«Замечательно, поразительно, гениально». Վանաձորի թեկնածուների դեբատը՝ 3 րոպում (տեսանյութ)
ՏեսանյութԵրեկ Հանրային հեռուստաընկերության եթերում կազմակերպվել էր Վանաձոր խոշորացված համայնքի առաջիկա ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարների բանավեճը։ Առաջադրված 10 ուժերից միայն 8-ի ներկայացուցիչներն էին ընդունել դեբատին մասնակցելու հրավերը։
Համացանցում ակտիվ քննարկումներ սկսվեցին բանավեճի շուրջ։ Ֆեյսբուքահայությունը առանձնացնում, հաճախ զավեշտալի և հումորային մեկնաբանություններով էր ներկայացնում տարբեր թեկնածուների հայտարարությունները։
ArmDaily.am-ը ներկայացնում է դեբադի հիշարժան պահերը՝ 3 րոպեով, որոնք ակամայից հայտնի ստեղծագործությունների հետ ասոցիացիա էին ստեղծում։