Հայկական ատոմակայանը հրթիռակոծությամբ սպառնացող համբալները միայն ուժի լեզուն են հասկանում, իսկ մեզ համոզում են խաղաղության դարաշրջան բացել. Վարդան Բալյան
Սոցցանցերի քրոնիկոն
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևը Ղուբայից պահանջում է նշել Զանգեզուրի միջանցք անվանված վերջնագրի կատարման հստակ ժամկետներ՝ հրապարակավ ուժի կիրառման սպառնալիք հնչեցնելով: Մենակ չասեք, թե կփորձեք բանակցել լկստան կատվի հետ, որ իրեն առյուծի տեղ է դրել ինչ-որ մեկի աջակցությունից ներշնչված կամ մեր տեղական կաղ ու թոփալ մկների ժողովի որոշումներից ոգևորված: Աշխարհում բոլորը՝ լինի ռուս, թե թուրք, ադրբեջանցի, թե վրացի, կապ չունի ազգությունը, բոլորը պետք է իմանան՝ այս հողը մերն է ու եթե մերը չլինի, չի լինելու ոչ մեկինը, եթե չի լինելու հայի Հայաստան, ուրեմն հարակից երկրներում ապրող մի քանի տասնյակ միլիոն թուրք, քուրդ, վրացի, անկախ ազգությունից, հատուցելու են իրենց կյանքով: Եթե պատրաստ են այդպիսի պատերազմի, ուրեմն Աստծո կամոք: Ու եթե այս իշխանությունը փորձի նորից չոքել թուրքի առաջ, ուրեմն այդ պատերազմին մենք պետք է մասնակցենք ուրիշ իշխանությամբ, որի համար աշխարհն առանց Հայաստան ոչինչ կլինի: Հայկական ատոմակայանը հրթիռակոծությամբ սպառնացող համբալները միայն ուժի լեզուն են հասկանում, իսկ մեզ համոզում են խաղաղության դարաշրջան բացել»: