Ով է նորանշանակ դատավոր Տիգրան Ոսկանյանը
Իրավական
Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Տիգրան Հրաչիկի Ոսկանյանը:
Ծնվել է 19.08.1992թ.-ին Երևան քաղաքում:
2009-2013թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում՝ իրավագիտություն (մանկավարժություն) մասնագիտությամբ:
2015-2017թթ. սովորել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2017-2020թթ. սովորել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
18.04.2016-13.07.2016թթ. աշխատել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ:
22.07.2016-02.10.2017թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար:
02.10.2017-01.07.2019թթ. աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար: 01.07.2019թ.-ից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2013-2015թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի ավագ սերժանտ է: Դատական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: