Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս Մովսես Հակոբյանին հարցաքննել են, իսկ կառավարությունը գումար է տալիս ՀԿ-ներին. մամուլ Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են Եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԲԴԽ-ի քայլ ձիովը կամ ինչու խորհուրդը չպատժեց դատավորին

Վերլուծական
 
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Այս վարույթը լայնորեն լուսաբանումը պայմանավորված է մի շարք գործոններով։ Նախ առաջին խնդիրն այն է, որ դատավորը թիրախավորվել է իշխանությունների կողմից վարչապետի ընտանիքի, մտերիմների դեմ կայացրած որոշումների պատճառով։ Այդ է պատճառը, որ նրա դեմ հարուցվում են վարույթներ վարույթների ետեւից։ Վարույթներից մեկով արդեն Նախշքարյանին խիստ նկատողություն է հայտարարվել, հիմա եթե երկրորդ վարույթով նրան նկատողություն տային, կարող էր լիազորությունների դադարեցման հարց առաջանալ։ Ահա եւ երկրորդ պատճառը, թե ինչու այս վարույթը լայնորեն լուսաբանվեց, վերջիվերջո՝ Հայաստանում ամեն օր չէ դատավորի լիազորություն դադարեցվում վարույթների հիմքով, դա ամենեւին էլ տարածված երեւույթ չէ։

Եւ երրորդ պատճառը վարույթի լուսաբանման այն է, որ չնայած ճնշումներին, հետապնդումներին դատավորը շարունակում էր իր պայքարը։ Մինչեւ որոշման հրապարակումը այս դատավորը եւ նրա մի շարք գործընկերներ, որոնք դատական համակարգում հայտնի են «մահապարտների խումբ», մի շարք հայտարարություններով հանդես եկան։ Նախ դիմեցին ԲԴԽ-ին ձեռքով մակագրման գործընթացի մասին մտահոգություններ հայտնելով, դիմեցին Արդարադատության նախարարությանը նախարարի ներկայացրած օրենսդրական փոփոխության մասով, դիմեցին միջազգային կառույցներին՝ ներկայացնելով իրենց փաստարկները գործադիրի, այս դեպքում ԱՆ-ի կողմից դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու լիազորության հետ կապված։
Թե ինչ արձագանք ունեցան հայտարարությունները ներպետական եւ վերպետական կառույցների կողմից՝ այլ թեմա է, այլ հարց է նաեւ, թե արձագանքները կմնան թղթի վրա, թե ամեն դեպքում քայլեր կարվեն։ Փաստացի գոնե ձեռքով մակագրման համակարգի վերաբերյալ երեկ ԲԴԽ-ի տարածած հայտարարությունը ոչինչ չէր ասում, 6 ամիս շարունակ էլեկտրոնային մակագրման համակարգը առգրավված է, անհասկանալի երկար տեւող փորձաքննության հիմքով անտեսանելի քրեական գործի շրջանակներում, սակայն ԲԴԽ-ն դեռ բանակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ նոր համակարգչային ծրագրի կազմման և ներդրման կապակցությամբ:

Ինչեւէ, այժմ Նախշքարյանի վարույթով շատերին զարմացրած որոշման մասին։
Իսկապես, երեկ դատավորի դեմ հարուցված վարույթը մերժելը անակնկալ էր, քանի որ մինչ այս տեղի ունեցող գործընթացները թույլ էին տալիս ենթադրել, որ իշխանությունը կամ պրոցեսը նախաձեռնողը մինչեւ վերջ է գնալու։ Բայց արի ու տես, որ ԲԴԽ-ն իր որոշմամբ երեկ փորձեց տպավորություն ստեղծել, թե որեւէ ճնշումների, պատվերների, ազդեցության չի ենթարկվում, առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով, իսկ դատավորների դեմ հարուցված վարույթները քննելիս երբ հանդես է գալիս դատարան իրականացնում է արդարադատություն։ Ամեն ինչ ճիշտ եւ գեղեցիկ էր կազմակերպված, ամենակարեւորը՝ լավ հաշվարկված, սակայն անցյալի իրադարձությունները թույլ չեն տալիս հավատալու, որ ԲԴԽ-ն դատարանների անկախության երաշխավորն է եւ նրա քայլերը՝ որոշումները, գործողությունները եւ անգործությունը միտված է դրան։

Չէ՞ որ մենք տեսել ենք բազմաթիվ խնդրահարույց հիմքերով որոշումներ, երբ ԲԴԽ-ն հավատարիմ չի մնացել իր առաքելությանը, տեսել ենք, թե ինչպես է ԲԴԽ-ն «պաշտպանում» դատավորներին ոտնձգություններից, ինչ ճնշումներ է գործադրում եւ ինչպես է ստացվում՝ իշխանության թեկնածուի ԲԴԽ նախագահի ժ/պ դառնալուց հետո դատարանների նախագահները նշանակվում են հլու, հնազանդ յուրայիններ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ են կայացվում եւ այլն։

Այնպես որ այս ամենը թույլ չի տալիս մեզ մտածելու, թե ԲԴԽ-ն փոխվել է կամ իշխանության կողմից ընտրված իրավաբան գիտնականները անկախ են գործում։
Հենց այս կոնտեքստում է դիսֆունկցիա առաջացնում երեկվա որոշումը, բայց միայն առաջին հայացքից։

Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել։
Նախշքարյանի վարույթով ԲԴԽ դատավոր անդամներից մեկը՝ Անի Մխիթարյանը ինքնաբացարկ էր հայտնել, քանի որ Վերաքննիչ դատարանում մասնակցել է այն գործի քննությանը, որում կատարած դատավարական խախտումների հիմքով ատյանի դատարանի դատավոր Նախշքարյանին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Արդյունքում՝ ԲԴԽ-ն Նախշքարյանի դեմ վարույթը քննել է 8 հոգանոց կազմով, որից 3-ը դատավորներ, 5-ը գիտնականներ։
Հիմա ԲԴԽ-ն կարող էր բավարարել ԱՆ-ի միջնորդությունը, դրա համար իրավաբան-գիտնականների 5 ձայները բավարար էին, բայց նրան նկատողություն տալու համար անհրաժեշտ էր 6-րդ ձայն, իսկ լիազորությունները դադարեցնելու համար արդեն 7 ձայն։ Սա նշանակում է, որ ԲԴԽ-ն դատավորների օգնության կարիքը կունենար, իսկ դատավորները, չնայած շատ հարցերում չեն կարողանում ընդզվել, կաշկանդված են, ռիսկի տակ են, բայց հստակ գնահատում են այս իրավիճակը թե իրավական, թե քաղաքական, թե մարդկային, գործընկերային տեսանկյունից։ Այն, որ իրավական հիմքերը թույլ են պատասխանատվության ենթարկելու, որոշում կայացնողների համար ահազանգ պետք է լինի, մյուս կողմից էլ պոտենցիալ տուժող կողմը ամենեւին էլ համակերպվող չէ եւ մինչեւ վերջ պատրաստ է գնալու իր իրավունքների պաշտպանության համար։ Նախշքարյանի դեմ սկսված պրոցեսը քաղաքական աստառ ունի, սա բոլորի համար ակնհայտ է, իսկ իշխանությունը, նույնիսկ ամենալավը, անցողիկ է եւ արդյոք արժե «մեղքի» տակ ընկել իշխանության բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար։ Եւ երրորդը՝ գործընկերային, մարդկային հարաբերությունները, Նախշքարյանը համակարգում հարգանք ունի, հիմնականում բոլորի հետ լավ հարաբերություններ, հետեւաբար՝ դատավորները հասկանում էին, որ իրենց թեթեւ ձեռքով կարող են գործընկերոջ լիազորությունները դադարեցվել։

Այսինքն՝ դատավորները վերոնշյալ իրավական, քաղաքական, գործընկերային եւ այլ պատճառներով չեն քվեարկել Նախշքարյանի դեմ, իսկ իշխանությունը, բախվելով նման պատնեշի, որոշեց քայլ ձիով անել։ Այսպես թե այնպես գլխավոր խնդիրը՝ նկատողություն տալ կամ լիազորությունները դադարեցնել չէին կարող իրականացնել, հետեւաբար՝ ինչու «թաթախվել կամ փչանալ», եթե կարելի է մանեւրելու, արդարացումների, կեղծ պատրան քների տեղ թողնել, թե «տեսեք, տեսեք, երբ հիմքեր կան՝ խիստ նկատողություն ենք տալիս, երբ չկա՝ մերժում ենք»։ Շան գլուխը թաքնված էր այնտեղ, որ նույնիսկ բավարարմամբ խնդիր չէր լուծվելու, հետեւաբար՝ այս անգամ մերժեցին, որ հաջորդ անգամները բացառապես «օրենքի» շրջանակներում գործեն եւ հանգիստ նկատողություն տան կամ դադարեցնեն։ Իսկ հաջորդ անգամները երկար սպասեցնել չեն տա, այնպես որ պետք է ոչ թե ոգեւորվել կամ սին հույսեր ունենալ այս որոշման հետ կապված, այլ պատրաստվել մեծ պայքարի։ Պայքարը թեեւ վերջնական հաղթանակ դեռ չի ապահովել, բայց այն անարդյունավետ չէ։
 
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Ստյոպա Սաֆարյանը «դժգոհ» էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։

Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ արդեն երկու կարգապահական վարույթով որոշում կայացրել է. ԲԴԽ-ն միջնորդություններից մեկը մերժել էր, իսկ մյուսով՝ «Իկրայի գործով», կիրառել խիստ նկատողություն։ Զարուհի Նախշքարյանին արդարադատության նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող «Իկրայի գործի» շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Երևանի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի մասին ՇՄՆ-ն ահազանգ է ստացել
Արագածոտնում և Արմավիրում քննչական վարչության նոր պետեր են նշանակվել․ ՔԿ
Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ
Պատվաստումային գործընթացը շարունակվում է
Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի. Տիգրան Աբրահամյան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղը
Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Ադրբեջաներեն թեստի արտահոսք․ Վրաստանի ԿԳՆ-ն հայտնվել է մեծ սկանդալի մեջ
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը
Օգոստոսի 8-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ Զելենսկի
Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր
Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
ԱԺ Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել
Whatsapp-ը նոր գործառույթ ունի
Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ
Չինաստանում պատմական մասունք են այրել
18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ
Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. ԱՀ պետնախարա
Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մարվել է․ ԱԻՆ
Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ
Ադրբեջանը լիքը փող ունի. ինչու՞ հայրենիքը հանձնելու դիմաց չպիտի փող առաջարկեր ՀՀ վարչապետի պաշտոնը գրկած-նստածին. Մելիքյան
Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը
Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան
39-ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™