Կառավարական «դաչաներում» վերանորոգում է. ով է պատրաստվում տեղափոխվել
Քաղաքական
ArmDaily.am-ի տեղեկություններով՝«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կամ ժողովրդական լեզվով ասած` կառավարական դաչաներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է տեղափոխվել այնտեղ։
ԱԺ-ից չհերքեցին մեր տեղեկությունը ամառանոցների վերանորոգման մասով, սակայն դժվարացան հստակ նշել, թե երբ է պատրաստվում ԱԺ նախագահը տեղափոխվել։
Նշենք, որ կառավարական այս դաչաներում բնակվում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2006թ․ կարգադրության համաձայն գերատեսչական այս առանձնատներից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը` իրենց ընտանիքների հետ միասին: Նույն կարգադրության համաձայն՝ այս առանձնատներում կարող են բնակվել նաև Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքների հետ միասին։