Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին
Հասարակություն
Երեկ համացանցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մի սկանդալային տեսագրություն տարածվեց, որտեղ նա ասում է. «Եթե ես այդ գերիների պատճառով պետք է Սյունիք կորցնեմ, Սիսյան կորցնեմ, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես համարում եմ, որ այդ գերիներն արդեն չկան, իսկ այդ գերիներն այն մարդիկ ենովքեր զենքը թողել, փախել և մոլորվել են»:
Այս տեսագրությունը բուռն քննարկումների առարկա է դարձել, բորբոքել է գերիների և անհայտ կորածների հարազատների զայրույթը:
Դառը իրականությունն այն է, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հաշիվ չեն տալիս կամ գուցե լավ չեն պատկերացնում, թե ինչ պաշտոն են զբաղեցնում և ինչ դերակատարում պետք է ունենան պետության և յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Եվ սա է պատճառը, որ նման մտքեր են արտահայտվում և նման իրավիճակներ են ստեղծվում, որոնք ուղղակի անդառնալի հետևանքներ կարող են ունենալ մեր պետության, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, զինված ուժերի և մեր անվտանգության համար, ArmDaily.am-ի հետ թեմայի շուրջ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
«Նման արտահայտությունները ոչ՝ զորակոչիկ ունեցող ծնողի, ոչ՝ սահմանին կանգնած զինվորի ու սպայի համար որևէ որգևորող և ոգեշնչող բովանդակություն չունեն:
Այդպիսի մտքերը նաև որևէ դրական ուղերձ չեն պարունակում մեր միջազգային գործընկերների համար, իսկ թշնամի պետության համար կարող է շահարկման առիթտալ»:
Կարապետյանցը դժվարանում է ասել, թե ինչ է նկատի ունի Սիմոնյանն այդ պմդումներով, սակայն վստահ է, որ նա ասում է այն, ինչ մտածում է, որովհետև նա ոչ մեղսունակ է, ոչ էլ այն տարիքում է, որ չհասկանա իր ասածների հետևանքները:
Նա նաև նշեց, որ թեևայդ մտքերն արտահայտել է Սիմոնյանը և պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը, սակայն նրա թիմը ևս պատասխանատու է այն առումով, որ պետք էգնահատական տա, թե արդյոք այսպիսի արտահայտություններ անողը նորմալ է, որ իրենց թիմի անդամ է հանդիսանում և ավելին՝ զբաղեցնում է բարձրագույն պաշտոններից մեկը:
Անդրադառնալով Սիմոնյանի թիմակիցներին արձագանքներին՝ իրավապաշտպանն նկատեց, որ ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս գործող իշխանություններն իրենց պահեցին նույն կերպ, ինչպես հանցավոր ռեժիմն էր անում, այսինքն՝՝ անկախ արարքից, ամեն գնով յուրայիններին պաշտպանել:
«Սա պետք է թողնել ժողովրդի գնահատականին, քանի որ քանի որ այսիշխանությունն ինքնագնահատական տալու ունակ կառույց կամ հանրույթ չեն: ՔՊ-ն ի վիճակի չէօբյեկտիվ գնահատական տալ իրենց բացասական գործողություններին, իրենց ոչնչով չտարբերվեցին հանցավոր ռեժիմից և մարդիկ, որոնք իրենց քվեն տալով երկրորդ անգամ բերեցին իշխանության, պետք է իրենց հարց տան՝ արդյո՞ք սա այն է, ինչ իրենց խոստացել էին»:
Կարապետյանցի գնահատմամբ՝ գերիների և անհայտ կորածների հարազատներն չափից դուրս ողջամիտ են և հասկանում են, որ դա մեկ օրում լուծվելիք խնդիր չէ, իսկ իշխանությունները, օգտագործելով այս հանգամանքը, անընդհատ փափուկ բարձ են դնում նրանց գլխի տակ:
«Պետք է հասկանալ, որ նրանք շատ դժվար վիճակում են գտնվում և գուցե անճարությունից, փորձում են հավատալ այն խոստումներին, որոնք տրվում են իշխանության կողմից:
Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ դուրս գալով և փողոց փակելովխնդիրը լուծում չի ստանա:Գերիների հարցով ինչքան խժդժություններլինի, այնքան ավելի երկար կձգձգվի տղաների վերադարձը, որովհետև, որքան շատ է աղմուկը ներսում, այնքան ավելի այս թեման Ադրբեջանի համար շահարկման գործոն է դառնում»:
Կարապետյանցը մտավախություն արտահայտեց, թե ինչեր են խոսում այս իշխանությունները փակ դռների ետևում:
«Սա հրապարակվեց և տեսանք, թե ինչեր են խոսում: Ես վախենում եմ մտածել, թե սրանք փակ դռների հետևում ինչեր կարող են խոսել, ինչ չմտածված և անպատասխանատու հայտարարություններ կարող են անել, որի արդյունքում կարող է միտք հղանալ, որ «Հողեր գերիների դիմաց» քննարկում առհասարակ կարող է լինել: Անմեղսունակություն է այս ձևաչափով հարցի քննարկումը: Ես զարմանում եմ, որ Ալեն Սիմոնյանի կամ որևէ չինովնիկի գլխում կարող է նման միտք ծագել: Նման անպատասխանատու քայլերն ուղղակի կործանարար են մեզ համար»,- ասաց իրավապաշտպանը:
Իզաբելա Սուլթանյան