Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ) Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում Ձյուն կա, կա ձյուն. մայրաքաղաքի փողոցներն այսօր (տեսանյութ) «Հայկ Մարությանը ձյուն մաքրող սաղ տեխնիկան, ավազն ու աղը հետը տարելա». օգտատերերը քննարկում են տեղացող ձյունը Սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞ Երբ Դարբինյանը համալսարանն ընդունեց այն Ստալինգրադյան Պավլովի տան հետ էին համեմատում, իսկ այսօր եկեք, տեսեք. Հայկ Սարգսյանը՝ ՀՌՀ-ում ստեղծված իրավիճակի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը պետք է նպաստի աշխատավարձերի բարձրացմանը, նաև արդյունքներ արձանագրելուն. վարչապետ

Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021 թվականի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:

«2017-2018 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, և սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք արդեն ընդունել ենք մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով:

Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդանա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ, և այս քաղաքականությունը, իհարկե, շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաև տնտեսության մեջ: ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է 2022 թվականին գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Մասնավորապես, նշվել է, որ դրանք ուղղված են լինելու գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը:

Սարգիս Հայոցյանի խոսքով՝ քայլերն ուղղված են լինելու նաև գիտության ոլորտի պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, իրավական դաշտի կարգավորումներին: Այս առումով, առանձնակի կարևորվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը:

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ
ԵՊՀ ռեկտորը և Ռուսաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Տավուշի մարզում Lada Priora-ն Ազատամուտ գյուղում բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր
Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը. ԱԳՆ
Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Գրանդ քենդիին» պատկանող արտադրամասում ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի երկու բնակիչ
«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄՀԻ նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ. քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը
Հայաստանին հրավիրել ենք մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու
1 օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր»
Կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ մեդիադաշտի լեզվին. Հակոբ Մովսես
Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ)
Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է. նախագահը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը
Բերդի համայնքապետի գործով դատական նիստը շարունակվում է. Ուղիղ
Հուզված էի երեկ, դրա համար էի ժպտում․ Շրջակա միջավայրի նախարար
Ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ «եռյակի» տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցի շուրջ․ Զախարովա
Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը. ԿԳՄՍՆ
Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Սարգսյանը` Եղիսաբեթ Երկրորդին
Ընթանում է Բերդի համայնքապետի գործով դատական նիստը. Ուղիղ
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ. Արայիկ Հարությունյան
Ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դիտակետերում
«Կազինո» գնացողների թիվը նվազելո՞ւ է, վիճակագրություն ունե՞ք. Նազարյանը՝ Հայրապետյանին
Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան
Վարդևանյանը կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն հետընթաց համարեց
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան
Ստրասբուրգում լրագրողները լքել են Մակրոնի մամուլի ասուլիսը
ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ
Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը
Երկրորդ դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Ավանեսյան
Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել. Գրիգորյանը՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասին
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
Մարդ, ով չի կարողացել կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ. Ղազարյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
Հակոբ Սիմիդյանի և Թադևոս Ավետիսյանի ճեպազրույցները
ՀՀ ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպմանը մասնակցի. Սուրեն Սարգսյան
Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի. Փաստաբան
Ձյուն կա, կա ձյուն. մայրաքաղաքի փողոցներն այսօր (տեսանյութ)
Կառավարությունն անընդհատ ասում էր՝ զոհվածի եղբայրները ունեն ոտ ու ձեռք, թող գնան աշխատեն. Թովմասյան
«Հայկ Մարությանը ձյուն մաքրող սաղ տեխնիկան, ավազն ու աղը հետը տարելա». օգտատերերը քննարկում են տեղացող ձյունը
Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը. Ավանեսյան
Պետք է վերադառնանք կորոնավիրուս հետ կապված տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™