Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մորթեփափախ ձմեռ պապուց մինչև խմորեղենով և հացիկներով գուշակություն. Ազգագրագետը պնդում է՝ գոնե երեխաների համար պետք է Ամանորը նշել

Ժամանց

Ամանոր կամ Կաղանդ, սա տոն է, որը նշվում է ողջ աշխարհում։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։  Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։ 

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկեմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը հայորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։

Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։

ArmDaily.am-ը զրուցել է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչպես է հայ ընտանիքը տոնել Ամանորը, ո՞ր ավանդույթներն են հայկական, ի՞նչ է փոխվել Ամանորի տոնակատարության մեջ վերջին տարիներին, ինչպե՞ս նշել Ամանորը, որ այն չվերածվի «ուտելու տոնի»։

Պողոսյանը նախ նշեց, որ այս մասով Հայ ազգագրության թանգարանում ցուցահանդես է կազմակերպված «Հայկական Ամանորի ավանդույթներ» խորագրով։ Ցուցահանդեսին ներկայացվելու են կոլորիտային նկարներ, թե ինչպես են հին ժամանակներում, Խորհրդային տարիներին և այժմ  Հայաստանում նշել և նշում Ամանորը։

«Ավանդույթային հասարակության ամենասիրված տոնն է (երբ ասում եմ ավանդույթային՝ նկատի ունեմ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկիզբ) և շատ մեծ շուքով նշվել է և Ամանորը, այսինքն Նոր Տարին և Սուրբ Ծննդյան տոները, քանի որ նույնքան մեծ ժողովրդականություն ունեցել է Հիսուսի ծննդյան տոնը և համընկել է Առաջավորաց պասի հետ, այսինքն մեկ շաբաթ տոնից առաջ ընկնում է պասի շրջան,-ArmDaily.am-ի հետ զրուցում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։

Պողոսյանը հենց սրա հետ է կապում այն փաստը, որ 19-րդ դարում Ամանորին հայ ընտանիքը պասի կերակուրներ է սեղանին դրել։

Ազգագրագետը շատ մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է տոնել հայը Նոր Տարին։ Նախ անցավ կերակուրներին, հետո մթնոլորտին և միջավայրին։

Պաս կերակուրների շարքում եղել են ոչ կենդանական ծագում ունեցող մթերքներից պատրաստված կերակուրներ, պարտադիր մրգեր չոր և թարմ։ Հայկական ընտանիքի ամանորյա սեղանին պարտադիր առատ է եղել աղանդերը։

«Դա բոլորովին դժվար չէր, որովհետև մարդիկ իրենց բնատնտեսության պայմաններում այդ բոլորը ամառվանից նախապատրաստում էին, ամբարում էին և հեշտությամբ սեղանին պարտադիր դնում էին, աղանդեր և խմորեղեն էին պատրաստում»,-պատմեց Պողոսյանը։

Պարզվում է, որ հնում մի լավ ավանդույթ կար։ Տոնի նախօրյակին կանայք հացիկներ և խմորեղեններ են պատրաստել և գուշակություն են արել ըստ դրա։

«Հացիկները մարդակերպ էին լինում, աշխատանքային գործիքներ, կենդանակերպեր և, ըստ դրա, գուշակում էին հասցեատիրոջ գալիք նոր տարին ինչպիսին կլինի, եթե խմորեղենը լավ էր թխվել, ուրեմն հասցեատիրոջ համար հաջող տարի կլիներ»-ասաց ազգագրագետը։

Պողոսյանի պնդմամբ՝ ազգային ավանդույթային հասարակության մարդն ուզում էր, որ իր ընտանիքը բազմանդամ դառնա, իր բերքը առատ լինի, անասունների գլխաքանակի աճը ապահովվի, դրա համար էլ իրենք այդպիսի հմայական արարողություններով գուշակություններ էին անում։

«Տարի հաց էին պատրաստում, դա հետաքրքիր մի բան է։ Կլոր հաց էր երկնային լուսատուների պատկերներով հարդարված մեջը մի նշան էին բախտագուշակ, և շատ հետաքրքիր ընկալում կար, ինչպես տիեզերքն է երկնքում անսահման, նույնը հայ մարդու համար իր ընտանիքը, իր բնակարանը միկրոկոսմոս էր, փոքր տիեզերք էր և ինքը ոչ միայն զարդարում էր այդ տոնական «Տարի հացը», այլև իր բնակարանի երթիկի հատվածը»,-ասաց Սվետլանա պողոսյանը։

Պարզվում է, որ տան նորահարսները կամ երիտասարդ կանայք ալյուրով տարբեր պատկերներ են ստացել՝ արև, լուսին, աստղեր, որպեսզի այդ ներդաշնակությունն ու հարմոնիան լինի իրենց տանը։

«Շատ հետաքրքիր էր, որ ոչ միայն հացկերույթի տեսքին էին կարևորություն տալիս, այլ նաև շատ կարևոր էր միջանձնային հարաբերություններին, հարևանական և ազգակցական հարաբերություններում պետք էր որևէ աններդաշնակ բան չլիներ, այսինքն եթե կային հարցեր, խռովություններ, այդ բոլորը աշխատում էին թողնել անցած տարում և Նոր տարին շատ նորոգված դիմավորել բառի բոլոր իմաստներով»,-նշեց նա։

Պողոսյանն ասում է, որ տոնածառը իհարկե փոխառություն է գերմանական մշակույթից, որը մեր մշակույթ է եկել եվրոպական մշակույթի շնորհիվ։

«Արդեն 20-րդ դարի սկզբներում մենք տեսնում ենք այդ զարդարված եղևնին։ Դրանից բացի մենք՝ հայերս, ունենք նաև ծառի պաշտանմունք և հետաքրքիր ձևով տոնածառը մեծ ընդունելություն ստացավ»,-ասաց Պողոսյանը։

Ամանորին տարեհացը բաժանում էին ներկաներին։

«Ավանդույթային հասարակությունում մարդ-բնություն կապը շատ սերտ էր, և իրենք մարդկանց չէին առանձնացնում բնությունից, կենդանական աշխարհից, և իրենց ընտանի կենդանիներին բաժին էին հանում իրենց տոնական սեղանից»,-նշեց ազգագրագետը։

Հին ժամանակներում շատ կարևոր է եղել բարեմաղթանքը, կարևոր էր տարին սկսել դրական լիցքերով։

«Մենք հաճախ մոռանում ենք, որ տոնի իմաստը լիցքավորվելն է, լիցքաթափվելը առօրյա ծանր հոգսերից։ Մարդիկ առաջ դա ընկալում էին ու շատ կարևոր էր, որ բոլորն էին մասնակցում տոնին»,-ասաց նա։

Ընդունված է եղել, որ մեծերը փոքրերին շնորհավորեն և նվերներ տան։

«Մեզանում էլ ավանդույթ կար, որ երեխաները շնորհավորանքների դիմաց երթիկից կախված գուլպայի մեջի նվերներից, աղանդերից նվեր էին ստանում։ Դա արվում էր  Նոր Տարուն, և Ծննդյան տոների ժամանակ, շնորհավորանքի դիմաց տան տիրուհները անպայման իրենց տոնական սեղանից բաժին էին հանում երեխաներին։

Հայերի կողմից այժմ շատ սիրված ու ընդունված է նաև Ձմեռ պապու ավանդույթը, որի ծագումը նույնպես հայկական չէ․

«Այդ ավանդույթը ևս բավական ուշ մտավ, մենք իհարկե «Մեծ պապունքը» ունենք։ Դրա մասին հիշատակություններ կան, որ ինքը մորթեփափախ ոչխարենուց մուշտակ էր գցում վրան, գալիս էր երեխաներին շնորհավորում, բայց որպես այդպիսին և եղևնին, և տոնածառը, էլ չեմ ասում Ձյունանուշն ու Սանտա Կլաուսը արևմտաեվրոպական մշակույթից եկան ու հիմա այնքան արմատավորվել է, որ շատերը նույնիսկ չեն էլ մտածում, որ դա հայկական ծագում, չունի»,-ասաց Պողոսյանը։

Խորհրդային շրջանում արդեն տոնը կոլեկտիվ բնույթ է ստացել, եթե առաջներում դա առավելապես ընտանեկան տոնակատարություն էր, խորհրդային շրջանում աշխատավայրերում, կոլեկտիվներում են դա նշում՝ պարտադիր տոնածառ են դնում։ Ի դեպ խորհրդային մարդու համար 60-70-ականներին, երբ ասում էինք նոր տարի, հասկանում էինք բնական ծառ, եղևնի  և մանդարինը, ինչպես նաև լիմոնադը։

«Խորհրդային շրջանում, եթե մեկին ուշ-ուշ էին տեսնում, ասում էին՝ Նոր Տարվա լիմոնադ ես դարձել, մարդիկ այդ օրերին պարտադիր 12-ին սեղան էին նստում, շնորհավորում էին իրար, բարեմաղթանքներ ասում, բայց առավելապես աշխատավայրերում էին նշում»,-ասաց նա։

Մեր օրերում արդեն տոնը մի փոքր այլ է, ինչպես ազգագրագետն է պնդում, պետք չէ տոներին այնքան ուտել, որ վատանաս, կամ լրացուցիչ ծախսեր անես, որ հետո ողջ տարվա ընթացքում մտածես այն փակելու մասին։

«Հատկապես հիմա, երբ ունենք սպառողական հասարակություն և մարդիկ ավելի շատ ուզում են ցուցադրել իրենց եղած կամ չեղած հնարավորությունները, կարգավիճակը, այս մրցակցությունը անհասկանալի է, որովհետև տոնը իսկապես պետք է հոգևոր բերկրանք պատճառի մարդուն, որ մարդը հանգստանա, հարազատների հետ, ընտանիքով հավաքվեն, ոչ թե հոգնած դիմավորեն Նոր Տարին, հետո  մտածեն՝ վայ հյուրեր են գալու, կդժգոհեն։ Պետք է վերանայենք մեր արժեհամակարգը»,-ասաց նա։

Ըստ Պողոսյանի՝ մեր երկրում շատ դժվարին պայմաններ են և մենք գիտենք, որ անցած տարի չկարողացանք էլ տներում տոնածառ դնել՝ հայտնի կորուստների հետ կապված, բայց դրանով հանդերձ գոնե երեխաների համար այս տարի պետք է կազմակերպենք»,-եզրափակեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։

Սեդա Մակարյան

Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել
Այսօր Սուրեն Պապիկյանն ամուսնանում է (լուսանկարներ)
Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան
Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. հայտարարություն
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները
ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց իսպանական թիմ
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել. Թաթոյան
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը
Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել
Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018-ին հրապարակված արտահերթ զեկույցից հետո․ ՄԻՊ-ի նոր զեկույցը
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը. նա արտասվել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
Ով է նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը
Օդի ջերմաստիճանը կնվազի
Գյուղոլորտի փոքր տնտեսությունները պետական աջակցությամբ մեծացնում են արտադրական ծավալները
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
Օրվա աստղագուշակ
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Պալաչին
«Փաստ»․ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ
«Հրապարակ». Թալինը մնում է չնվաճված
Իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է. պատգամավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™