Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս քայլը դավաճանություն է ռազմագերիների, արցախցիների հանդեպ. Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայաստան» դաշինքի բոյկոտի մասին

Քաղաքական

Երեկ «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին՝ մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե այս որոշումը քաղաքական ինֆանտիլիզմի արդյունք է, թե սա խիստ մտածված, պլանավորված որոշում է։

«Ես ուզում եմ մտածել հօգուտ «Հայաստան» դաշինքի և հերքել քաղաքական և լրատվական շրջանում տարածված այն վստահ համոզմունքը, որ սա հստակ պլանավորված որոշում է, որպեսզի չխանգարեն իշխանության գործողություններին միջազգային հարթակներում։ Ես ուզում եմ մտածել, որ սա ընդամենը քաղաքական լուրջ անփորձության արդյունք է, որովհետև այսօր խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի խորհրդարանում որևէ անելիք չունի։ Հայաստանի խորհրդարանում նրանց օգտակար գործողության գործակիցը ոչ միայն 0 է, այլև Հայաստանի խորհրդարանում նրանց յուրաքանչյուր օրը աշխատում է իրենց դեմ և ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ եթե որևէ տեղ խորհրդարանական ընդդիմությունը կարող էր օգտակար լինել՝ դա միջազգային հարթակներն են, վեհաժողովներն ու կառույցներն են։

«Եթե իրենք իրավացիորեն հայտարարում են, որ խորհրդարանական մեծամասնությունը այս իշխանությունը, տապալել է խորհրդարանական դիվանագիտությունը, տապալել է երկրի արտաքին հարաբերությունները, և իրենք հրաժարվում են մեկնել ԵԱՀԿ, որի մանդատի տակ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իրենք հրաժարվում են Եվրանեսթից, որտեղ անդամ է նաև Ադրբեջանը, և իրենք կարող են Ադրբեջանի պատգամավորների հետ դեմ առ դեմ քննարկել, ոչնչացնել վերջիններիս, եթե իրենք հրաժարվում են մեկնել ԵԽԽՎ, որտեղ հումանիտար, մարդասիրական, մարդու իրավունքների հարցերի հետ կապված իրենք պետք է իրենց ճղեն՝ բարձրացնելով հայ ռազմագերիների խնդիրները, բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրականացրած ռազմական հանցագործության խնդիրները՝ այդ թվում քիմիական զենքի, սպիտակ ֆոսֆորի կիրառումը։ Միջազգային հանրությունը միակ հարթակն է, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը կարող է ապացուցել, որ իրենց մանդատներ վերցնելը եղել է արդարացված»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Վերջինիս համար նաև անհասկանալի է այն, որ երեկ ընդդիմադիր պատգամավորների օգնականներին ծեծում են, իսկ այսօր նրանք «խելոք գնում են»։

«Իրենց խմբակցության ղեկավարը լայցի մեջ տեքստ է արտաբերում, որից հետո իրենք շարունակում են աշխատելը։ Սա բացարձակ անխոհեմ, բացարձակ քաղաքական որևէ հիմնավորումից զուրկ որոշում էր, որովհետև այսօր մենք միջազգային հարթակներում այնքան խնդիրներ ունենք լուծելու՝ մեր ռազմագերիների խնդիրները, տեղահանված արցախցիների խնդիրները, մշակութային այն վանդալիզմը, որ այսօր իրականացվում է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում։ Սրանք խնդիրներ են, որ նամակներով չեն լուծվելու։ Նրանք ասում են՝ դե նամակ կգրենք մեր միջազգային գործընկերներին։ Նրանք թքած ունեն ձեր նամակների վրա, նրանք ձեզանից ուղարկված մեյլերը չեն էլ բացելու դեմոնստրատիվ, և ասելու են՝ ասելիք ունեին՝ թող գային էստեղ հարթակներում ասեին»,- ասաց նախկին պատգամավորը։

Նա նաև դավաճանություն որակեց ընդդիմության այս քայլը. դավաճանություն ռազմագերիների, արցախցիների հանդեպ, որոնք տարածքները, մշակութային կոթողները պղծվում են ադրբեջանական և թուրքական վանդալների կողմից։

«Ես հույս ունեմ, որ գոնե «Պատիվ ունեմ»-ը չի հետևի այս անխոհեմ որոշմանը։ Գոնե «Պատիվ ունեմ»-ի 4 պատգամավորները միջազգային հարթակներում կբարձրացնեն մեզ համար այսօր օրհասական, կարևորագույն խնդիրներ, որոնցից առաջինը ինձ համար ռազմագերիների խնդիրներն են։ Ի դեպ՝ միջազգային հանրության հետ մենք ունենք լիակատար կոնսենսուս ռազմագերիների վերաբերյալ, մնում է այդ խնդիրը անընդհատ թեժ պահենք, խնդիրը անընդհատ և ամեն օր բարձրացնենք»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի ներկայացրած այն պատճառին, որ  իրենց պատգամավորների ապօրինի կալանավորուման և այլ պատգամավորների, այդ թվում պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակման համար են նման քայլի գնացել, Զոհրաբյանը արձագանքեց. «Իրենք առավել ևս պետք է շահագրգիռ լինեին վերցնել միջազգային կառույցների մանդատը, որպեսզի հենց միջազգային հարթակներում՝ Ստրասբուրգում, լիագումար նիստի ժամանակ հնչեցնեին, օրինակ, որ ժողովրդի քվեով ընտրված Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանքի տակ, որ հարգարժան բժիշկը, ով ունի առողջական ծանրագույն խնդիրներ, որի կնոջ հետ ես գրեթե ամենօրյա կապի մեջ եմ, շարունակում է մնալ կալանավորված, որ իշխանությունը իր հայեցողությամբ թույլ չի տալիս Արմեն Գևորգյանին լքել ՀՀ տարածքը և մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Հենց նաև այդ հարցը բարձրացնելու համար իրենք պիտի ներկայացված լինեին միջազգային կառույցներում։ Ես չգիտեմ՝ ով է այդ քաղաքական թիմի ղեկավարությանը հուշել այս անխոհեմ որոշումը, բայց ես ունեմ լեգիտիմ իրավունք մտածելու, որ այդ հուշարարները պարզապես աշխատել են «Հայաստան» դաշինքի դեմ»։

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ այս որոշումը «Հայաստան» դաշինքի և իշխանությունների համագործակցության արդյունք լինել, Զոհրաբյանը ասաց, որ նա այդ տեսակետը չունի։

«Ես կարող եմ այնտեղ բազմաթիվ պատգամավորների պատկերացնել և պատկերացնում եմ, որ իրենք կարող է գնան համագործակցության՝ իշխանական այս կամ այն թևի, այս կամ այն անձի հետ, բայց ես ուղղակիորեն որևէ անգամ որևէ դեպքում չեմ պատկերացնի որ Ռոբերտ Քոչարյանը կարող է գնալ որևէ ձևաչափով համագործակցության Նիկոլի հետ»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Արփինե Պետրոսյան

Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. հայտարարություն
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները
ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց իսպանական թիմ
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել. Թաթոյան
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը
Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել
Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018-ին հրապարակված արտահերթ զեկույցից հետո․ ՄԻՊ-ի նոր զեկույցը
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը. նա արտասվել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
Ով է նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը
Օդի ջերմաստիճանը կնվազի
Գյուղոլորտի փոքր տնտեսությունները պետական աջակցությամբ մեծացնում են արտադրական ծավալները
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
Օրվա աստղագուշակ
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Պալաչին
«Փաստ»․ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ
«Հրապարակ». Թալինը մնում է չնվաճված
Իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է. պատգամավոր
Լրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համար
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ
Սահակ քահանա Սահակյանը նշանակվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™