Արմեն Դարբինյանի գրառումը

Սոցցանցերի քրոնիկոն
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։
 
Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ։ Եվ ահա այս շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե' Ռուսաստանի և թե' հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և' իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։ Պիտի հավելեմ, որ թե' նախկին և թե' ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերքում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե «արևմտամետության» մասին։ Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել «ոչ բավարար ռուսականության» մեջ։ Ցավով պիտի նշեմ, որ նշված շրջանակներին հաջողվեց թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։ Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։ Էս «խելոքները» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. Աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական։
 
«Գործը» ամբողջությամ պատվիրված և հնարածին է։ Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։
Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե' երկրում, թե' տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարհեն, որ ես մնամ։
 
Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։ Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ։
Աստված Առաջ!!!»։
 
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել
«Թռիչք վերջին անգամ». Ալթունյանը հրապարակել է իր և Հայկոյի վերջին աշխատանքը
Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում
Մենք տրամադրված ենք տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն կառուցելու. Արարատ Միրզոյան
Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ Նազարյան
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք
Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, կառուցվածքային վերափոխումներին ուղղված նախաձեռնություններում. Դավթյան
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների
Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի. Ալեն Սիմոնյան
Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան
Գեղարքունիքում անցյալ տարի հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Ուշիի ոլորաններում բախվել են Ford Transit-ն ու Niva-ն. վերջինս բախվել է քարերին ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր
Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու. Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ
Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան
Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Վանեցյանն ու Աբրահամյանը դիրքերում են
Գազի մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ Գրիգորյան (տեսանյութ)
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք
Լիահույս եմ՝ բանակը դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը. Ռոբերտ Քոչարյան
Ցեղասպանությունից հրաժարվելու, զինանշանը փոխելու հարցում որոշողը ՀՀ-ն է, եւ պրոցեսը, կարծես թե, գնում է․ Դանիելյան
Պարտավոր ենք դասեր քաղել. Միրզոյանը՝ 44-օրյա պատերազմում պարտություն կրելու մասին (տեսանյութ)
Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր. Պապիկյան (տեսանյութ)
Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան
Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը. Արմեն Սարգսյանի ուղերձը
Ովքեր են բարձրաստիճան պաշտոնյաներից առավոտյան այցելել Եռաբլուր (լուսանկարներ)
Մենք գնում ենք զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան
Լևոն Աֆեյանը նշանակվել է Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոս
Օրվա աստղագուշակ
Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյան
Մեր բանակի կազմավորման 30-ամյակին մաղթում եմ բոլորիս պայքարելու ուժ, հզոր կամք, հավատ և հաղթանակ կերտելու հաստատակամություն. Սուրիկ Խաչատրյան
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում
Մահացել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Յուրի Ներսիսյանը
Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ուղիղ. Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր
«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է
«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելու
«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն
Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է». fip.am
«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով
«Հրապարակ». ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ
Հայոց բանակը 30 տարեկան է
Լույս չի լինի
Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով
«Խոր Վիրապ»-ի լճերի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին 11 մեքենա է բախվել. կա տուժած
Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™