Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ) Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում Ձյուն կա, կա ձյուն. մայրաքաղաքի փողոցներն այսօր (տեսանյութ) «Հայկ Մարությանը ձյուն մաքրող սաղ տեխնիկան, ավազն ու աղը հետը տարելա». օգտատերերը քննարկում են տեղացող ձյունը Սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Քննիչի ենթադրյալ սխալ աշխատանքը ենթադրում է դատախազի սխալ աշխատանք. Ալեքսանդր Սիրունյան Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում եւ արդյոք ԱԺ-ն նոր անդամ կընտրի՞ Երբ Դարբինյանը համալսարանն ընդունեց այն Ստալինգրադյան Պավլովի տան հետ էին համեմատում, իսկ այսօր եկեք, տեսեք. Հայկ Սարգսյանը՝ ՀՌՀ-ում ստեղծված իրավիճակի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


«էլեկտրիկ Երևանից» 6 տարի անց` նորից էլեկտրաէներգիայի թանկացման շեմին. ի՞նչ են անելու շարժման կազմակերպիչներն այսօր

Քաղաքական

«Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ»,-այս մասին երեկ հարցազրույցի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Էլեկտրաէներգիայի թանկացման վերջին փորձը Հայաստանի իշխանությունների կողմից եղել է 2015 թվականին, երբ իշխանության էր դեռ Սերժ Սարգսյանը։

Այդ օրերին մեծ բողոքի ալիք բարձրացավ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման որոշման դեմ։ Շուրջ 4 ամիս Երևանում տարբեր բողոքի ակցիաներ եղան, փակ մնացին ճանապարհները, իշխանությունն անգամ ջրցան մեքենա կիրառեց ցուցարարների դեմ, սակայն ակցիաների ալիքը չդադարեց մեծանալ։ Այդ օրերին միջազգային լրատվականների ու թերթերի գլխավոր էջերին Հայաստանն էր։

Ցուցարարները պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման հետ։

Բողոքի ակցիաները կազմակերպել էին  «Ոչ թալանին» և «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունները։ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում հունիսի 17-ին կազմակերպեց արտոնված բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ՀՀ իշխանություններին, մասնավորապես, Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջ՝ մինչև հունիսի 22-ը ժամը 16։00-ն չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։ Ընդ որում որոշվել էր էլեկտրիաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով, սակայն բողոքի ակցիաների ճնշման արդյունքում որոշումը չեղարկվեց, էլեկտրաէներգիան չթանկացավ։ 

Նշենք նաև, որ ակցիաներին մասնակցել են այսօրվա իշխանության մի շարք կարկառուն ներկայացուցիչներ, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախկին պատգամավորներ  Էդմոն Մարուքյանն ու ՔՊ-ական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մասնակցել են նաև «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանն ու Իշխան Հարությունյանը, այլ քաղաքական, հանրային գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ եւ այլք։ 

Նշենք նաև, որ այդ օրերին հայտնի լուսանկարի տղան՝ Կարո Ղուկասյանը, ազատվել է աշխատանքից։ Վերջինս աշխատում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, այդ ժամանակ ՀՀ ՊՎԾ պետը այժմ ՀՀ Քնչական կոմիտեի նախագահ Արգիշի Քյարամյանն էր։ 

Իրադարձություններից անցել է 6 տարի։ ArmDaily.am-ը զրուցել է ակցիայի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանի, Վաղինակ Շուշանյանի և Սոֆյա Հովսեփյանի հետ՝ պարզելու, թե ինչ են պատրաստվում անել նրանք, եթե էլեկտրաէներգիան թանկանա, կլինի արդյոք երկրորդ «Էլեկտրիկ Երևան» նախաձեռնությունը։

«Ես Հայաստանում չեմ ցավոք, որ կարողանամ ինչ-որ բան կազմակերպել, կամ՝ չէ»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «էլեկտրիկ Երևան» նախաձեռնության կազմակերպիչ, նախաձեռնող Մաքսիմ Սարգսյանը։

Մաքսիմը չորս տարուց ավելի է, ինչ Հայաստանում չի ապրում։ Հարցին, թե ինչո՞ւ է արտագաղթել՝ պատասխանում է. «Տարիների պայքարիս հետևանքները վերացնելու, սպառնալիքներից ու այլ նեգատիվ հետևանքներից ազատվելու համար»։

Հարցին, թե Հայաստանում իշխանափոխություն է եղել և արդեն մեր երկիրը, պաշտոնյաների բնորոշմամբ, ժողովրդավարության բաստիոն է, Մաքսիմը պատասխանում է.

«Ես մինչ դա եմ գնացել։ Շուրջ 4 ու կես տարի է ինչ Հայաստանում չեմ»,- ասաց նա։

Պնդմանը, որ «նախկինները» վաղուց անցյալ են և իրեն վտանգ չի սպառնում, չի՞ ուզում հայրենիք վերադառնալ՝ ասաց՝ սկզբում էր այդպիսի տպավորություն։

«Ես Հայաստանում չեմ տևական ժամանակ ու ունեցածս ինֆորմացիան լրատվականներից է, ու բնականաբար, ոչ ամբողջական ու դրա համար էլ որևէ օբյեկտիվ բան ասել չեմ կաչող, բայց ակնհայտ է, որ նախկիններն ու այդ թվում նրանք, որոնք տարիներ շարունակ լուռ էին, ակտիվացել ու գործունեություն են ծավալում պետական ապարատներում՝ ունենալով որոշակի ազդեցություն ու նաև իրենց օրոք ստեղծված համակարգեր, որոնք որևէ կերպ չեն փոխվել»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը։

Չորս տարի և մի փոքր ավել, գրեթե, նույնքան ժամանակ է, որ Հայաստանում չէ նախաձեռնության համակարգողներից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը։

«Շնորհակալ եմ, որ դեռ հիշող մարդիկ կան: Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ: Ես գրեթե 4 տարի է Հայաստանում չեմ:  Իսկ եթե ավելի անկեղծ ` էս պահին Հայաստանում ավելի կարևոր ու ծանր խնդիրներ կան, քան հոսանքի գինը: Իհարկե շատ վատ ազդեցություն կունենա հասարակության ու տնտեսության վրա սակագնի բարձրացումը: Կարծում եմ՝ էն մարմինները ովքեր ուզում են գին բարձրացնեն նաև հիշում են Ձեր նշած «Էլեկտրիկ Երևանը»: Ինչ-որ գործողություն անելուց առաջ 1000 անգամ կմտածեն ու նոր կանեն»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Շուշանյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում ինչ քայլեր է անելու «Էլեկտրիկ Երևանի» նախաձեռնող Վաղինակ Շուշանյանը։

Պնդմանը, որ իր նշած մարդիկ, ովքեր պիտի հիշեն «Էլեկտրիկ Երևանն» ու 1000 անգամ մտածեն քայլ անելուց առաջ, հանդիսանում են հենց «էլեկտրիկ Երևանի» մասնակից, օրինակ Ալեն Սիմոնյանը՝ Վաղինակը պատասխանում է.

«Մասնակիցն ու կազմակերպողը տարբեր հասկացություններ են: «Էլեկտրիկ Երևանի» ցույցերին մասնակցել են 25-30 հազար մարդ: Իսկ Ձեր նշած անձնավորությունը առհասարակ կապ չի ունեցել Էլեկտրիկի հետ, մի գուցե մասնակցել է և ոչ ավելին: Իսկ թե ինչ է ասել նա հիմա ` տեղյակ չեմ»։

Վաղինակ Շուշանյանի պնդմամբ՝ ինքը չի արտագաղթել հայրենիքից՝ ուղղակի աշխատանքի բերումով գտնվում է արտերկրում, իսկ երկրի համար ցանկացած ծանր պահի կլինի այստեղ։

Հարցին, թե արդյոք սրանից ծանր պահ կարող է լինել՝ պատասխանում է. «Իհարկե սա ծանր վիճակ է, բայց ավելի ծանրը պատերազմն էր, որին մասնակցել եմ առաջին օրվանից սկսած, անգամ 44 օր և ավելի: Իսկ երբ զորացրեցին՝  վերադարձել եմ իմ աշխատանքին: Իմ վերադառնալը այս պահին ինչ-որ եղանակ չի փոխի»:

ArmDaily.am-ը զրուցեց նաև ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ՝ պարզելու, ինչ քայլերի է ինքը գնալու, քանի որ փաստացի «Էլեկտրիկ Երևանի» նախաձեռնողներից քչերն են այժմ Հայաստանում և ինքն այդ մարդկանց թվին է պատկանում։

«Ամենևին որևէ բան չեմ նախատեսում անել, որովհետև դա սոցիալական խնդիր է, և ես չեմ պատրաստվում սոցիալական խնդրի համար դուրս գամ փողոց։ Ամեն մեկը թող ինքը դուրս գա և իր սոցիալական հարցը լուծի, եթե մենք այսօր երկրի կորստի  վտանգի առաջ ենք, և բոլորն անտարբեր են ես չպիտի ընկնեմ իրենց մի փոր հացի կռիվները տամ։ Ամեն մեկը ինքն է ընտրում իր կեցությունը և իրենք ընտրել են այս կեցությունը, թող ուրեմն իրենք էլ ունենան վերջնարդյունք»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել նաև Հայաստանում գտնվող այն մարդկանց հետ, ովքեր հանդիսանում են «էլեկտրիկ Երևան» նախաձեռնության կազմակերպիչ կամ նախաձեռնող, օրինակ Դավիթ Սանասարյանը, Արտյուշ Չիբուխչյանը և Անդրեաս Ղուկասյանը, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։

Սեդա Մակարյան

 

Ալեն Սիմոնյանն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան
Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շուրջ 71մլն դրամի պարտավորություն. ամփոփում
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի հաշվարկման առանձնահատկությունները
Աննա Հարությունյանի նոր լուքը
Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում. Ժաննա Անդրեասյան
Շահումով խաղերի ոլորտում մտահոգիչ իրավիճակ է. Վարդևանյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ
ԵՊՀ ռեկտորը և Ռուսաստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Տավուշի մարզում Lada Priora-ն Ազատամուտ գյուղում բախվել է ծառին և կողաշրջվել. կա վիրավոր
Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր. քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը. ԱԳՆ
Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Գրանդ քենդիին» պատկանող արտադրամասում ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի երկու բնակիչ
«Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄՀԻ նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ. քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը
Հայաստանին հրավիրել ենք մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Չավուշօղլու
1 օրում բացահայտվել է հանցագործության 70 դեպք
Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր»
Կցանկանայի, որ պետությունը մեծ ուշադրություն դարձներ մեդիադաշտի լեզվին. Հակոբ Մովսես
Ամանոր՝ ամեն օր. ինչու են այս տարի ուշ ապամոնտաժվում մայրաքաղաքի տոնածառերը (տեսանյութ)
Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է. նախագահը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը
Բերդի համայնքապետի գործով դատական նիստը շարունակվում է. Ուղիղ
Հուզված էի երեկ, դրա համար էի ժպտում․ Շրջակա միջավայրի նախարար
Ակնկալում ենք կողմերի պաշտոնական արձագանքը, այդ թվում՝ «եռյակի» տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցի շուրջ․ Զախարովա
Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը. ԿԳՄՍՆ
Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Սարգսյանը` Եղիսաբեթ Երկրորդին
Ընթանում է Բերդի համայնքապետի գործով դատական նիստը. Ուղիղ
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ. Արայիկ Հարությունյան
Ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դիտակետերում
«Կազինո» գնացողների թիվը նվազելո՞ւ է, վիճակագրություն ունե՞ք. Նազարյանը՝ Հայրապետյանին
Ինչպես ենք աշխարհին պատմելու 33 մետրանոց արձանի մասին, երբ ունենք գինեսի ռեկորդակիր ճոպանուղի, որի մասին շատ քչերը գիտեն. Յաշա Սոլոմոնյան
Վարդևանյանը կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն հետընթաց համարեց
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան
Ստրասբուրգում լրագրողները լքել են Մակրոնի մամուլի ասուլիսը
ՄԻՊ-ին հասցեագրված դիմում-բողոքների և սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է միջազգային կառույցների ղեկավարների հետ
Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը
Երկրորդ դեղաչափով պատվաստվել է մեծահասակ բնակչության 35.7 տոկոսը. Ավանեսյան
Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել. Գրիգորյանը՝ հայկական կողմի ներկայացրած առաջարկների մասին
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
Մարդ, ով չի կարողացել կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ. Ղազարյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
Հակոբ Սիմիդյանի և Թադևոս Ավետիսյանի ճեպազրույցները
ՀՀ ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպմանը մասնակցի. Սուրեն Սարգսյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™