Ներսում, երբ ես եկա, Արծվիկ Մինասյանն էր խոսում Կոնջորյան Հայկի հետ. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
Ես ոնց հասկացա՝ միջադեպի մասնակիցները սկի ներսում էլ չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ դուրս գալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակից։
Նշենք, որ քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավորների և դաշնակցական պատգամավորների օգնականների միջև՝ ինչի արդյունքում վնասվածքներ ունի Արմենուհի Կյուրեղյանի օգնականը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, որ 10-15 հոգի մարդ է եղել ներսում։
«Երբ, որ ես եկա, Դուք արդեն բոլորդ այստեղ էիք, Դուք ինձանից ավելի շատ բան գիտեք։ Ներսում, երբ ես եկա, Արծվիկ Մինասյանն էր խոսում Կոնջորյան Հայկի հետ և ես չեմ մասնակցել այդ խոսակցությանը, ես մյուս սենյակում եմ եղել»,- հայտարարեց Ղահրամանյանը։
Հարցին՝ հետաքրքիր չէր իրեն, թե ինչ է տեղի ունենում ներսում, ինչին ի պատասխան պատգամավորը ասաց. «Ոչ, իհարկե։ Ինձ ոչ էական բաներ հետաքրքիր չեն»։
Նա հայտարարեց, որ արդեն քայլեր ձեռնարկվում են, և ինքը մենակ չէ, որ պետք է ինչ որ բան ձեռնարկի։