Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պապ չգաս՝ մեզնից մեկը պիտի ողջ մնա, որ տնեցիներին տիրություն անի. 19-ամյա տանկիստ Միշան. Հերոսը

Հերոսը
Տանկիստ Միշան երեք երեխաներից ավագն էր՝ Մոնիկայի ու Գոռի ավագ եղբայրը: Փոքր եղբոր Գոռի ու Միշայի միջև 16 տարվա տարբերություն էր:
 
Միշայի մայրը՝ Շուշաննա Թամազյանը ArmDaily.am-ի հետ զրույցում պատմում է, որ փոքր եղբոր ծնունդով երջանիկ էր, նույնիսկ ինքն է անվանակոչել եղբորը:

Միշա Մելիքի Գրիգորյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 20-ին Լոռու մարզի Մղարթ գյուղում: Գյուղի իննամյա դպրոցը ավարտելուց հետո սկսեց սովորել Ալավերդու արհեստագործական ուսումնարանում։ Մայրը՝ Շուշաննան պատմում է, որ իրենց ընտանիքի ֆինանսական վիճակն այդքան էլ լավ չէր, այդ պատճառով Միշան որոշեց գնալ ուսումնարան։
 
Нет описания.
Нет описания.
Нет описания.

«Շատ հասկացող էր, անչափ բարի, երբեք իր պատճառով վատ դրության մեջ չեմ եղել, միշտ կարելի էր հույս դնել իր վրա, իմ թևն ու թիկունք էր։ Չէր սիրում խաբել, չէր սիրում ճնշել խեղճերին, միշտ օգնում էր օգնության կարիք ունեցողներին։ Շատ էր սիրում բնությունը, կյանքում գոնե մի դեպք չի եղել, որ ձեռքի աղբը վայր գցի, նեղանում էր երբ ինչ-որ մեկը աղբը թափում էր աղբամանից դուրս։ Միս չէր ուտում, ասում էր, մա'մ, եթե ես իմ ողջ կյանքում, միս չուտելով փրկեմ գոնե մի կենդանու կյանք, ես դա կանեմ։ Շատ կարգապահ էր, մեզ մոտ մարդիկ, պարապությունից թե ինչի՞ց, շատ են խմում ու ծխում, չէ՞ ասում են շրջապատը մեծ նշանակություն ունի, իմ Միշայիս համար շրջապատը միայն լավ կողմերով կարող էր նշանակություն ունենալ, երբեք չծխեց, անգամ չփորձեց, նաև չխմեց։ Բանակում եղած ժամանակ էլ չծխեց։ Ուրիշ էր Միշաս։ Իր մասին խոսելիս միշտ փորձում եմ երբեք ոչինչ չչափազանցնել, քանի որ թվում ա թե, հեսա մի տեղից կասի, մամ լավ դա այդպես չի եղել, ինքը միշտ սիրում էր ճիշտը ասել ու չչափազանցնել ոչինչ»,- պատմում է Միշայի մայրը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Միշան այդպես էլ չէր կարողացել իրեն տրված արձակուրդներից օգտվել՝ առաջին անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառով 7 օր արձակուրդ էին տվել, հաջորդ անգամ 6 ամիս ծառայությունից հետո տրվող 10 օրն ու պատերազմից առաջ զորավարժություններին գերազանց մասնակցության համար «Քաջարի մարտիկ» կրծքանշանով էին պարգևատրել ու ևս 10 օր արձակուրդ:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
«Միշաս Գոռից մեծ էր 16 տարով, այնքան ուրախ էր եղբոր ծնունդով, այնքան երջանիկ, ինքն է անվանակոչել։ Երազանքներ ուներ եղբոր հետ կապված, միշտ ասում էր, մա'մ Գոռը պիտի կրթված ու դաստիարակված մարդ լինի, զոռով թե կամով պիտի լավ սովորի, այլընտրանք չկա։ Ինքն էլ էր որոշել բանակից գա ու բարձրագույն կրթություն ստանա, իրավաբան էր ուզում դառնա։ Լավ պատմություն գիտեր, աշխարհագրություն, աստղագիտություն։ Բավականին գրագետ էր»,-ասում է Շուշաննան:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Մայրը պատմում է, որ 2019- դեկտեմբերի 20-ին լրացել էր Միշայի 18-ամյակը ու քանի որ արդեն ստացել էր զորակոչման ծանուցագիրը, դեկտեմբերի 25- ին պիտի մեկներ ծառայության: Մեծ տոնախմբություն էին կազմակերպել. «Շատ ուրախացանք, ինքն էլ էր ուրախ, կյանքում առաջին անգամ Միշաս պարեց, հուզվել էի, միասին էլ պարեցինք։ Առաջին 6 ամիսը ծառայեց Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, դարձավ տանկի մեխանիկ վարորդ։ Քննության ժամանակ ստացել էր ամենաբարձր գնահատականները, շատ ուրախ էր, անգամ հրամանատարն էր գովաբանել Միշայիս հանձնաժողովի անդամների մոտ։ Կրծքանշաններ էր ստացել, գովասանագրեր, շատ-շատ ուրախ էր, բայց տանկը չէր սիրում, ուղղակի պատասխանատվության մեծ զգացում ուներ։ 6 ամիս Հոկտեմբերյանում ծառայելուց հետո տեղափոխվեց Հադրութ։ Այնտեղ էլ դժգոհ չէր, ֆիզիկապես ծանրաբեռնված էին, բայց էլի չէր դժգոհում»:

Պատերազմի առաջին օրը Միշան զանգում է մորն ու տեղեկացնում, որ դիրքեր են գնում ու որ ինքը տանկի միջից է զանգում:Նույն օրը երեկոյան մոր հետ խոսել է ու երբ իմացել,որ հորն էլ Նոյեմբերյան են ուզում տանել, հորդորել էր մորը չթողնել որ հայրը մեկնի, իսկ հոր հետ խոսելուց ասել էր՝ չգնաս, մեզնից մեկը պիտի գոնե ողջ մնա, որ տնեցոնց տիրություն անի:
 
Нет описания.
Нет описания.
Нет описания.
 
«28-ին էլ է զանգել, եղբայրը, ով դեռ 3 տարեկան չկար, կողքից կիսատ պռատ ասում էր, Միշա արի ճաշիկ կեր, եղբայրն էլ ասաց, կգամ,կգամ Գոռիկ ջան, որ ողջ մնամ կգամ։ Ջղայնացա վրան, ասացի այդպիսի բաներ մի ասա:
 
Սեպտեմբերի 30- ին առավոտյան հրաման էին ստացել հարձակման։ Ընկերներն ու հրամանատարներն ասում են, որ Միշան շատ համարձակ է եղել, թշնամու մեկ տանկ են խոցել, երկու ԲՄՊ, 40-50 հետևակ։ Ընկերը պատմում է, որ մարտի դաշտից դուրս գալու հրաման են ունեցել, իսկ Միշան անընդհատ ասել է՝ հա մի հատ էլ պտտվենք ու դուրս գանք: Կամանդիր պալկան, ճիշտ կոչումը չգիտեմ, անունը Պարգև էր, ասում էր իմ լավագույն զինվորներից էր Միշան, շատ լավ եմ ճանաչում։ Ասում էր, Միշայի շնորհիվ մենք թշնամուն առաջխաղացման հնարավորություն չենք տվել, հետ ենք մղել թշնամուն, շատ համարձակ էր։ Նույն օրը էլի հրաման է եղել, որ չորրորդ պաշտպանականից պիտի գնան երրորդ պաշտպանական, ուժերը համալրելու։ Միշան ասել է, տղերք գնացինք, ընկերը պատմում է, որ ասեց ու առաջ ընկավ։ Ճանապարհի կեսին հարված են ստացել, երեքն էլ տանկից հասցրել են դուրս գան, բայց չգիտես ինչու՞ ամենամոտ ընկերը հայտնվել է տանկի առջև, Միշան հասկացել է, որ ընկերը պիտի ընկնի տանկի տակ, նորից արագ մտել է տանկի մեջ, արգելակել է ու երբ փորձել է նորից դուրս գալ՝ հենց այդ ժամանակ էլ եղել է երկրորդ հարվածը ու երեխես այդպես էլ մնացել է տանկի վրա»,-պատմում է մայրը:
 
Нет описания.
 
Միշայի,թշնամու դեմ պայքարելու ու զոհվելու դրվագները մորը պատմել են ընկերն ու հրամանատարը:
Միշայի մասունքները փնտրել են 196 օր՝ միայն ապրիլի 17-ին են հարազատ գյուղում կարողացել հողին հանձնել նրա մասունքները:

Нет описания.
Нет описания.
Нет описания.
 
 
 
Ինը մասվա ծառայող տանկիստ Միշան հետմահու արժանացել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալները:
Միշայի մտերիմ ընկերը՝ Էրիկը նույնպես զոհվեց 44-օրյա պատերազմում։
 
Нет описания.
 
Հայկա Ալոյան
Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում
Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը․ Խաչատուր Քոքոբելյան
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք»
Ավազակային հարձակում՝ բանկի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Լատվիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչեց որպես «ահաբեկչությանն աջակցող պետություն»
Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն` 1 ժամի դիմաց 1050 դրամ ժամավճարով
Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին
Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան
Ընթանում է ԲԵՎԵՌԻ ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումը երկրորդ տարիքային խմբի պատանիների մասնակցությամբ․ ֆոտոշարք
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի
Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին և ի՞նչ իրավիճակ է սահմանին. լրահոս
Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ
Օգոստոսի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™