Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս Մովսես Հակոբյանին հարցաքննել են, իսկ կառավարությունը գումար է տալիս ՀԿ-ներին. մամուլ Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են Եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ո՞ր համայնքներում նոր ընտրություններ կլինեն. իշխանությունը չի հաշտվում ՏԻՄ-երում իր պարտության հետ

Վերլուծական

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում կառավարման ճգնաժամը ոչ միայն չհաղթահարվեց, այլեւ խորացավ։ Մի շարք համայնքներում այդպես էլ համայնքների ղեկավարներ չեն լինի, իշխանությունը վիժեցնում է գործընթացը անհնարին ու հնարավոր բոլոր մեթոդներով։

Եւ այսպես, այսօր տարածքային ընտրական հանձնաժողովները նիստեր են գումարելու, մանդատները բաշխեն, համապատասխան արձանագրություններ կազմեն։ Եւ երեւի հենց վաղն էլ համայնքներում կգումարվեն նորընտիր ավագանու առաջին նիստերը։ Մանդատները ստանալուց հետո կարող են թեկնածուները հրաժարականի դիմումներ գրել, այդ պարագայում մանդատը կփոխանցվի ցուցակի հաջորդ թեկնածուներին։

Այլ հարց է, որ ավագանու մանդատներ ստացած ուժերը ամբողջական ցուցակներով ինքնաբացարկի դիմումներ գրեն, այդ պարագայում ավագանիում անդամների 50 տոկոսը չապահովելու պայմաններում գործադիրը կարող է լուծարել ավագանին եւ նոր ընտրություններ կազմակերպել։

Այդ սցենարը իրականացավ Վեդիում, ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Արդյունքում՝ ամենայն հավանականությամբ փետրվարի 5-ին արտահերթ ՏԻՄ ընտրություններ կլինեն։ Այստեղ պայքարը շատ թեժ էր ընթանում, մրցում էին երեք ուժեր՝ ՔՊ-ն՝ նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ Գոջո մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ և «Հզոր համայնք» կուսակցությունը՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ։ Վերջինս այստեղ առաջատարն էր. Նա ստացել էր 8666 քվե կամ 44,08%, երկրորդը՝ ՔՊ-ն է՝ 7690 քվեով կամ 39,12%-ով, իսկ Գագիկ Հակոբյանը ստացել էր 3299 քվե կամ 16,78%։

Թալինում, Վարդենիսում եւ Վանաձորում մի փոքր այլ է իրավիճակը, վերջին երկուսում կողմերը դիմել են դատարան՝ վերահաշվարկի արդյունքները բողոքարկելով, այդ պատճառով մանդատների բաշխում չի լինի, քանի դեռ դատական վեճը չի լուծվել։ Իսկ մինչ այդ, իհարկե, իշխանությունը պարապ չի մնացել, Վանաձորում հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալել են, այժմ քննարկվում է կալանքի հարցը, Վարդենիսում էլ շարունակում է անազատության մեջ մնալ ընդդիմության միասնական թեկնածուն։ Վարդենիսում եթե կարողացան ընդդիմության թեկնածուին անազատության մեջ պահել, մի քանի թեկնածուների վրա էլ ազդել, ապա իշխանությունը կարող է նվաճել համայնքի ղեկավարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Թալինում իշխանությունը դիմել էր անգամ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի «օգնության»-ը։ Այստեղ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայք» լիբերալ կուսակցության և  «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի կազմած կոլաիցիան փլուզելու համար իշխանությունները խաղի մեջ են մտցրել Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանին։ Իշխանականներն «ընկած» էին «Հայք»-ից Կարեն Գրիգորյանի հետևից, որպեսզի նա ոչ միայն չդնի իր թեկնածությունը, այլև միանա ՔՊ-ին՝ իր ձայները տալով Տավրոս Սափեյանին: Արդյունքում՝ օրեր առաջ Կարեն Գրիգորյանը որոշեց հրաժարվել մանդատներից՝ հայտարարելով, թե թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ։ «Հայք» ավագանու անդամներից Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ մանդատները վայր դնելու մասին հայտարարությունը համաձայնեցված չէ թիմի հետ եւ իրենք վայր չեն դնելու մանդատները։ Հիշեցնենք, որ Թալինում Զարթոնքը ստացել էր 2882 քվե կամ 26,68%, Հայքը՝  1624 քվե կամ 15,04%, Մեր համայնքը՝ 1258 քվե կամ 11,65%։ Իշխող ՔՊ-ն Թալինում ստացել էր 5037 քվե կամ 46,63%։ Հայտնի չէ՝ այժմ Թալինում կձեւավորվի համայնքային իշխանություն, թե ոչ եւ ում կողմից։

Վարդենիսում  էլ համագործակցության մասին հայտարարել էին «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը։ Քաղաքապետի թեկնածուն ձերբակալված Արամ Հարությունյանն է։ Այստեղ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել էր ձայների 37,36%, իսկ «Միասնական Վարդենիս»-ը՝ 2206 քվե կամ 16,51%։ ՔՊ-ն ստացել էր 6162 քվե կամ 46,11%։

Վանաձոր քաղաքում էլ առաջատար էր Մամիկոն Ասլանյան դաշինքը՝ 12.800 ձայնով, ՔՊ-ն՝ 8285 ձայներ էր հավաքել։ ԼՀԿ-ն այս անգամ հավաքել էր ընդամենը 1328 ձայն, իր տեղը զիջելով ՀԱՍԿ, «Ապրելու երկիր», «Հայրենիք» կուսակցություններին՝ 4805, 1423 և համապատասխանաբար 1480 ձայներով։

Փաստացի, իշխանությունը չի հաշտվում  ՏԻՄ-երում կրած  պարտության հետ, փորձում սրբագրել այն՝ կրիմինալ ժանրի հերթական սերիան ամեն օր հանրությանը հրամցնելով։ 

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղը
Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Ադրբեջաներեն թեստի արտահոսք․ Վրաստանի ԿԳՆ-ն հայտնվել է մեծ սկանդալի մեջ
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը
Օգոստոսի 8-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ Զելենսկի
Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր
Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
ԱԺ Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել
Whatsapp-ը նոր գործառույթ ունի
Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ
Չինաստանում պատմական մասունք են այրել
18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ
Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. ԱՀ պետնախարա
Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մարվել է․ ԱԻՆ
Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ
Ադրբեջանը լիքը փող ունի. ինչու՞ հայրենիքը հանձնելու դիմաց չպիտի փող առաջարկեր ՀՀ վարչապետի պաշտոնը գրկած-նստածին. Մելիքյան
Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը
Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան
39-ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել
«Սոթքի հատվածում եղբորս տղան ծանր վիրավորում է ստացել». զինվորի հարազատ
Հրդեհ վերելակի հորանում․ կան տուժածներ
Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ». Հայտարարություն
Ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել
Հրդեհ Արզական գյուղում
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™