Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իշխանություններին պետք է ձեռքներին ունենալ գրավոր վճիռներ, որոնք իրենցից մեղքը անբողջովին դնում են այլոց վրա. Լարիսա Ալավերդյանը՝ գերեվարված անձանց վրա հարուցված քրգործերի մասին

Իրավական

Վերջին շրջանում Ադրբեջանից վերադարձած գերիների պաշտպանները ֆեյսբուքյան իրենց էջերում հրապաարկում են քննչական մարմիններին տված նրանց ցուցմունքները։ Այսօր էլ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էր անդրադարձել երևույթին՝ հորդորելով խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ փաստաբանների նման գործունեությունը ընդունված պրակտիկա է։

«Այդպիսի գործերը համարվում են ստրատեգիական նշանակության։ Այս առումով՝ որևէ մեկը չի կարող արգելք հանդիսանալ, կամ արգելի այդ հայտարարությունները։ Հակառակը՝ այդպիսի ելույթները ստեղծում են հասարակության մեջ այն մթնոլորտը, որ նրանք հանկարծակի չընկնեն միայն մեկ կողմի՝ այն է դատախազության ազդեցության ներքո, որի հանդեպ վստահությունը վաղուց կորել է»,- ասաց Ալավերդյանը։

Դիտարկմանը, որ փաստաբաններից Վահան Հովհաննիսյանը հրապարկել է, որ զինվորներ են եղել, որ առանց կրակի և փամփուշտներ օգտագործելու հանձնվել են, արդյոք սա ավելի շատ չի վնասի, Ալավերդյանն արձագանքեց. «Իրենց ելույթներին որևէ արգելք չի կարող լինել։ Բոլորովին այլ է, թե իրենց էությամբ ինչ ենք այդ ելույթները։ Ցանկացած ելույթ, որը մինչ դատական վճիռը՝ արտահայտում է մեղադրական, այսինքն ծանրացնող հանգամանք, դա փաստաբանների համար ընդհանրապես բացառվում է»։

Ալավերդյանը նշեց, որ ցանկացած դատապաշտպան սիրում է ոչ թե իր պաշտպանյալին, այլ գտնում է այն հանգամանքները, որոնք մեղմացնում են դատախազության կամ մեղադրյալների կողմից ներկայացրած մեղադրանքները։

«Եթե դատապաշտպանն իր ելույթներով պարզապես ավելի ծանրացնում է իր պաշտպանյալի վիճակը՝ նշանակում է, որ նա իր տեղում չէ։ Ես խորհուրդ կտայի օր առաջ այդ դատապաշտպանից հրաժարվել»,- ասաց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է գերեվարված զինվորների վերաբերյալ վերջին շրջանում տարածված կարծիքներին, և հարուցված քրգործերին՝ Ալավերդյանը նշեց, որ միայն այն, որ այդ գործընթացին զարկ է տվել վարչապետը, ինքնին նշանակում է, որ դա քաղաքականեցված է և ամբողջովին ծառայում է այս իշխանությունների շահերին։

«Միայն այն, որ դա ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, դրանից հետո ցանկացած գործընթաց՝ լինի դա մեղադրողների կողմից, դատապաշտպանների կողմից, նշանակում է՝ նրանք ուղղորդվել են ի սկզբանե և ուղղորդվում են հիմա մեկ նպատակի համար՝ արդարացնել իշխանության ամբողջովին ապաշնորհ կառավարումը այս պատերազմի ժամանակ և այս մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև ամբողջովին մեղքը բարդել բացարձակապես կառավարման հետ գործ չունեցող անձանց հետ։ Այսինքն՝ իրենք ուզում են ցույց տալ, որ գլխավոր հրամանատարը որևէ պատասխանատվություն չի կրում այդ արդյունքների համար, որոնք շարունակվում են ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց Ալավերդյանը։

Նա դատապարտեց այս ծավալվող այս գործընթացները՝ դրանք ամոթալի որակելով, և նշելով, որ դա աննախադեպ է Հայաստանի համար։

«Այս առումով երկու կարծիք պիտի չլինի։ Թե ում, ինչ անմեղսունակ անձանց համար է այդպիսի գործընթացը գնում՝ դա ես չգիտեմ, բայց իրենց պետք է ձեռքներին ունենալ գրավոր վճիռներ, որոնք իրենցից մեղքը անբողջովին հեռացնում են և դնում են այլոց վրա»,- ասաց Ալավերդյանը։

Երեկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց, որով պահանջեց Ադրբեջանից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, իսկ  Հայաստանին էլ կոչ է արել քայլեր ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար՝ այսպիսով հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հարցին՝ արդյոց Հայաստանում ծավալվող այս գործընթացները հետագայում խոչընդոտներ չեն ստեղծի միջազգային հարթակներում ռազմագերիների հարցի բարձրացման ժամանակ՝ Ալավերդյանը պատասխանեց. «Եթե պետությունը պատշաճ ձևով չի պաշտպանում թե պետական շահը, թե առանձին անձանց շահերն, ապա որևէ այլ ատյան իր վրա չի վերցնելու ավելին։ Տվյալ դեպքում, երբ հավասարության նշան են դնում՝ դա նույն ձեռագիրն է, որ մեր իշխանությունները ցուցաբերում են։ Իրենք ուղղակի կրկնում են այն բոլոր հայտարարությունները, որը անում է Ադրբեջանը։ Մենք պետք է հասկանանք, որ որևէ ատյանից ավելի պարզ և ավելի հայկական շահերից բխող որոշում, իհարկե, չենք ունենալու՝ այն պարագայում, երբ այս իշխանությունները ամբողջովին ծառայեցնում են իրենց թե հայտարարությունները, թե գործողությունները թուրք-ադրբեջանական ցեղասպանական նպատակներին»։

Արփինե Պետրոսյան

Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել
Այսօր Սուրեն Պապիկյանն ամուսնանում է (լուսանկարներ)
Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան
Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. հայտարարություն
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները
ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց իսպանական թիմ
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել. Թաթոյան
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը
Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել
Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018-ին հրապարակված արտահերթ զեկույցից հետո․ ՄԻՊ-ի նոր զեկույցը
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը. նա արտասվել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
Ով է նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը
Օդի ջերմաստիճանը կնվազի
Գյուղոլորտի փոքր տնտեսությունները պետական աջակցությամբ մեծացնում են արտադրական ծավալները
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
Օրվա աստղագուշակ
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Պալաչին
«Փաստ»․ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ
«Հրապարակ». Թալինը մնում է չնվաճված
Իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է. պատգամավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™