Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուդսմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Աշոտ Մինասյանի հետ նույն գործով անցնող գործիչների նկատմամբ խափանման միջոցի կիրառման խնդիր չկա

Իրավական

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Սիսական ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Նա անցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մահափորձի գործով։

Իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման համար մեղադրվում են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ նույն գործի շրջանակում են կալանավորել Աշոտ Մինասյանին։

Ինչ վերաբերում է Վանեցյանին, Բաղդասարյանին և Ավագյանին՝ Աբրահամյանը նշեց. «Իրենք մնում են մեղադրյալի կարգավիճակով, բայց իրենց նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոցի կիրառման խնդիր չկա»։

Մեզ հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այդ մասին հետո կխոսի, հիմա դրա ժամանակը չէ։

«Էդ նույն գործը չի, որ լավ ուսումնասիրեք՝ կիմանաք»,- ասաց Բաղդասարյանը։

Դիտարկմանը՝ որ նույն գործի նախաքննության շարունակությամբ է Մինասյանին կալանավորելու որոշում կայացվել, Բաղդասարյանը հայտարարեց, որ գերեզմանոցում է, հարմար չէ խոսել և անջատեց զանգը։

Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրավապահ մարմինների կողմից իր պաշտպանյալի հետ կապված որևէ գործողություն չի եղել։

Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ Վանեցյանը, Բաղդասարյանը և Ավագյանը գործով հանդիսանում են միայն մեղադրյալ, պարզապես նրանց վերաբերյալ խափանման միջոցի հարցերը վերջանական լուծում են ստացել։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի կողմից մեկ տարի առաջ կայացված որոշումները թողնվել են օրինական ուժի մեջ։

«Մեր պարագայում ՝ Վճռաբեկ դատարանը բեկանել և ուղարկել էր նոր քննության։ Այսինքն՝ մեր մոտ էլ է քննարկվել մեկ տարի առաջվա միջնորդությունը, ուղղակի մեկ ընթացակարգ ավել»,- ասաց Պողոսյանը։

Պաշտպանը ասաց, որ պարոն Մինասյանը պայքարին տրամադրված է, փոքրհոգիություններն ու պատվերները հրամանատարի նկատմամբ ժամանակավոր բնույթ են կրում, պայքարին տրամադրված է։

«Մենք ապացուցելու ենք ոչ միայն մեր անմեղությունը, այլև որ ուղղորդված հետապնդում է Աշոտ Մինասյանի նկատմամբ»,-ասաց Պողոսյանը։

Հարցին՝ ինչու շուրջ մեկ տարի տևած նախաքննությունից հետո հիմա որոշվեց կալանավորել Մինասյանին, պաշտպանը պատասխանեց. «Մենք պարոն Մինասյանի հետ քննարկել ենք։ Կարծում եմ՝ սա գործող իշխանության ուղեծիրի մեջ է։ Առաջ Սյունիքի համայնքապետերին էին հասարակությունից մեկուսացնում, երկրորդ փուլը այդ օպերացիայի՝ Սյունիքում ճանաչում և հեղինակություն ունեցող անձանց մեկուսացնելու փուլն է գալիս։ Թե ինչ նպատակով՝ ժամանակը ցույց կտա, ինչպես արթնացանք և նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր հայրենիքի որոշ մասը էլ մեր հայրենիքը չէ, չեմ բացառում նաև, որ սա լինի պատճառը՝ այդ իշխանություններին ընդդիմացող որևէ հանրային և հանրաճանաչ մարդ չլինի»։

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին՝ պաշտպանը նշում է, որ իրենց գործով բացառիկ իրավիճակ է ստեղծվել, որ կալանավորման հիմքերը ապագային միտված գործողություններ չէին։

«Աշոտ Մինասյանը արդեն մեկ տարի է՝ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ է, հանդիսանում էր մեղադրյալ։ Մեկ տարվա ընթացքում Աշոտ Մինասյանը ապացուցել է, որ ոչ թաքնվել է, ոչ խուսափել է վարույթն իրականացնող մարմնից, ոչ անօրինական ազդեցություն է գործադրել, ոչ էլ որևէ հանցանք է կատարել։ Այս պայմաններում խոսել կալանավորման հիմքերի մասին, դրա տակ դրված փաստական հանգամանքների մասին՝ ավելորդ է։ Չկան ընդհանարապես այդպիսիք օբյեկտիվ իրականությունում, ժամանակն է ապացուցել, որ այդպիսի չկան»-ասաց պաշտպանը։

Անդրադառնալով Աշոտ Մինասյանի առողջական վիճակին՝ Պողոսյանը նշեց, որ հրամանատարը ունի խնդիրներ։

«Նա սրտի բազմաթիվ ստենտավորումներ է անցել, այլ հիվանդություններ ևս ունի, բայց այս պահին բավարար վիճակ է»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեկ տարի առաջ հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն էր հրապարկել, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալ, հանրապետական Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։

Հեռախոսազրույցում, ըստ ԱԱԾ-ի, Աշոտ Մինասյանը դաշնակցական Աշոտ Ավագյանին հայտնում է, որ հանդիպել է Արթուր Վանեցյանին։

Իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող Արթուր Վանեցյանը, Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ու դաշնակցական Աշոտ Ավագյանը ևս չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նրանցից ոչ մեկը կալանավորված չէ, այս գործի նախաքննությունը մեկ տարուց ավելի է՝ ընթանում է։

Արփինե Պետրոսյան

Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով
«Խոր Վիրապ»-ի լճերի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին 11 մեքենա է բախվել. կա տուժած
Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր
ՀՀ-ում ՍԴ-ն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում. Արման Դիլանյան
ՀՀ մարզերում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերանա. Էդգար Ղազարյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան
Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել
ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Այս իշխանության խնդիրն է անտարբերություն սերմանել զինծառայողների, ԶՈՒ-ի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Հայկական պատմական մշակութային արժեքների նսեմացում է իրականացվում. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Նոր արգելապատնեշներ՝ ժամանակավոր տարբերակի փոխարեն
Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան
Զարեհ Սինանյանը Մինսկում այցելել է հայկական կիրակնօրյա դպրոց
Առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ
Բանակի օրվա ընդունելությունը հետաձգվել է. «Օմիկրոն»-ով հիվանդացությունը աճել է. Հունվարի 27-ն՝ ամփոփ
Զորամիավորումներից մեկում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
Արփի Գաբրիելյանը հմայիչ կերպարում
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Էդգար Ղազարյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի»
Զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց. Վարդևանյան
Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից
Ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան
Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին
Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է. հայտարարություն
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17484 նոր դեպք, մահացել է 27 քաղաքացի
Պեսկովը հայտնել է՝ երբ Պուտինը կայցելի Թուրքիա
ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապությունը
Միրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու
Նախարարն աշխատավայրում է, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել. ՊՆ
Արայիկ Հարությունյանին՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա․ Էդուարդ Աղաջանյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են
Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան
Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին
Երևանում ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™