Մենք միայն չենք համագործակցի Դաշնակցության և Քոչարյանին աջակցող ուժերի հետ. Անի Խաչատրյան
Քաղաքական
Երեկ Հայաստանում անց են կացվել ՏԻՄ համամասնական ընտրություններ: Հայաստանի 38 խոշորացված համայնքներից 36-ում ընտրությունները եղել են կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է 15 համայնքներում, մյուս համայնքներում՝ ընդդիմադիր եւ անկախ թեկնածուները։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրենց քաղաքական ուժը որ համայնքում կամ համայնքներում է հաղթել։
«Թումանյան համայնքում ենք հաղթել, իսկ կոալիցիաների մասին դեռ վաղ է խոսել» ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Անի Խաչատրյանը։
«Հանրապետություն» կուսակցությունը Վայքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ գրեթե, հավասար ձայներ ունի, Անի Խաչատրյանը հավանական է համարում ՔՊ-ի հետ կոալիցիան։
«Մենք դեռ վաղուց ասել ենք, որ բոլոր մասնակից ուժերի հետ կունենանք քննարկումներ, իհարկե կան բացառություններ՝ Դաշնակցության և Քոչարյանի աջակից ոչ մի ուժի հետ չենք բանակցի»,-ասաց Անի Խաչատրյանը։
Սեդա Մակարյան