Ովքե՞ր են Սանկտ Պետերբուրգում դիմավորել Փաշինյանին
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ։
Համացանցում արդեն հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են դիմավորում Փաշինյանին: Ըստ արարողակարգի, երկրների ղեկավարներին դիմավորում են արտաքին գործերի փոխնախարարները, հատուկ դեպքերում՝ ԱԳ նախարարները, երբեմն նաև երկների ղեկավարները։
Նշենք, որ այս անգամ դիմավորողները հանրությանը ոչ հայտնի դեմքեր են եղել, ինչն անմիջապես գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը: Շատերին տարօրինակ թվաց փաստը, որ ՀՀ վարչապետին դիմավորել են ոչ հայտնի դեմքեր:
Սակայն պետք է նշել, որ այդ նույն մարդիկ դիմավորել են ՌԴ ժամանող բոլոր ղեկավարներին: