Փորձել եմ երգել սերենադ, լավ ծիծաղել ենք. բլից հարցազրույց դատավոր Սուրեն Մնոյանի հետ
Արխիվ
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին:
Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը։
Ինչո՞ւ տիեզերագնաց չդարձաք։
-Ծնողներս դեմ էին։
Պատռված տաբատ, մեծ եղբոր հագուստը հագնել, ճաշարանի գումար ուզել...նորմալ մանկություն եք ունեցե՞լ։
-Մեծ եղբայր չեմ ունեցել, մանկությունից չեմ դժգոհում։
Հայրական խրատ։
-Լինել ազնիվ, վստահելի։
Ամեն օր դատում եք, գիշերը հանգի՞ստ եք քնում։
-Արդար չդատեմ, հանգիստ չեմ քնի։
Հարեւանները ի՞նչ են ասում։
-Ասում են՝ լավ է լինելու։
Ե՞րբ են գտնելու X-ը։
-Y-ից առաջ։
Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կունենայիք։
-Հենց լինի, կհաշվեմ։
Առաջին համբույր...
-էմոցիաներով լի։
Սաունա՞, թե՞ գիշերային ակումբ...։
-Նայած տրամադրության։
Սերենադ երգե՞լ եք։
-Փորձել եմ, լավ ծիծաղել ենք։
Խարույկ, կիթառ...եւ ով...։
-Հաճելի մարդիկ։
Գոգեն, Մարտիրոս Սարյան, թե Կանդինսկի։
-Տարբեր են եւ անկրկնելի, եթե հայ՝ իհարկե Սարյան։
Սիրելի կերակուր։ Ձվածեղից բացի՝ ինչ կարող եք պատրաստել։
-Ֆրի տատա, իսպանական կերակուր է, ձվածեղ բանջարեղենով։
Քանի ծխախոտ օրական։
-Չեմ հաշվում։
Վիսկի, թթի օղի, թե թան... ։
-Վիսկի։
Երեխաները ինչ կարգավիճակ ունեն։
-Արտոնյալ
Տանը վկա եք, մեղադրող, թե ամբաստանյալ։
-Պատասխանող։
Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Չեմ հայտնվել այդ իրավիճակում դեռ։
Ակամայից ստացած կաշառք։
-Սպասում եմ դեռ, որ բարձր թոշակ տան։
Ոսկե ձկնի՞կ, թե՞ կախարդական փայտիկ։
-Ոսկե ձկնիկ։
Ինչքան փող է ձեզ պետք...։
-Բավարար
Ձեր երջանկությունը։
-Ստեղծածի դրական արդյունքը տեսնելու մեջ։
Սեռական փոքրամասնություններին ձեր վերաբերմունքը։
-Ընդունում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին կան։
Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսինն եք նմանեցնում։
-Արամիսին։
Կյանքի իմաստը։
-Կա անցյալ,ներկա եւ ապագա, ցանկացած փուլում լինել պիտանի եւ թողնել դրական հետք։
Բամբասանք ձեր մասին։
-Առանց դրա հետաքրքիր չի լինի։
Ինչի՞ համար եք զղջում։
-Որ տիրեզերագնաց չեմ դարձել։
Ո՞ւմ եք սիրում։
–Հարազատներիս, ընկերներիս եւ էլի մարդկանց
Ումի՞ց եք դժգոհ։
-Մեծ է ցուցակը, առաջին հերթին ինքս ինձ։
Երբ զայրանում եք։
-Փորձում եմ գնահատել...։
Երբ զարմանում եք...։
-Փորձում եմ հասկանալ...։
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Մեֆիստոֆել։
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Կարճ ժամանակով։
Վախենո՞ւմ եք...։
-Երբեմն։
Հավատում եք...։
-Անպայման
Հոգսեր։
-Շատ։
Չիրականացած երազանք։
–Ռոմանտիկ եմ, բայց ոչ այդքան։
Թուլություններ, թերություններ։
-Կատարյալ չեմ։
Զանգ ԲԴԽ-ից։
-Սպասե՞մ
Խորհրդակցական սենյակում։
-Սուրճ։
Ալլա Պուգաչովա, թե Շակիրա։
-Ֆրեդի Մերկուրի, Բիջիս ։
Հարց շարքի հաջորդ անդամին։
-Ինչ կա չկա։
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը՝ ի՞նչ եք եղել նախորդ կյանքում։
-Սա դեռ առաջինն է ։
Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են Ալեքսանդր Ազարյանը, Գագիկ Հովհաննիսյանը , Քրիստինե Մկոյանը , Գեւորգ Նարինյանը , Անի Հարությունյանը ։
Շարքը՝ Ինգա Մարտինյանի