Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվեց հանրային քննադատությունների թիրախում. Փաշինյանի մտքերը շարունակողը դեռ նրա գործը շարունակողը չէ՞

Վերլուծական
Համացանցում քննարկվում է իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությամբ հերթական սկանդալային տեսանյութը։ Այս անգամ հերոսը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, ով հայտարարել է. «Ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են»։
Հիմա Սիմոնյանի այս հայտարարությունը մեծ քննարկումների, քննադատությունների տեղիք է տվել, ֆեյսբուքում հայհոյում են ԱԺ նախագահին, նրա հրաժարականը պահանջում։ Ինքը՝ ԱԺ խոսնակը հայտարարել է, թե տեսանյութը մոնտաժված է, ինքը նկատի է ունեցել բանակցությունները։
 
Ընդդիմությունն էլ հայտարարել է, թե ցնցված է, շոկի մեջ է այս հայտարարությունից։
Անկեղծ ասած՝ անհասկանալի են, թե ինչու են մարդիկ, քաղաքական գործիչները ցնցված, որեւէ բացահայտում ԱԺ խոսնակը չի արել, նա ընդամենը շարունակել է իր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի միտքը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գերիների մասին զարմանալի տրանսֆորմացիա են ապրել։ Նրանք նախկինում մեր եղբայրներն էին, ում նույնիսկ Փաշինյանը պատրաստ էր փոխանակել որդու հետ։ Նրանք այն տղաներն էին, ովքեր Բաքվի բանտերում պայքարում էին Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար, իսկ այսօր արդեն պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, չէ՞ որ զինվորական կանոնագրերը սահմանում են՝ որ դեպքում է գերի ընկնելը համարվում հանցագործություն։
 
«Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,-հայտարարել էր վարչապետը։
Մենք արդեն անդրադարձել էինք այս հայտարարության վտանգավոր տողատակերին՝ բարոյական, քաղաքական եւ իրավական տեսանկյունից։ Ստացվում է, որ իշխանությունը չի կարողանում վերադարձնել գերիներին, նրանց համարում է հանցագործ, մինչդեռ ոչ վաղ անցյալում հերոսներ էին։ Եթե մեր ղեկավարությունն է գերի ընկածներին համարում հանցագործ, ուրիշ ինչ պետք է պահանջենք Ադրբեջանից կամ միջազգային մարդասիրական իրավունքից։ Ամենեւին էլ չբացառելով, որ գերիների մեջ կլինեն մարդիկ, որոնք իրենց զինվորական պարտականությունը չեն կատարել, ամեն դեպքում նման կատեգորիկ հայտարարությունները խիստ վտանգավոր են։ Ինչ կաներ Սիմոնյանը, եթե լիներ սահմանին, եթե տրված լիներ չկրակելու հրահանգ, եթե լիներ վիրավոր կամ անզեն...90մլն դրամանոց ԲՄՎ-ներից եւ ԱԺ խոսնակի բարձր կարգավիճակից հեշտ է դատողություններ շռայլելը, բայց պետք է նաեւ մտածել, գոնե առաջին դեմքերի մակարդակով։
 
Ու ամենեւին էլ կապ չունեն «հետողորմյաները», թե մոնտաժված է տեսանյութը, այլ բան է նկատի ունեցել, Սիմոնյանը նկատի է ունեցել այն, ինչ ասել եւ այն, ինչ ավելի վաղ ասել էր իր քաղաքական թիմի ղեկավարը եւ հետ չի կանգնում իր արտահայտած մտքերից։ Ավելին՝ այս հայտարարության համար Սիմոնյանը հրաժարական չի տա, ինչու պետք է հրաժարական տա, իսկ պահանջատերը ո՞վ է, գերիների հարազատներն էլ որեւէ բողոքի ալիք չեն բարձրացնի։
Բացի հայտարարության բովանդակությունը, որից առանձնակի շոկահարվելու կարիք չկա, կարեւոր է նաեւ պարզել, թե ինչու հիմա Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութը հայտնվեց համացանցում, ում կողմից եւ ինչ նպատակով։ Չի բացառվում, որ այս ամենի կազմակերպմանը մասնակցած լինեն նաեւ Սիմոնյանի հարազատ ՔՊ-ականները մի շարք հեռահար նպատակներով։
 
Նախ, հանրությանը քննարկումների նոր թեմա ապահովելու, ուշադրությունը շեղելու։ Եւ երկրորդ, տեւական ժամանակ քննարկվում է,թե Փաշինյանը կարող է իշխանությունը հանձնել Ալեն Սիմոնյանին կամավոր կամ հարկադիր, թե որքանով են իրական այս խոսակցությունները՝ հայտնի չէ, բայց փաշինյանամոլները եւ ալենատյացները ամեն դեպքում որոշել են պարապ չմնալ եւ Աժ նախագահի անձի շուրջ մշտապես քննարկումների թեման տաք պահել՝ սկզբից ԲՄՎ-ի, հիմա էլ գերիների հայտարարության տեսքով։
Իհարկե, Ալեն Սիմոնյանը ամենեւին էլ ոչ զոհ է, ոչ էլ թիմից գցված, նա նույնքան պատասխանատու է եւ մեղավոր, որքան իր քաղաքական թիմը եւ արժանի այն արձագանքներին, որ ստանում է։
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ
Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. զոհերի թիվը հասավ 7-ի
Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 20 անձանց թվում կա Իրանի 4, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ
Իրավիճակը «Սուրմալու»-ում. որոնվում է 17 մարդ, նրանց թվում են Իրանի և ՌԴ քաղաքացիներ. լրահոս
Խայտառակության մասին բաց գրառում. Բաբկեն Պիպոյան
Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած․ ԱՆ
2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
Իրանը հերքել է գրող Սալման Ռուշդիի վրա հարձակմանն իր առնչությունը
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, բայց կշարունակի բուժումը հիվանդանոցում
Չեղարկում եմ իմ մենահամերգը․ Արամ MP3
Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումը
«Սուրմալու»-ում անհետ կորածների թիվը դարձել է 17
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ
Դոլարի փոխարժեքն աճել է
Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է (տեսանյութ)
Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից․ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Wildberries-ը փոխել է անվանումը
Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները. Արայիկ Հարությունյան
Կրակոցներ՝ Երևանում
ՄԻՊ-ը իր մտահոգություններն է հայտնել
Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ԱԻՆ
Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները
Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները
Հնդկաստանը շարունակում է լինել Հայաստանի վստահելի գործընկերը միջազգային ասպարեզում. Խաչատուրյան
Մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում. Ավանեսյան
Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ. Fip.am
Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™