Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան Երբ ժողովրդավարությունը սպանում են, այնտեղ գտնվող մարդկանց բնաջնջում են, իրական սատարող երկրներն իրենց գործիքակազմով պետք է օգնեն. Սիրանուշ Սահակյան Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Անի Սամսոնյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հարավային Կովկասի շուրջ, գոնե հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև չկա սուր հակասություն. Ռոբերտ Ղևոնդյան

Հարցազրույց
ArmDaily.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
 
-Պարոն Ղևոնդյան,ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստոքհոլմում անցկացվող ԵԱՀԿ նախարարների 28-րդ համաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցելՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպման մասին կողմերը հայտարարություն են տարածել: Միրզոյանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսումը Մինսկի խմբի մանդատով: Բայրամով-Բլինքեն հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարությունն է հաղորդագրություն տարածել, ըստ որի, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Ձեր մեկնաբանությունն այս հայտարարությունների վերաբերյալ և դրանք ընդհանրություններ ունե՞ն:
 
-Նման հանդիպումներով կողմերը փորձում են առաջ մղել իրենց շահը և խոսել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Մեզ հետաքրքրում է Մինսկի խմբի աշխատանքներիվերսկսման հարցը, որը բարձրացվել է մեր ԱԳ նախարարի կողմից և ստացել է համապատասխան արձագանք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի կողմից: Բնականաբար, Ադրբեջանը փորձել է շրջանցել այս հարցը և ավելի շատ շեշտադրել է ադրբեջանաամերիկյան հարաբերությունների զարգացումը, ինչը, հաշվի առնելով տարածած հայտարարությունների բնույթը, կարելի է նշել, որ ամերիկյան կողմից ևս ստացել է համապատասխան արձագանք: Այսինքն՝ ԱՄՆ հասկանում է, որ ամեն մեկն ունի իր շահը և փորձում է դրանք համեմատել իր մոտեցումների ու իր շահերի հետ: Այս մոտեցումը նորմալ է, հատկապես նման համաշխարհային գերտերության կողմից:
 
Այս հանդիպումներն օգտակար են եղել առաջին հերթին Հայաստանի ԱԳ նախարարի համար, քանի որ տեսնում ենք հանդիպումներ այնպիսի երկրների ներկայացուցիչների հետ, որոնց հետ կարելի է ասել, որ ուղիղ հաղորդակցություն այս տարիների ընթացքում կարծես թե չի եղել՝ բացառությամբ Կիպրոսի, որի հետ հարաբերությունները սերտ են եղել: Այս համատեքստում կարելի է ասել, որ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը արդեն տալիս է իր պտուղները: Այս ամենի համատեքստում կարող եմ նշել Լիտվայի հետ կնքած ռազմական փոխգործակցության պայմանագիրը, ինչը ևս արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մաս է կազմում:
 
-Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ մեր արտաքին քաղաքականության մեջ դրական տեղաշարժ է նշմարվում:
 
-Դրական է, թե ոչ, կարելի կլինի գնահատել՝ շահվի առնելով արդյունքները:
Մենք տեսնում ենք, որ կա դիվերսիկացման պրոցես, բայց պետք է հասկանալ, թե այդ դիվերսիֆիկացումը ինչ է իրենից ներկայացնում , օրինակ, անվտանգային մակարդակի բարելավման առումով և արդյոք մենք չունենք խնդիրներ այլ կենտրոնների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի: Այս ամբողջը պետք էհաշվառել, համեմատել արդյունքները, վերլուծե, որից հետո հասկանալ, թե որտեղ էինք և ուր հասանք:
Ես հուսով եմ, որ կա նախագծած ռազմավարություն: Եթե դա կա և այս ամենը կատարվում է ընդհանուր պլանի համատեքստում, ապա դա կարելի է միայն ողջունել: Իսկ եթե կատարվում է հատվածային, ապա մնում է սպասել արդյունքներին, որից հետո կարելի է գնահատական տալ:
 
-Փաշինյանը հայտարարեց հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարների միջև օպերատիվ կապի ստեղծման մասին, դրա մասին խոսեց սոչյան հանդիպման ժամանակ, որը ողջունեց նաև Բլինքենը՝ իր՝ ԵԱՀԿ արտգործ նախարարների համաժողովի ժամանակ Հարարվային Կովկասի իրավիճակին անդրադառնալիս և որպես առաջնահերթություններ նշեց սոչյան հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության հիմքում դրված մեզ հայտնի 3 կետերը: Բլինքենի այս հայտարարությունը, Սոչիյում արված հայտարարությունը և առաջիկայում սպասվող բրուսելյան հանդիպումը կարո՞ղ ենք դիտարկել մեկ համատեքստում՝ որպես մեկ գծով տարվող քաղաքականություն:
 
-Ոչ միայն կարելի է, այլև պետք է դիտարկել մեկ համատեքստում:
Գործընթացն ընդհանրական է, և թե՝ ԱՄՆ-ն, թե՝ Ֆրանսիան, թե՝ Ռուսաստանը տարբեր մակարդակներով և տարբեր շահերի համադրման տիրույթում փորձում են ավելի պարզ ճանապարհով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության միջոցով խնդիրներին լուծում տալ:
Այս համատեքստում պետք է դիտարկել Բլինքենի հայտարարությունը և աջակցությունը Սոչիի գործընթացին, որովհետև կարծես թե Սոչիի գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև կա փոխըմբռնում, որը որևէ կերպ չի կարող հակասել մեծ տերությունների շահերին, եթե Ադրբեջանն ու հայաստանը ունեն համաձայնություն նշված հարցերում:
 
Այստեղ կան աշխարհաքաղաքական շահեր, որտեղ Ադրբեջանն ու հայաստանը պետք է փորձեն իրենց շահերն ինտեգրել և այդ աշխարհաքաղաքական շահերն այս պահին չեն հակասում միմյանց այն չափով, որպեսզի Սոչին և Բրյուսելը փորձեն իրար հակադրել:
Իրականում Սոչին և Բրյուսելը միևնույն գործընթացի տարբեր կետերն են, որոնք չնայած կարող են ունենալ դրույթներ, որոնք ամբողջապես չեն համընկնում, բայց և այնպես չեն դադարում դիտարկվել գործընթացի ընդհանուր համատեքստում: Իսկ Բլինքենի հայտարարությունը պետք է դիտարկել որպես աջակցություն այս գործընթացին:
 
-Ինչպե՞ս եք գնահատում և բնութագրում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում հետպատերազմյան շրջանում, եթե հաշվի առնենք, որ այդ, այնուամենայնիվ համարվում է Ռուսական ազդեցության գոտի:
 
-Եթե Թրամպը մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ ասելով՝ այն խնդիրները, որոնք ուղղակիորեն իմ շահերին չեն առնչվում, ինքներդ լուծեք, ինչից էլ օգտվեց ռուս-թուրքական դաշինքը, ապա Բայդենը մի փոքր փոխել է իր արտաքին քաղաքականությունը: Նա ասում է՝ միայն ինձ հետ համաձայնեցնելուց հետո իրավունք ունեք ձեր տարածաշրջանում լուծել ձեր խնդիրները:
 
Այս համատեքստում կարելի է ասել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին է պատվիրակել Ռուսաստանի համար սեփականություն համարվող տարածաշրջաններում խնդիրներն իր ձեռքը վերցնել, իհարկե, իր հետ համաձայնեցնելով: Տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ ընդունել է այս մոտեցումը. դրա մասին են խոսում վերջին շրջանում Ռուսաստանի կատարած քայլերը:
Իսկ երբ հայաստանը, Ադրբեջանը կամ այլ երկիր, բացառությամբ Ուկրաինան, որն այլ դեպք է, դիմում են ԱՄՆ-ին, ոչ ուղիղ տեքստով, բայց ստանում են հետևյալ պատասխանը. (Ինչ պետք է մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ, գնացեք Ռուսաստանի հետ պայմանավորվեք): Այստեղ Հայաստանին չի մնում այլ բան, քան փորձել գտնել այն շահերը, որոնք Ռուսաստանը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ և, որոնք չեն հակասում մեր շահերին և փորձել մեր շահերն այս տիրույթում իրացնել:
 
Այսպես են վարվում Ադրբեջանը, ՄիջինԱսիայի հանրապետությունները և դա իրենից ներկայացնում է այս պահին աշխարհակարգի զարգացման տվյալ փուլը:
Թեև Ռուսաստանի և Արևմուտքի միջև կան որոշակի խնդիրներ՝ , պատժամիջոցներ, Ուկրաինայի խնդիրը և այլ խնդիրներ, բայց Պետք է հասկանալ, որ տվյալ պահին Հարավային Կովկասի շուրջ, գոնե հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վերաբերյալ միջազգային այս 2 խաղացողների միջև չկա սուր հակասություն: Կան որոշակի վայրիվերումներ, որոնցից պետք է օգտվել:
 
Իզաբելա Սուլթանյան
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. ՈՒՂԻՂ
ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքում տուժած ընտանիքներին
Վարդենիկ գյուղում այրվում է խոտածածկույթ
Նկարվել է Վահագն Խաչատուրյանը, բացատրություն տվել՝ դեսպանը. Panorama.am
Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին
Իշխանությունը հայ ժողովրդին նախապատրաստում է նոր՝ մահացու զիջումների. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը
Իշխանասարում զոհված Հակոբ Էյլենջյանն ապագա ծրագրավորող էր․ նա փետրվարին պետք է զորացրվեր
Դումանյանը կմասնակցի ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին
Ցանկանում եմ՝ գնահատված զգաք ձեզ և շարունակեք ջանքեր գործադրել սերունդների կրթության կարևորագույն գործում. Արշակյանի ուղերձը
Նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին
«Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա. Արսեն Ջուլֆալակյան
Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք
Մեկնարկել է արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումը
Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում. Ալիևը սպառնացել է
Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Եկատերինբուրգ- Երևան երթուղով
Կալանավայրում գտնվող Տարոն Մանուկյանին հեռացրել են համալսարանից
Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան
Երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը
Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք
Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ
ChessMood մրցաշարի առաջատարները երեքն են
Ինչպե՞ս կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը. Վահե Հովհաննիսյան
ԱԳ փոխնախարարը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ
Ըստ այդ քարտեզի՝ ոչ միայն Լեռնային, այլ նաև Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը, Գարդմանքը Հայաստանի Հանրապետության մաս են. Պապյան
Պետք է դիմել Միջազգային քրեական դատարան Ալիևին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու համար․ Թաթոյան
Ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Բախվել են Opel Astra-ն ու Lada Priora-ն․ կա վիրավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը. ՈՒՂԻՂ
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին. վարչապետի ուղերձը
Ուսուցիչը զուտ մասնագիտություն կամ աշխատանքի տեսակ չէ, այլ կոչում և անմնացորդ նվիրում. նախագահ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 203․7 հա տարածքում բռնկված հրդեհները
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
Իջևան քաղաքում «Մազդա»-ն բախվել է գազատար խողովակին եւ բռնկվել
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանն առաջինն է
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ
Օրվա աստղագուշակ
Հրդեհ Բենիամին գյուղում` պոմպակայանի տանիքում
«Ժողովուրդ»․ Ժողովրդի հետ թափանցիկ խոսելու խոստում տված վարչապետը գաղտնիքներ ունի
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին․ Փաշինյանի ուղերձը
«Իրավունք»․ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում
«Ժողովուրդ»․ Պատգամավոր Գեղամ Մանուկյանին կանչել են հարցաքննության
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Պետքարտուղար Բլինքենը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը
Վաղը Պրահայում տեղի կունենա Էրդողանի և Փաշինյանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը
«Հրապարակ»․ Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™