ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը
Հասարակություն
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը։
Սպուտնիկ Ադրբեջանը հայտնում է. «ՄԱԿ-ի Միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի գլխավոր հայցն ընդդեմ Ադրբեջանի ՝«ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին»։
Չի բավարարվել նաև հայկական կողմի խնդրանքը ՝ «ռազմական ավարների այգու փակման մասին» և «Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննության մասին»։
Դատարանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարողացել այդ հարցերի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ ներկայացնել։
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միայն վճռել է, որ Բաքուն «միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար»։
Սպասվում է, որ այսօր դատարանը կհրապարակի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը՛։