«Խորհուրդներ սեքսոլոգից». Մթերքներ, որոնք կարող են էապես ազդել ձեր սեռական կյանքի որակի վրա (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք առանձնացնել այն մթերքները, որոնք կարող են էապես ազդել ձեր սեռական կյանքի որակի վրա:
Առողջ սեռական կյանք ունենալու համար պետք է հաճախ օգտագործել մթերքներ, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը և դրական ազդեցություն թողնում սեռական կյանքի վրա:
Այնպես որ, եթե դուք իսկապես ցանկանում եք ձեր սեռական կյանքը հասցնել առողջ մարզավիճակի և պահպանել այն, ապա պարբերաբար ցանկալի է օգտագործեք այս մթերքները.
Բանան և ավոկադո
Պարունակում են կալիում, մագնեզիում և վիտամին B, որոնք բարձրացնում են լիբիդոն կարգավորում են հորմոնալ բալանսը, վիտամինները և առողջ ճարպերը կնպաստեն սեռական ֆունկցիայի բարելավմանը:
Թուզ և Մեղր
Թուզը շատ օգտակար ատկություններ ունի, այն նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին:
Բայց պետք չէ մոռանալ, որ թուզը բարձրացնում է նաև սեռական ցանկությունը:
Մեղրը կարող է ավելին անել. նրա մեջ պարունակվող B վիտամինը նպաստում է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների արտադրմանը:
Շոկոլադ և Նուշ
Շոկոլադը նպաստում է սերոտոնինի, դոֆամինի արտադրմանը: Դոֆամինը խթանում է հաճույքի զգացումը:
Նուշը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, որոնք մեծացնում են սեռական ցանկությունը: Այս հրաշք միջուկը բարելավում է սեռական կյանքի որակը:
Ոստրե
Ծովային այս մթերքը ևս կապված է սեռական ցանկությունների ակտիվացման հետ, քանի որ բարձրացնում է տեստոստերոն հորմոնի մակարդակը:
Սոխ
Իհարկե, սոխի հոտը հաճելի չէ, սակայն այն բարելավում է վերարտադրողական օրգանների աշխատանքը և խթանում լիբիդոն: