Աշոտ Երկաթի դեմ ապօրինի զենք օպերացիան թույլ չենք տա, որ հաջողի. Սերժ Սրապիոնյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» ժամանակ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանն ասաց, որ Սիսական ջոկատի հրամանատար՝ Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է, ոչ այլ ինչ։
Նա նշեց, որ վերջինիս ձերբակալել են, քանի որ Աշոտ Երկաթը մեծ հեղինակություն է վայելում Սյունիքում ու Սյունիքը գլխատելուց հետո նա վերջին մարդն էր, ով կարող էր մոբիլիզացնել սյունեցիներին իր շուրջը։
Անդրադառնալով հայոց լեզուն և հայոց պատմությունը պարտադիր առարկաների ցանկից հանելուց, Սրապիոնյանը նշեց, որ առանց լեզվի ՀՀ քաղաքացի, հայի գիտակցությամբ չի կարող ձևավորել։ Ու նման որոշումների պատճառը աշխարհաքաղաքացի, կոսմոպոլիտ մտածելակերպով ու կերտվածքով մարդկանց սերունդ մեծացնելն է, ովքեր շատ ավելի արագ ու հեշտ կհամաձայնեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ եղբայրություն անելուն։
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ընտրություներին, Սրապիոնյանը նշում է, որ այս պահին ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն էլ կընտրվի ռեկտոր, սակայն վերջինս ոչ մի փորձ կամ ունակություն չունի Երևանի պետական համալսարանը ղեկավարելուն։
Սրապիոնյանը կանխատեսում է, որ համալսարանը հետ է ընկնելու 1918-1919 թվականների մակարդակին ու հետո ստիպված ենք լինելու սկսել ամեն ինչ զրոյից։
Մանրամասները՝ տեսանյութում։