Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ինչպե՞ս վարձակալել բնակարան

Արխիվ

ArmDaily.am-ի «Պարզաբանում» շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել ենք բնակարանի վարձակալման հարցերին։
 

Ինչպե՞ս վարձակալել բնակարան, պե՞տք է պայմանագիր կնքել, թե՞ ոչ, ինչո՞ւ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 662-րդ հոդվածի 2-րդ մասը և 663-րդ հոդվածը սահմանում են, որ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, այնուհետև՝ այն ենթակա է պետական գրանցման, որը կատարվում է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ՝ Կադաստր/ կողմից:

Վերոնշյալ պահանջների չպահպանելը հանգեցնում է գործարքի առոչնչությանը: Այլ կերպ ասած՝ նման գործարքը չի հանգեցնում որևէ իրավաբանական հետևանքների: Ուստի, որևէ խնդրի առաջացման պարագայում՝ կողմերի (հատկապես վարձակալի) իրավունքները կարող են ոտնահարվել այն հասարակ պատճառաբանությամբ, որ վերջիններս չեն կրի վարձակալի և վարձատուի պարտավորությունները, համապատասխանաբար՝ չեն օգտվի վարձակալի և վարձատուի իրավունքներից:

Հարկ է նաև նշել, որ կողմերը կարող են կնքել բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը Կադաստրում՝ վերջինիս իրավախորհրդատուի ներկայությամբ՝ շրջանցելով գործարքի նոտարական վավերացման պահանջը: Սակայն, այդ մոտեցումը չի ողջունվում, քանի որ տվյալ պարագայում կողմերը կնքում են Կադաստրի կողմից մշակված տիպային վարձակալության պայմանագիրը, որի պայմանները մեծամասամբ ենթակա չեն փոփոխման կամ լրացման, ինչը թույլ չի տալիս կողմերին լիովին արտահայտել իրենց իրական կամքը:

 

Ի՞նչ դրույթների վրա ուշադրություն դարձնել։

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գույքի հիմնական վերանորոգման հարցին: Շատ անգամ, կողմերը ելնելով գույքի փաստացի վիճակից, մինչև պայմանագիրը կնքելիս պայմանավորվում են, որ գույքը ենթակա է հիմնական վերանորոգման: Ուստի՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ում կողմից պետք է իրականացվի հիմնական վերանորոգումը, ինչ ծավալով և ինչ ժամկետներում:

Նման կարգավորումը զերծ կպահի կողմերին թյուրիմածություններից (որոնք, ի դեպ, հաճախ են հանդիպում),չի հանգեցնի մի այնպիսի իրավիճակի, երբ կողմերից մեկը կկրի մյուսից վնաս, կամ կհարստանա մյուսի հաշվին:

Անհրաժեշտ է նաև նշել պայմանագրով, թե ովքեր են մշտապես բնակվելու տվյալ բնակարանում, քանի որ Օրենսգրքի 668-րդ հոդվածի 1-ին մասի՝ բնակելի տարածությունում, վարձակալի համաձայնությամբ, կարող են մշտապես բնակեցվել այլ քաղաքացիներ:

Հարկ է նաև նկատել, որ Օրենսգրքով նախատեսված են բազմաթիվ դեպքեր, երբ կողմերը կարող են վաղաժամկետ լուծել վարձակալության պայմանագիրը: Սակայն, Օրենսգիրքը, նաև հնարավորություն է ընձեռնում կողմերին սահմանել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ պայմաններ: Ուստի՝ պայմանագրի կետերը սահմանելիս, շատ կարևոր է նաև պարզել՝ արդյոք հետագայում կարող են առաջանալ որևէ հանգամանքներ, որոնց պարագայում կողմը/երը կցանկանան լուծել պայմանագիրը: Եթե այո, ապա կողմը/երը պետք է նախատեսեն նաև այդ պայմանները:

 

Ի՞նչ անել, որ չոտնահարվի տանտիրոջ եւ վարձակալի իրավունքները, օրինակ՝ լուծումներ առաջարկել:

Նախևառաջ, պետք է հիշել, որ պայմանագիրը՝ երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Համապատասխանաբար, պայմանագիրը կնքելիս, կողմերը պետք է շարադրեն այն բոլոր պայմանները, որոնց շուրջ վերջիններս եկել են համաձայնության. ոչ քիչ, ոչ ավել:

Սակայն, գործնականում վարձակալության պայմանները քննարկելիս, կողմերը բանավոր կերպով սահմանում են իրենց պայմանները և համաձայնության են գալիս դրանց վերաբերյալ: Սակայն, պայմանագիրը գրավոր կերպով կնքելիս, վերջիններս չեն ներառում վերոնշյալ պայմանները: Ուստի՝ օրենքի տեսանկյունից՝ վերջիններս չեն համաձայնեցրել բանավոր կերպով քննարկված պայմանները, հետևաբար՝ տվյալ պայմանները չեն համարվում ներառված վերջիններիս միջև ձեռք բերված համաձայնության մեջ: Արդյունքում՝ կողմերը կրում են բացասական հետևանքներ:
 

Պայմանավորված ժամկետից շուտ պայմանագրի լուծումը:

Բնականաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի լուծման տեսակետից ավելի լայն իրավունքներ է ընձեռնում վարձակալին: Օրինակ՝ համաձայն օրենսգրքի 675-րդ հոդվածի 1-ին մասի՝ բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին: Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի՝ այս պարագայում վարձակալը կարող է վաղաժամկետ լուծել մյուսից առանց դատարան դիմելու:

Ինչ վերաբերվում է Վարձատուին, ապա վերջինս կարող է դատական կարգով լուծել պայմանագիրը, եթե`

  • վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.
  • վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը.
  • գույքն օգտագործել է պայմանագրի պայմանների կամ գույքի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
  • էականորեն վատթարացրել է գույքի վիճակը.
  • պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո պարբերաբար կամ անընդմեջ երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը.
  • վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետներում, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, չի կատարել գույքի հիմնական վերանորոգում այն դեպքերում, երբ, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, հիմնական վերանորոգում կատարելը վարձակալի պարտականությունն է.
  • Օրենքով և վարձակալության պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

 

Գույքի վնասումը Վարձակալի կողմից:

Տվյալ պարագայում գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընհանուր դրույթը, համաձայն որի՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:


Հարցերին պատասխանել է Արատտա ընկերության Վարչական գործերով բաժնի ղեկավար, փաստաբան

Էռնեստ Աբելյանը։

 

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

 

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™