Սա Հայաստանի գործող վարչախմբի կրեմլահաճո ուղերձն է առ այն, որ Հայաստանում նույնպես սկսված է «դենացիֆիկացման» գործողությունը. ԱԺԲ Այսօր Առաջին Հանրապետության օրն է. Պահպանելով ավանդույթները Եթե ՔՕ-ում որևէ բան ուզում ենք քրեականացնել, ուրեմն պետք է արձանագրենք, որ այդ հասարակական հարաբերության քրեաիրավական պաշտպանության կարիքը կա. Արմինե Ֆանյան Եթե 10.000 մտավորական նոյեմբերի 9-ին հրապարակում գտնվեր ու թեկուզ լուռումունջ կանգներ,այս իշխանությունը ոռնալով կփախներ.Հուսիկ Արա Իրանն իր քաղաքական ակտիվությունն է մեծացնում տարածաշրջանում. Միսակյանը՝ Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու մասին Ընդդիմադիրից իշխանական՝ ընդամենը մեկ քայլ. ո՞վ է Սյունիքի նորանշանակ փոխմարզպետը (լուսանկարներ) Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր Իրենք ընդամենը բողոքարկում են բողոքարկելու համար. պաշտպանը՝ Առուշանյանի դատավճռի դեմ դատախազության բողոքի մասին Իշխանությունը չի՞ գիտակցում ԳՇ-ի կարևորությունը. ինչու՞ է մինչև հիմա երկրի առանցքային պաշտոններից մեկը թափուր մնացել Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի. դա Իլոն Մասկի արբանյակներից է և հենց իրենն է. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ավետիք Չալաբյանի գործը հստակ քաղաքական երանգ ունեցող գործ է. Հայկ Մամիջանյան  Ոչ թե մարդկանց քանակն է կարևոր, այլ էներգետիկան. քաղտեխնոլոգը՝ «Դիմադրություն» շարժման ակցիաների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով:

Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի խորքային հասկացություն է, քան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորումը:

«Ներառականության ապահովումը բնութագրում է հասարակության որակը և ցույց տալիս հասարակության արժեքները, զարգացումը և ներքին խնդիրները»,- նշել է նա:

Ներկայացնելով կրթության ոլորտի ներառականությանն ուղղված պետական քաղաքականությունը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են երեք հիմնական ուղղությամբ` օրենսդրության և քաղաքականության մշակում, ենթակառուցվածքների զարգացում և միջավայրի հարմարեցում, մարդկային կարողությունների զարգացում: ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն նախադպրոցական տարիքի երեխաներին:

Օրենսդրական բարեփոխումներից նախարարի տեղակալն առանձնացրել է նախադպրոցական կրթության մասին նոր օրենքը, որով սահմանվում է նախադպրոցական կրթության ոլորտում նույնպես անցնել համընդհանուր ներառման մինչև 2023 թվականը:

Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից, ըստ փոխնախարարի, կարևոր էր հատկապես նախադպրոցական հաստատությունների՝ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, որը հաստատվել է այս տարվա ամռանը: Ըստ այդմ՝ արդեն հաջորդ տարվա սեպտեմբերից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական ֆինանսավորմամբ:

«Նախադպրոցական հաստատությունների գերակշիռ մասը համայնքային ենթակայության կազմակերպություններ են, բայց պետությունը պետք է աջակցի ԿԱՊԿՈՒ երեխաների՝ վաղ տարիքից ներառմանը, քանի որ, ըստ վերլուծությունների, հիմնական խնդիրները ֆինանսավորման հետ են կապված: Պետական ֆինանսավորումը թույլ կտա նախադպրոցական հաստատություններում ներգրավել համապատասխան մասնագետների, ապահովել հարմարեցված միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ միաժամանակ համապատասխան գործիքակազմեր են մշակվում մասնագիտացված կառույցների հզորացման համար:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) ֆինանսավորման նոր կարգը ևս հաստատված է, և հաջորդ տարվանից ՏՄԱԿ-ները մասնագիտական աջակցության ծառայություններ կմատուցեն նախադպրոցական հաստատություններին, ինչն էլ պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է ենթադրում:

Նա նաև տեղեկացրել է, որ ուսուցիչների տրանսպորտային ծառայության փոխհատուցման նոր կարգով` փոխհատուցում կարող են ստանալ նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները: Այս դրույթն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարից:

Միջավայրի հարմարեցման և ենթակառուցվածքների զարգացման առումով՝ նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ում այժմ ընթացող նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծավալուն աշխատանքները: Նա հիշեցրել է, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիների համար նախատեսված է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի նորոգում և կառուցում: Շինարարական բոլոր ծրագրերում միջավայրի հարմարեցման պահանջները հատուկ կարևորված են, դրանք նաև ներառված են քաղաքաշինական նորմերում:

Ներառականությունը ուսուցչի պարտադիր ատեստավորման առանձին կրեդիտ է Մարդկային կարողությունների զարգացման տեսանկյունից՝ նախարարի տեղակալը առանձնացրել է կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Նա նշել է, որ ուսուցիչների պարտադիր ատեստավորման և վերապատրաստման ծրագրում ներառականությունն առանձին պարտադիր բաղադրիչ է, որի համար ուսուցիչը ստանում է առանձին կրեդիտ, առանց որի նա չի կարող ատեստավորվել: Յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պարտադիր ատեստավորում է անցնում. տարեկան վերապատրաստվում և ատեստավորվում է մոտ 7000 ուսուցիչ:

ԱԺԲ֊ի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 104֊րդ տարեդարձի առթիվ
Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում. Արամ Ա
Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Իլհամ Ալիևի խնդրահարույց հայտարարություններին
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի հարավարևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր
Հանրապետության տոնի առթիվ Կանբերայի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արցախի նախագահի ուղերձը
Սարդարապատը համախմբման խորհրադնիշ է․ Ռոբերտ Քոչարյան
Արթուր Թովմասյանը կիպրահայ համայնքի առջև ելույթ է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ ամյակին նվիրված միջոցառմանը
Հանրապետության օրվա առթիվ Արցախի նախագահը Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել
Փլուզում Արշակունյաց պողոտայում
Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր պետության ծննդյան օրվա առթիվ. ՀՀ ոստիկանապետ
Պորոշենկոյին թույլ չեն տվել լքել երկիրը
ԲԴԽ֊ի արձագանքը Սասնա Ծռերի անդամներին ձերբակալելու վերաբերյալ հրապարակումներին
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու մեր երկրի ինքնիշխանության ապահովումը մեր բոլորի հավաքական պարտքն է. Գագիկ Ծառուկյան
Այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդ ունի. ՀՀ ՄԻՊ
Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա
2020-ի դաժան պատերազմը չկասեցրեց Արցախի հայկական պետականության ընթացքը. Վիտալի Բալասանյան
Մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի և տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր. Ալեն Սիմոնյանի ուղերձը
ԱԺԲ֊ի հավաքը՝ նվիրված ՀՀ անկախության 104֊րդ տարեդարձին. ՈՒՂԻՂ
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը
Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չտորպեդահարել առկա ձևաչափերում քննարկումները. ՀՀ ԱԳՆ
Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը
Վահան Արծրունու արձագանքը Վարուժան Ավետիսյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների ձերբակալությանը
Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների
Սա Հայաստանի գործող վարչախմբի կրեմլահաճո ուղերձն է առ այն, որ Հայաստանում նույնպես սկսված է «դենացիֆիկացման» գործողությունը. ԱԺԲ
Չավուշօղլուի դրսևորած պահվածքը ամբողջովին համահունչ է Էրդողանի հարձակողական ռազմավարությանը. Բագրատ Էստուկյան 
Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է. ՀՀ նախագահի ուղերձը
Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել. փաստաբան
«Սասնա ծռեր»-ի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ
Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը
Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան
Մեր ժողովրդի արժանավոր ու պատվախնդիր զավակները կատարել են իրենց ընտրությունը. Սերժ Սարգսյան
Երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր առկա մարտահրավերները հաղթահարելու համար. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Երևանում 24-ամյա վարորդը MINI COOPER-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել
Այսօր Առաջին Հանրապետության օրն է. Պահպանելով ավանդույթները
Մոնակոյի արքայադուստրը մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը
Աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք
Բոլոր նման դեպքերում իշխանությունը խուսափում է խորհրդարանի անունից հստակ խոսք ասել. Գեղամ Մանուկյան
Հրդեհ Երևանի Բանավան թաղամասում
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Օրվա աստղագուշակ
Անցյալի պես թուրքական յաթաղանի տակ կմնան նրանք, այն անտեր ու չքավոր զանգվածը, ում հենց մեղադրում են թուրքասիրության մեջ. Արգիշտի Կիվիրյան
«Հրապարակ». Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց
Ձերբակալվել է Վարուժան Ավետիսյանը
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը
«Ժողովուրդ». Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել
«Հրապարակ». Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում
COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են իրականացվել նաև սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից․ Թաթոյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™