Ինչ ունեցվածք ունի Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի հայտարարագիրը:
Ով է Հակոբ Սիմիդյանը
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984 թ. 20 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
2004 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը՝ երկրաբան
Աշխատանքային գործունեություն
2005-2007 թթ. - «Օրրան» ՀԿ 2009-2012 թթ. - «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ 2013 թ. - «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն 2012-2017 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական 2018 թ. - «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն 2018-2019 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ 2020 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
2018-2021 թթ. ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար
2021 թ. օգոստոսի 2-ից՝ Վարչապետի գլխավոր խորհրդական
2021 թ. դեկտեմբերի 10-ից՝ Շրջակա միջավայրի նախարար
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Ունեցվածքը
Նորանշանակ նախարարը 2020 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարի մայիսի 27-ին։
Նա հայտարարագրել է 1991 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականին:
Տարվա սկզբին Սիմիդյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,001,567 դրամ, որը տարվա վերջում դարձել է 514,865 դրամ: Ունեցել է 2500,000 դրամ կանխիկ գումար, տարվա վերջում այն դարձել է 800,000 դրամ: