Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, սա ուղղակի շոու է. տնտեսագետը՝ թոշակառուների անկանխիկ գնումներ անելու որոշման մասին Ադրբեջանցիների նպատակն այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է.արցախցի պատգամավորը՝ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի  մասին  Կյանքի միջանցք Լաչինը. լրացավ Բերձորի ազատագրման 30 տարին (տեսանյութ) Սա շատ գաղտնի, շատ խիստ, նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է. Մետաքսե Հակոբյանը՝ Աղավնոյի շուրջ իրադարձությունների մասին  Խաչատուրովին որևէ կերպ չեն կարող հետ պահել իր նպատակներից. Միհրան Պողոսյան  Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից Շատ դեպքերում ակնհայտորեն տեղի է ունենում հանցագործություն հենց ոստիկանության կողմից. Դավիթ Հարությունյան  Այն տպավորությունն էր, որ խնդիր է դրված կայծակնային արագությամբ կալանավորել և այդ հարցը փակել. Արմեն Գրիգորյանի պաշտպան Գարիկ Գալեյանի վիճակը վատ է, այժմ սիստեմա է ստանում. պաշտպան Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 364 մասնակից Կպառկացնենք հեսա արա. հարվածներ, սպառնալիքներ ու քուչի բազար. ի՞նչ է կատարվել Սաղաթելյանի հետ Կենտրոնի բաժնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թուրքը մնում է թուրք. Կարեն Ճշմարիտյան

Սոցցանցերի քրոնիկոն

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքը մնում է թուրք

Հիմնավորման կարիք չունի այն, որ Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ:
Ռուսաստանի դաշնության, Արևմուտքի, Իրանի և թյուրքական դաշինքի(Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետևելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։
 
Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Եթե հայկական համարվող կողմը հանդես է գալիս թյուրքական դաշինքի հետ համահունչ և անվերապահ խաղաղության օրակարգով, ապա անմիջապես դադարում են գործել Հայաստանի անվտանգության բացառապես բոլոր ռազմական, աշխարհաքաղաքական ու տնտեսական երաշխիքները։
Հայկական կողմից թրքահաճո արտաքին քաղաքականությունը ցանկացած պարագայում վերածվում է նոր հակամարտությունների արտադրության աղբյուրի, վտանգավոր գործոնի և տարածաշրջանի բոլոր շահառուների համար՝ կայունության լրջագույն սպառնալիքի։
 
Այլևս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, որ այնքան ժամանակ քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից ( հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության և այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետևաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից և դրանից բխող ներքին և արտաքին քաղաքական վարքագծից: Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը, դա` Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած, և իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը:
 
Եվ հակառակը` եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե և ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական և ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության և գործուն աշխարհաքաղաքական և անվտանգային երաշխիքների ամրապնդման միջոցով: Այս պնդումն արդեն իսկ գործնականում հիմնավորվել է 2018-ին նախորդող տարիներում Հայաստանի և Արցախի ողջ պատմական ընթացքով:
 
Հակառակ դեպքում ոչ մի տեսական մտավարժանք, էժան ձեռնածություն, կամ փաստաթղթային երաշխիք չի կարող ապահովել ոչ անվտանգությունը, ոչ էլ պետության, կամ ազգի և պետության գոյությունը, զարգացումն ու հարատևումը: Այս համատեքստում պետք է հիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր համարում են, որ հարցը կարող էր փակվել 1994 թվականին, եթե կնքվեր այլ պայմանագիր։
 
Հ.Գ
 
Մանկամիտ են, պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ»:
 
Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է. Փաշինյանն ընդունել է իտալացի խորհրդարանականներին
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել. ԱԳՆ մամուլի քարտուղարն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Կառուցապատողը տուգանվել է լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար
Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ
Փաշինյանի մասին կեղծ լուրերի շրջանառումը ահագնացել է նաև միջազգային մակարդակում. Արմեն Գրիգորյան
Ես և իմ ընկերները լինելու ենք դատարանի Աջափնյակի նստավայրում. Վանեցյան
Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած գրության կապակցությամբ քրգործ է հարուցվել
Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ. Գրիգորյան
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալին
Արթուր Ասատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Պուտինի հետ
Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի, տար. Անի Երանյան
Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Տիգրան Մկրտչյան
«Մարդ ա վատացել». ֆեյսբուքը բուռն քննարկում է Ագնեսա Խամոյանի վրա ջուր լցնող լրագրողին
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում
Հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը. Վահե Հովհաննիսյան
Կոնկրետ փաստերով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը. Գեղամ Ստեփանյան
Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան
Կառավարությունը ևս 11 ամիս կշարունակի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը
Միրզոյան-Բորել հանդիպմանը քննարկվել են Արցախին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
Լարված իրավիճակ դատարանում. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը
23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է
Ռուս մարմնամարզիկին 1 տարով որակազրկել են՝ աշխարհի գավաթի մրցանակաբաշխությանը «Z» տառով շապիկ կրելու համար
Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, սա ուղղակի շոու է. տնտեսագետը՝ թոշակառուների անկանխիկ գնումներ անելու որոշման մասին
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
Կառավարությունը 2022-ի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 5.6 միլիարդ դրամ
Ադրբեջանցիների նպատակն այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է.արցախցի պատգամավորը՝ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի  մասին 
Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն
Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն. աշխատանքները մեկնարկել են
Կյանքի միջանցք Լաչինը. լրացավ Բերձորի ազատագրման 30 տարին (տեսանյութ)
Սա շատ գաղտնի, շատ խիստ, նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է. Մետաքսե Հակոբյանը՝ Աղավնոյի շուրջ իրադարձությունների մասին 
Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև
Պլանային ջրանջատում
Ցուցարարներից մեկի նկատմամբ երեկ բիրտ ուժ կիրառած կարմիր բերետավորը փորձել է այսօր սադրել երթի մասնակիցներին. Լևոն Քոչարյան
Կավելացվի ՍԴ դատավորի, փոխնախագահի ու նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելավճարները վերանայելու միջոցով
Հայաստանն ակնկալում է Չեխիայի աջակցությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում. Ալեն Սիմոնյան
Մայիսի 18-ից 19-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան
ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. Լին Թրեյսի
Լրագրողը ջուր է լցնում պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա
Բայդենը չի ցանկանում Ուկրաինային տրամադրել ՀԿՌՀ-եր՝ վախենալով, որ դրանք կկիրառվեն ՌԴ-ի տարածքում․ Politico
Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը. Բորել
Ստեղ հեգնանք չկա. Արթուր Դանիելյան
Կառավարության անդամների ճեպազրույցները. Ուղիղ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™