Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան Ովքեր են բարձրաստիճան պաշտոնյաներից առավոտյան այցելել Եռաբլուր (լուսանկարներ) Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Իրավական

2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավար Մ. Դանիելյանի կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման դեպքեր:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական  ղեկավար Մ. Դ.-ն, որպես Աղավնաձոր համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2015 թվականներին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, համայնքի՝ որպես սոցալապես անապահով ձևակերպված 140 անձանց անվամբ կազմված բովանդակությամբ կեղծ փաստաթղթերով, մասնավորապես՝ նշված անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված դիմումներով համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 3.450.000 ՀՀ դրամ գումար: Վերջինս գումարը չի փոխանցել այդ անձանց և յուրացման եղանակով հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար: Այդ կերպ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դրանից բացի, Մ. Դ.-ն, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով, շահադիտական նպատակով 2014թ. հուլիսի 29-ին, սեպտեմբերի 4-ին և դեկտեմբերի 15-ին, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով՝ ավագանու երեք անդամների տվյալներով կայացրել է համայնքապատկան հողամասն աճուրդային կարգով վաճառելու, ինչպես նաև համայնքային բյուջեի եկամտային մասի փոփոխություններ կատարելու և համայնքի ղեկավարի վարձատրության չափը փոխելու վերաբերյալ կեղծ որոշումներ: Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է, որ այդ որոշումների կայացման օրերին տվյալ անձանցից 2-ը բացակայել են հանրապետությունից, իսկ երրորդն ընդհանրապես չի մասնակցել ավագանու նիստերին, և կեղծվել են նրանց ստորագրությունները: 

Նշված արարքները կատարելու վերաբերյալ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. հոկտեմբերի 21-ին Մ. Դ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում` իր աշխատանքային լիազորություններն իրականացնելով նա կարող է խոչընդոտել քննությանը՝ 2021թ. հոկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից, դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավար Մխիթար Դանիելյանի լիազորությունները կասեցնելու մասին, որն ուղարկել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այն հաստատելու հարցը քննարկելու համար:

Դատարանը 2021թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Մ. Դ.-ի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վերացրել էր, որի դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարել է։

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների
Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի. Ալեն Սիմոնյան
Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան
Գեղարքունիքում անցյալ տարի հայտնաբերվել եւ հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Ուշիի ոլորաններում բախվել են Ford Transit-ն ու Niva-ն. վերջինս բախվել է քարերին ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր
Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու. Արցախի թեմի առաջնորդի օրհնության խոսքը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ
Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան
Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Վանեցյանն ու Աբրահամյանը դիրքերում են
Գազի մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ Գրիգորյան (տեսանյութ)
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք
Լիահույս եմ՝ բանակը դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը. Ռոբերտ Քոչարյան
Ցեղասպանությունից հրաժարվելու, զինանշանը փոխելու հարցում որոշողը ՀՀ-ն է, եւ պրոցեսը, կարծես թե, գնում է․ Դանիելյան
Պարտավոր ենք դասեր քաղել. Միրզոյանը՝ 44-օրյա պատերազմում պարտություն կրելու մասին (տեսանյութ)
Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր. Պապիկյան (տեսանյութ)
Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան
Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը. Արմեն Սարգսյանի ուղերձը
Ովքեր են բարձրաստիճան պաշտոնյաներից առավոտյան այցելել Եռաբլուր (լուսանկարներ)
Մենք գնում ենք զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը․ Նիկոլ Փաշինյան
Լևոն Աֆեյանը նշանակվել է Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոս
Օրվա աստղագուշակ
Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյան
Մեր բանակի կազմավորման 30-ամյակին մաղթում եմ բոլորիս պայքարելու ուժ, հզոր կամք, հավատ և հաղթանակ կերտելու հաստատակամություն. Սուրիկ Խաչատրյան
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում
Մահացել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Յուրի Ներսիսյանը
Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ուղիղ. Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր
«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է
«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելու
«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն
Բանկերի շահույթն ավելացնող օրենքին Սուքիասյանի քվեարկելը խնդրահարույց է, թեև «թղթերով ամեն ինչ կարգին է». fip.am
«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով
«Հրապարակ». ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ
Հայոց բանակը 30 տարեկան է
Լույս չի լինի
Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով
«Խոր Վիրապ»-ի լճերի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին 11 մեքենա է բախվել. կա տուժած
Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր
ՀՀ-ում ՍԴ-ն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում. Արման Դիլանյան
ՀՀ մարզերում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերանա. Էդգար Ղազարյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան
Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել
ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Այս իշխանության խնդիրն է անտարբերություն սերմանել զինծառայողների, ԶՈՒ-ի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™