ԱԲՌԱԿԱԴԱԲՌԱ. Միրզոյանը Ռուսաստանում հավեսով կանգնեց Ալեն Սիմոնյանի թասիբին (տեսանյութ)
ԱրխիվԲարև Ձեզ հոգու մեջ գարուն, իսկ գրպանում նոր փողեր ունեցող ժողովուրդ իմ։ Թե ինչքան ծաղիկ է վառել գարունը և ինչու է որոշել դեռ պայծառ չլինել, թողնենք մերօրյա բանաստեղծներին։
Անցնող շաբաթը նշանավորվեց կորող ու գտնվող երեխաներով, երեխաներին թմրանյութերով կոնֆետներ բաժանող մեշոկ պապիներով և դրանց սապոն սարքելու պատրաստ ֆեյսբուքյան ագրեսորներով։
Սկսենք կորող ու գտնվող երեխաներից։ Չգիտես ինչու երեխաները որոշում են նեղանալ ու պատժել ծնողներին ու դա հատկապես ծնողները հասկանում են երեկոյան 7-ի կողմերը։ 7 անց 15, արդեն ֆեյսբուքյան սրտացավ ու լայքահավաք մասսան խնդրում է տարածել ու դուրս գալ փնտրել երեխաներին։ Արդեն 10-ի կողմերը ոստիկանությունը հայտնում էր, որ երեխային գտել են։
Ինչ վերաբերում է կոնֆետներին, ապա զարմանալի է, որ նման լուր հայտնվեց, ավելի զարմանալի է, որ այդ լուրը բավական խելամիտ համարվող մարդիկ էին ինտենսիվ տարածում, հետո էլ ասում էին, որ հաստատ չգիտեն, ուղղակի լսել են։ Սենց ենք անում, որ երկիրը ոչ միայն երկիր չի դառնում, այլ երեխեքին ենք կոնֆետից կտրում:
Թե էլ ինչ իրադարձություններ են առանձնացել շաբաթվա ընթացքում, դիտեք տեսանյութում: