Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ  Արցախցի պատգամավորները մտահոգ են. ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները երեկ. մամուլ Սեփական աթոռի համար ամեն ինչի պատրաստ «բռնապետիկ». Վահե Գասպարյանի արձագանքը՝ Եռաբլուրում կատարվածին Զոհվածներիի ծնողներին կարելի է ամեն ինչ, շնորհիվ Եռաբլուրում պառկած տղաների է, որ այսօր մենք շնչում ենք. Աբովյան Հայաստանը գլխիկոր է նշում Անկախության օրը, իսկ իրավական համակարգում ուշագրավ իրավիճակ է. մամուլ Մեր լինել-չլինելու հարցն է, կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ եկե՛ք այսօրվա հանրահավաքին. Մարգարիտա Սադոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արմանիս համար հավաքած մեքենայի գումարը ծախսեցի նրա անվան հուշաքարի բացմանը. Հերոսը

Հասարակություն
Արման Աղվանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 10-ին: Դպրոցում եղել է աշակերտական խորհրդի նախագահ, 9-րդ դասարանից սովորել է Վանաձորի «Էվրիկա» մաթեմատիկայի թեքումով դպրոցում, որտեղ քարոզարշավով  կրկին ընտրվել է աշակերտական խորհրդի նախագահ:
 
Ձայնային հրաշալի տվյալներ ուներ՝ պատմում է Արմանի մայրը Գայանե Դավթյանը. «Դուդուկի և կիթառի վրա ինքնուրույն նվագել է սովորել, երգել է խոռում, հաճախել է Վանաձորի Շարա Տալանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, համակարգչային դասընթացների է հաճախել, երբ 11 տարեկան էր՝ ունի օպերատորի դիպլոմ: Սպորտով էր զբաղվում, բազմաթիվ մեդալներ ունի, ջրագնդակի է գնացել, ըմբշամարտով է զբաղվել՝ մեծ հաջողությունների է հասել, լիքը-լիքը մեդալներ ունի, պատվոգրեր: Ջրագնդակ շատ էր սիրում ու չնայած համալսարան ընդունվելու համար պարապմnւնքների ծանրաբեռնվածությանը, միևնույն է գնում էր մարզվելու ու լավագույն ռմբարկու տիտղոսն ուներ»,-պատմում է տիկին Գայանեն:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
 
Մասնակցել է ըմբշամարտի միջազգային մրցումների, ասմունքների, երգերի փառատոնների է մասնակցել, գրավել առաջին տեղեր և Powerlifting-ի առաջնությանն է մասնակցել ու գրավել երրորդ տեղը: Դեռևս «Էվրիկա» դպրոցում սովորելու ժամանակ տենդեռ է շահել ու փոքրիկ սպորտային հրապարակ է սարքել դպորցի բակում:
«Ինքը շատ էր ուզում հայրենիքի համար մեծ մարդ դառնալ,ինքն իր հայրենիքը շատ էր սիրում ու դա նկատվում էր շատ փոքր հասակից:Ինքն ուզում էր իր հայրենիքի համար պիտանի մարդ լինել, մի լավ բան անել իր երկրի համար:Ընդունվեց սլավոնական համալսարանի Իրավաբանականի բաժինը անվճար հիմունքներով ու ամեն ինչ անում էր, որ իր վրա ոչ մի թերություն չլինի ու բանակ գնա, ծառայի:Ինքը շատ էր ուզում դառնալ Հայաստանի նախագահ կամ վարչապետ:Ինքն ուզում էր այդ նպատկին հասնել ու այդ ուղղությամբ աշխատում էր, շատ խելացի երեխա էր: Սլավոնականում ընդամենը 6 ամիս է ծառայել ու մինչ բանակ գնալն իրեն այնտեղ սիրում էին, ճանաչում էին ու հարգում էին»,-պատմում է Արմանի մայրը:

Нет описания.
Нет описания.
 
Արմանը տանկիստ էր՝ տանկի հրամանատար:Մայրը պատմում է, որ շատ էր սիրում իր տանկն ու նույնիկ մորն ասել էր, որ երբ իրեն մեքենա գնեն՝ կուզենա, որ համարանիշները նման լինեն իր տանկի համարին՝ 872:

2019 թվականի դեկտեմբերի 29-ին զորավարժության ժամանակ Արմանը տանկով կրակոց է արձակում, սակայն տանկի կրթիի մետղյա պատյանը դուրս չի թռչում, հրաման է ստանում երկրորդ կրակոցն անել, սակայն նա հիշում է իր հրամանատարներից մեկի խորհուրդը,որ եթե առաջին հրթիռի պատյանը դուր չի ընկել, չկրակել երկրորդ անգամ, այլապես տանկը կպայթի: Արմանն անջատում է կապը, հանում բաճկոնն ու ձեռքերով խողովակից դուրս բերում տաքությունից կարմրած հրթիռի պատյանն ու այդ պահին տաբնկի դուռը բացում է հրանատարներից մեկը, Արմանը նրան է տալիս այդ պատյանն ու հրամանատարները հասկանում են, որ Արմանն իր փորձառությամբ փրկել է տանկն ու տանկի անձնակազմին: Այդ զորավարժությունից հետո նրան շնորհում են գովասանագիր և խրախուսանք է ստանում՝ գալիս է տուն արձակուրդ:Այնքան լավ է տիրապետել կապի միջոցներին, որ նրան նույնիսկ դասախոսություն կարդալու են տարել: Արմանը շատ լավ է պատրաստվել դասախոսությանը, իր հետ տարատեսակ նմուշներ է տարել, ու դասախոսությանը ներկա սպաներից մի քանիսը նույնիսկ հայտարարել են, որ Արմանն ավելի լավ է տիրապետում կապի միջոցնրին ու միանգամից սպայի կոչում է պետք նրան տալ:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
 
«Բանակում դարձավ վաշտի սպորտի կազմակերպիչ, շատ էր ուրախացել, ասեց մեր ջան, պորտ վաշտի կազմակերպիչ եմ դարձել:Վեց ամիսը ծառայել է Հոկտեմբերյանում,հետո տեղափոխել են Ստեփանակերտի Ցոր զորամաս:Սեպտեմբերի 27-ից իրեն տեղափոխել են առաջնագիծ, կռվել է Մարտունի 2-րդում, հետո վերջում՝ Ջրական(Ջաբրայիլ):Թե այդ ընթացքում ուր են տարել,ինչ գործողությունների են մասնակցել,ինձ ոչինչ չի ասել,չի պատմել:Ոչ մի անգամ չի ասել,որ ինքը կռվի դաշտում է, մենք հետո ենք իմացել,որ ինքը հենց ամենաթեժ կետերում է եղել:Ես փորձում էի կապ հաստատել տանկում նրա հետ եղած տղայի հետ, բայց ինքն ինձ հետ դեռ խուսափում է խոսել, ես չեմ ճնշում, երբ պատրաստ կլինի՝ նոր կխոսենք:Պարզապես մտածում եմ, որ միգուցե այդ երեխային թույլ չեն տալիս ինձ հետ խոսել:Արմանիս տանկը փչացել էր, հրամանատարն ասել էր, որ մեխանիկը սամթով պիտի կարողանա սարքել տանկն ու տանկը վերանորոգելու համար ուղրակել էին ընդամեը վեց ամսվա ծառայող մի տղայի՝ դե էդ երեխան ինչ իմանար տանկը սարքել, ասում են, որ Արմանս շատ էր նեղվել, նույնիսկ մտածում եմ, որ նահանջի հրաման են տվել, բայց Արմանս չի ենթարկվել հրամանին,միգուցե»,- մեզ հետ իր մտքերով կիսվում է տիկին Գայանեն:

Արմանի տատիկը՝ Մանուշ տատին, պատմում է, որ իր դուստրը՝ ստիպված էր Ռուսաստան մեկնել, երբ թոռը՝ Արմանը ընդամենը հինգ տարեկան էր, որպեսզի կարողանար գումար վաստակել ու որդուն լավ կրթություն տար ու Արմանի ողջ մանկությունն անցել է տատիկի հետ:

Մանուշ տատը պատմում է, որ Արմանի տուն մտնելուց արդեն հասկանում էր,թե ինչ տրամդրությամբ է թոռը եկել տուն: Մանուշ տատը պատմում է, որ մի օր Արմանը որոշում է, ինչ էլ լինի դուդուկի վրա նվագել պիտի սովորի: Մեծ դժվարությամբ դուդուկ են գտնում, որն Արմանի տարիքի համար բարդ էր ու դրա վրա Արմանը սկսում է տանն ինքնուրույն պարապել:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
 
«Անընդհատ տանը պարապում էր, ես սկսել էի վախենալ, որ ձայնալարերը կվնասի, թոքերը կվնասի, այնքան շատ էր պարապում, ասում էի Արման ջան, թող այդ դուդուկը, ախր ձայնալարերդ կվնասես,մի վնաս կլինի,ասում էր չէ տատ, պիտի սովորեմ ու վերջ»,-պատմում է Մանուշ տատը:

Մի օր էլ Մանուշ տատին հունվարյան մի ցուրտ առավոտ ստիպում է իր հետ գնալ ու դուդուկ գնել: Դուդուկ գտնելու փնտրտուքներում Արմանի դուդուկ նվագելը լսում են Վանաձորի հարսանիքներին ու այլ առիթների նվագող երաժիշտներն ու զարմանում,որ վերջինս ինքնուրույն ու այդքան տաղանադավոր ձևով կարողանում է դուդուկ նվագել;Ի վերջո, կարողանում գնել դուդուկն ու Արմանը որոշում է, որ հերթական երաժշտական գործիքը, որ պիտի յուրացնի՝ դա կլառնետն է, սակայն, չի հասցնում,քանի որ ընդունվում է համալսարան:

Տատը պատմում է, որ Արմանն ուներ մտերիմ ընկեր՝ Գարիկը, ում ավագ եղբայրը սպա էր ու զոհվել է բանակում: Արմանը Գարիկի համար եղբայր էր դարձել, ու Արմանի նահատակվելուց հետո Գարիկը երկու եղբայր է կորցրել՝ պատմում է մայրը՝ տիկին Գայանեն:
«Արմանիս մեքենայի համար հավաքած գումարով հուշաքարի բացումն արեցինք ու Արմանիս ոճով: Ինքը լուրջ տղա էր ու որոշեցինք այնպես անել, որ իրեն համապատասխան լիներ: Ջիվան անունով ասմունքող կա,ով Արմանիս «Հին աստվածներ» ասմունքելը տեսել էր,երբ Արմանս դեռ երեխա էր ու դեռ այն ժամանակ էր ասել,որ Արմանս շատ ընդունակ երեխա է: Որդուս սիրած բանաստեղծության ասմունքները հնչեցին, իր երգով էլ փակեցին հուշաքարի բացման արարողությունը»,- ասում է մայրը:

Տատիկը հավելում է, որ Արմանը բոլոր հայ հերոսներին հավասարապես գնահաում էր ու սիրում, իսկ դպրոցում պատմության դասերը սկվում էին Արմանի՝ հայ հերոսներից որևէ մեկին նվիրած երգով:
Արման Աղվանյանը նահատակվեց Ջրականում հոկտեմբերի 9-ին:
 
Հայկա Ալոյան
Նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է Արենի խոշորացված համայնքում և Նորաշենում
Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում
Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, ՔՊ-ն հավաքել է առավելագույն ձայներ
ՔՊ-ն Չարենցավանում պարտվում է
Բյուրեղավանի ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է «Միասնություն» դաշինքին
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
Անի համայնքի մի շարք ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է
Ալագյազ խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվեց
Քաջարանում նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը
Թալինում ՔՊ-ն առաջատարն է․ նախնական տվյալներ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզ․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
«Անկախ դիտորդ»-ը` ՏԻՄ ընտրություններում 19:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ
Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee»–ն շրջվել է․ կան տուժածներ
Ո՞ւմ միջնորդությամբ է տեղի ունեցել քուրդ ազատամարտիկների արտահանձնման գործընթացը․ Բևեռի մամուլի ծառայությունը դիմում է ՀՀ իշխանություններին, իրավապահ կառույցներին
Երևանում կայացած արտահերթ կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը
Հայաստանի 18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային
Ազգային- ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը` ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային երկու քուրդ ազատամարտիկ արտահանձնելու վերաբերյալ
Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության
Հարյուրավոր հուշարձաններ վտանգված են, քանի որ գտնվում են օկուպացիայի մեջ
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին քվեարկել է ընտրողների 40.36 տոկոսը
Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է, թե ինչ խախտումներ է արձանագրել 15:00-ի դրությամբ
ԱԱԾ–ն՝ ազգությամբ քուրդ զինյալներին Թուրքիային արտահանձնելու տեղեկությունների մասին
Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը․ցավոք՝ դրական պատասխան չկա. Փաշինյան
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը Թուրքիայի իշխանություններին է փոխանցել երկու քուրդ գործիչների․ Էդգար Ղազարյան
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի սեպտեմբերի 27-ին
Դավիթ Բաբայանը մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին
Պարզվել է Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցների հետևանքով մահացածների ինքնությունը. կրակողին հայտնաբերել են Բավրայի անցակետում
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ (տեսանյութ)
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,38 տոկոսը, մոտ 62,5 հազար մարդ
Արարատ Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր
Երևանում բացվել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը. մասնակցում են 170 երկրների ներկայացուցիչներ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները բռնվել են հայկական սահմանային գծում և տեղափոխվել Թուրքիա
Սեպտեմբերի 23-25-ը 7 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Սյունիքի մարզում 35-ամյա վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10%-ը․ ՏԻՄ ընտրություններ
Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է
Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու համար երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
Նշված հասցեներում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
Օրվա աստղագուշակ
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 10:30-ի դրությամբ
Լարսը բաց է
Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ
«Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր». Գեղամ Մանուկյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™