Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական  թանկացում. Հրաչ Բերբերյան Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան  Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին  Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Ի՞նչ է կապիկի ծաղիկը և ինչպե՞ս է պետք կանխարգելել այն Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը Երևան֊Անթալիա֊Երևան չվերթների բացումը լուծում է Թուրքիա փող տանելու խնդիրը. թուրքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԱԺ-ի նորանոր ձեռքբերումները մարտարվեստի ոլորտում եւ ՔՊ-ի՝ իրավապահներով, դատարաններով սպառնալիքները. ով է այս անգամ «ուժեղ տղան»

Խմբագրական
Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված 8-րդ գումարման Ազգային ժողովը օրերս պառլամենտարիզմի մաստեր կլաս է ցուցադրել։ Խոսքը ամենեւին էլ ազգափրկիչ օրենքի ընդունման մասին չէ, ոչ էլ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում անշրջելի հաջողության մասին։
Խոսքը հերթական ծեծկռտուքի մասին է, որն այս անգամ տեղի ունեցավ ոչ թե դահլիճում, այլ աշխատասենյակում։ Եկենք գնահատենք մեր օրենսդիրների մեկ քայլ առաջընթացը դեպի քաղաքակրթություն, չէ՞ որ եթե նախկինում նիստերի դահլիճում էին պատգամավորները միմյանց ծեծում, ապա այժմ ծեծում են ոչ թե ընդդիմադիր պատգամավորներին, այլ նրանց օգնականներին եւ դա անում ոչ թե նիստերի դահլիճում, այլ աշխատասենյակում։
 
Հիմա իմաստ չկա քննարկելու ինչ, ինչպես, ով սկսեց կռիվը, ով հրավիրեց սուրճի, ով բարեւին չպատասխանեց։ Այս մանրամասները թող պարզեն իրավապահները, ինչպես նաեւ պարզեն մասնակիցների շրջանակները, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տան։ Հուսով ենք, որ այս ամենի վերջում չի պարզվի, թե կռվել եւ մեղավոր են միայն ընդդիմադիր պատգամավորների օգնականները, հետեւաբար՝ պետք է հենց նրանց կալանավորել։
«Ես ավելի շատ ուզում եմ իմ դժգոհությունն արտահայտել մեր իրավապահ մարմինների նկատմամբ, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք, ԱԺ-ի միջանցքներում պտտվելու փոխարեն, պետք է քրեակատարողական հիմնարկներում այս պահին իրենց պատիժը կրեին», –հայտարարել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
 
Այսքանից հետո որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ ընդդիմադիր պատգամավորների օգնականները կկալանավորվեն, իսկ իշխանության թեւից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։
Որտեղի՞ց այս իշխանությանը նման հանցավոր ինքնավստահություն եւ սանձարձակություն այդ ամենի մասին ԱԺ-ից հայտարարելու։ Չէ՞ որ այդ հայտարարություններով ապացուցում են, որ ուժային կառույցները քաղաքական պատվեր են կատարում, սպասարկում են նեղ, կուսակցական, քաղաքական շահեր։
 
Ընդ որում՝ այնպես չէ, որ Աղաջանյանը միայնակ է իր «համարձակ» հայտարարությունների մեջ։ Քիչ առաջ ԱԺ ամբիոնից «աքլորացավ» նաեւ խոսնակը՝ Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարեց, որ «հայց է ներկայացրել Արեգնազ Մանուկյանի սուտ խոսալու հետ կապված, դուք դատարանում պատասխան կտաք և վստահ եմ՝ դատարանը ձեզ կպարտավորեցնի գալ եւ ներողություն խնդրել...»։
Որտեղի՞ց Սիմոնյանին այդպիսի վստահություն, որ դատարանը պատգամավորին պարտավորեցնելու է ներողություն խնդրել, ԲԴԽ նախագահի ժ/պ Ջհանգիրյա՞նն է խոստացել գործը գլուխ բերել, թե՞ պարզապես դատավորները, տեսնելով, որ հայցվորը Սիմոնյանն է, միանգամից բավարարման որոշում կկայացնեն։
 
Իսկ Սիմոնյանը տեղյա՞կ է, որ Հայաստանը, ըստ Սահմանադրության, իրավական պետություն է, իսկ իրավական պետության կարեւոր սկզբունքներից մեկը իշխանությունների տարանջատումն է, հավասարակշռման եւ զսպումների մեխանիզմները, դատական համակարգի անկախությունը, որ ԱԺ նախագահը իրավունք չունենա դատարաններին թելադրելու իր կամքը, միջամտելու արդարադատության իրականացմանը, ազդելու գործընթացի վրա եւ այլն։
 
Բայց նման տարրական գիտելիքները մեր պատգամավորներին պետք չեն, դրա կարիքը չկա, չէ՞ որ առանց դրա էլ են կարողանում կառավարել եւ ընտրվել։ Փոխարենը՝ նրանք բարելավում են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, բազկի ուժը կամ առանց բարելավելու չարդարացված ինքնավստահությամբ «տղամարդալամիշ» լինում, թե «բա եթե ես կռվին մասնակցեի, այդպես փափուկ չէր ավարտվի»։ Ի դեպ, նույն «որ մի զարկից ջարդի հազար» ոգով հայտարարություններ էին անում նաեւ ՀՅԴ-ական երիտասարդները, թե «դուք էստեղ ծեծ կերած մարդու տեսնո՞ւմ եք, ում ինչքան պետք է անելու՝ արել ենք, ում ինչքան պետք է ասելու՝ ասել ենք, ու ինչքան պետք ա կոխելու՝ կոխել ենք»։
 
Փաստորեն՝ իշխող խմբակցությունը եւ ընդդիմադիրները մի քանի օր է քննարկում եւ քննարկում են, թե ով ում ավելի ուժեղ եւ սաստիկ կարող է ծեծել, գլուխ գովում եւ հպարտանում բռնություն գործադրելու իրենց կարողություններով։ Ուժեղ լինելը, սակայն, միայն եւ առաջին հերթին ֆիզիկական ուժը չէ, իսկ խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն լավագույն վայրը չէ մարտարվեստի կանոնները ցուցադրելու համար։
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Վահագն Ավագյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական  թանկացում. Հրաչ Բերբերյան
Կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Կապիկի ծաղիկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և աշխարհում. ՈՒՂԻՂ
Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Քանի դեռ մենք մեզ եւ աշխարհին ներկայանում ենք որպես Սովետական Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի միջնորդ չի կարող հօգուտ մեզ քայլ կատարել. Վարուժան Ավետիսյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած հանդիպումը․ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ծառայելու եմ ի նպաստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը․ Ավանի նորանշանակ փոխթաղապետ
Սա անձրև չի, սա Սուրենյանի վրեժն ա տափակ հումորների պատճառով. Ֆեյսբուքում քննարկում են եղանակը
Ինչո՞վ է իրականում պայմանավորված ՏՏ ոլորտում աշխատատեղերի ավելացումը. Քերոբյանի հայտարարության հետքերով
Եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ չի լինի, վաղը շարունակում ենք․ Իշխան Սաղաթելյան
2 դեղաչափ ստացածների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան
Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա․ դա կբերի աղետի․ Վահե Հովհաննիսյան
Մեկնարկել է Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը
ՇՄՆ-ն առաջարկում է Սևանա լճից 2022 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 135.0 մլն խոր. մետր
Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները
Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ
Վիրավոր, կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ. Դավիթ Ամալյան
Ամենակարևորը, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի, և ամբողջ աշխարհը տեսնի հայ ազգի հաղթանակաները. Գագիկ Ծառուկյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
Հրթիռային զորքերը ոչնչացրել են «Գրադի» ուկրաինական հինգ կայանք
Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան  և Արևմուտքը մրցակցության մեջ են. Սուրենյանցը՝ Բրյուսելի գործընթացի մասին
Մայիսի 16-22-ը Շիրակի մարզի բուժհաստատություններում ծնվել է 48 երեխա
Հետվճար ստանալու իրավունք կունենան նաև նպաստառուները. սոցապնախարարությունը մանրամասնում է
Երևանում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ
Այս թրքաբարո իշխանություններին պետք է տուն ուղարկել, այլապես կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Արթուր Մոսիյան 
Սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարց չէ, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է. Աբրահամյան
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, 1 մահ
Մայիսի 20-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 112 դեպք
Գյումրիում կնոջը սպանած ամուսինը խոստովանել է մեղքը
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ
«Երեկ գնացել էինք գազանանոց». Վահան Քերոբյան
Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք. Թովմասյանի շնորհավորանքը Արցախի լրագրողի մասնագիտական տոնի առթիվ
Սա վերջն է հասկանո՞ւմ եք. Շարմազանով
Եվրոպան անում է այն, ինչ իրենից պահանջում է Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի
Երևանում ընդհանուր առմամբ իրականացվել է 866 հազար 890 պատվաստում
Ժան Միշելի տարածած հայտարարությունը ծայրից ծայր համահունչ է Իլհամ Ալիևի՝ նախկինում արված հայտարարություններին. Արման Աբովյան
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Դատապարտյալի համար բերված կոնֆետներում սուր հոտով կասկածելի զանգված է հայտնավերվել. ՔԿԾ
Գաղափարները վերջացել են. Ստեփան Դանիելյան
Նշված անձն իրականում եղել է հրապարակում. Ոստիկանության պարզաբանումը Գնել Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի մասին 
ՀՀ նախագահը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™