Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարուժան Ավետիսյանի՝ արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը
Իրավական
«Ազգային Ժողովրդավարական Բևեռը» հայտարարություն է տարածել. «Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարուժան Ավետիսյանի՝ արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:
Որպես մերժման հիմք դատավորը նշեց հետևյալը. «Չկան փաստեր, որ ամբաստանյալի (նկատի ունի Վարուժան Ավետիսյանին) կյանքին վտանգ է սպառնում:
Պատվեր կատարող կամակատար «դատավորները» ևս կանգնելու են հայկական Նյուրնբերգի առաջ»։
