Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ ԵԽԽՎ նոր բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է. Նաիրա Զոհրաբյան Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին. տնտեսագետի արձագանքը՝ Քերոբյանի հայտարարությանը Չինարի գյուղի դիրքերում փոխհրաձգություն է տեղի ունեցել. մանրամասնում է համայնքի ղեկավարը Գործող Սահմանադրությունը այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում. Գևորգ Մանուկյան Խաղաղության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը նախ պիտի ամբողջությամբ հետ բերի մեր ռազմագերիներին. Հակոբ Չաքրյան Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից. պատերազմից 2 տարի անց գտնվել է անհետ կորած զինծառայողի աճյունը Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իրենք հաղորդակցվում են սատանայի հետ, դրա համար հարվածում են Աստծո հետ հաղորդակցվելու լեզվին՝ հայերենին. Սրապիոնյան

Հասարակություն

ՀՀ կառավարության այս տարվա նոյեմբերի 25-ի որոշումով՝ Հայոց լեզու եւ Հայոց պատմություն առարկաները հանվել են պարտադիրների ցանկից: Ուսանողներն արդեն ընտրություն են կատարելու հայագիտական առարկաների եւ օտար լեզվի միջեւ, եւ բնական է, որ նախապատվությունը տրվելու է օտար լեզվին, որից ավանդաբար բարձր արդյունքներ են գրանցվում ընդունելության քննությունների ժամանակ՝ ի տարբերություն Հայոց լեզվի ու Հայոց պատմության:

Այս հանգամանքը խիստ անհանգստացրել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բ.գ.թ Սերժ Սրապիոնյանին։

«2018 թվականին, երբ ինչ-որ արարած էր նախարարը, որը արարած բառից վիրավորվել էր, որովհետև հայերեն չէր սովորել և կարծում էր արարածը, (ներողություն քեզանից և քո ընթերցողներից) սեռական բնույթի հայհոյանք էր, սպառնացել էր, որ ինձ դատի կտա։ Իսկ ես հայերենի տհաս իմացողին բացատրեցի, որ արարածը նշանակում է Աստծո ստեղծած ու ասացի, որ ես վրիպել եմ՝ «չարարած» պիտի ասեի, ասել եմ արարած։ Հիմա ինչու՞ եմ սա ասում, որովհետև դեռ 2018 թվականից, ի տարբերություն անտարբեր մասսայից, բոլոր նրանք ովքեր հասկանում էին, թե սա ինչ դավադրություն է և դուրս եկան պայքարի՝ Հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության իրավունքները պաշտպանելու։ Այն ժամանակ այս մարդիկ ինչպես լպրծուն տեսակին է բնորոշ խաբեցին ընդվզած մարդկանց և ասացին, որ կվերանայեն ծրագիրը։ Ծրագիրը չվերանայեցին, և շարունակությունը այսօր հայ կրթության գլխին պատած մշուշն է, այդ «դումանը», որը նոր նախարարն է և իր ազգանունը կոնկրետ, ճիշտ բռնում է իր քաղաքականությանը»,-ArmDaily.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ ասաց Սերժ Սրապիոնյանը։

Ըստ Սրապիոնյանի՝ Դումանյանը առանց աղմուկի այդ օրենքը՝ բուհերում հայոց լեզվի դասավանդումը դարձրեց կամընտրական դասընթաց։

«Երեք անգամ հարց եմ ուղղել նախարարությանը՝ ո՛չ գրավոր, հայտարարության տեսքով, և ասել եմ՝ թող ինքը իր դեկան եղած ժամանակ ասի այդ մեկ տարում հայոց լեզվի քանի կամընտրական խումբ է ձևավորվել իր ֆակուլտետում, որը կարծեմ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն էր, և որևէ պատասխան չեմ ստացել»,-ասաց Սրապիոնյանը։

Ըստ դասախոսի՝ մենք մեր ուսանողներին տանում ենք հայրենական ակունքներից կտրվելու ճանապարհով, մենք նրանց գցում ենք օտար մթնոլորտի մեջ, որպեսզի նրանք օտար գաղափարաբանության հետևորդ լինեն։

«Մաթեմատիկոս է, քիմիկոս է, ֆիզիկոս է, կենսաբան է և այլն, եթե նա չի տիրապետում իր մայրենի լեզվին, այդ գիտությունների իր հայրենական ավանդույթներին ծանոթ չէ, նրա աչքին մեխանիկորեն բարձրանում է, նույնիսկ պակաս կարևոր հայտնագործությունները օտարների կողմից, քան ասենք իր հայրենական գիտությունն է, օրինակ նրանք մաթեմատիկայից կարող են ինչ-որ Ֆեոդրովների աստվածացնել, բայց չիմանալ, որ 7-րդ դարում ունեցել ենք Շիրակացու նման հզոր տոմարագետ և մաթեմատիկոս»,-նշեց նա։

Ըստ նրա՝ սա ազգային ոգին կտրելու առաջին օպերացիան էր, նրանք այդտեղից սկսեցին, որ բերեն հասցնեն այս աղետավոր օրերին։

«Իրենք մեզանից լավ գիտեն՝ դպրոցների, մեղմ ասած, ոչ բավարար վիճակը՝ կրթության իմաստով։ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում իմ ուսանողները դասատու են և ասում են, որ Արցախից տեղահան եղած այտսեղ մի կերպ բնակված դպրոցներում կան դասարաններ, որտեղ 40 աշակերտ կա, մեկ դասարանում 40 աշակերտ։ Ուզում ես Սուխուլինսկուն բեր, ուզում ես Մակարովին բեր, ուզում ես Ջոն Լոկին բերեք, ինչ աշխարհահռչակ մանկավարժ ուզում եք բերեք 40 հոգուն գրագետ դարձնել չի կարող։ Չեմ ասում գիտություն տալ՝ գրագետ դարձնել»,-ասաց Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, որ նրանք գիտեն, որ այս երեխաների մի հատվածը, որոնք դառնում են ազգասեր և գնում են ռազմաճակատում, չեմ ասում գնում են մեծ գիտնական են դառնում, անելանելի վիճակում հայտնված ժամանակ ոչ թե գերի են ընկնում, որ հերոսացվեն, այլ նռնակով իրենք իրենց թշնամու հետ միասին պայթեցվում են և հերոս չեն էլ հռչակվում այդ մարդիկ։

«Նրանք ուղնուծուծով ազգային են դառնում։ Այս ազգային դառնալու գործընթացը սրանք կտրում են հիմքից, որովհետև այնտեղ, որտեղ սրանք հաջողել են իրենց կադրերին դնել, մեր բոլոր դպրոցների մուտքի գավիթում գրված է եղել մեր հայատառ առաջին նախադասությունը՝ «Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», այն իմաստով, որ երեխան մեխանիկորեն 25-րդ կադրի էֆեկտով նա դարձնում է դա իր մտածողության առանցքը, ինքը հասկանում է, որ հանճարի խոսքերը հասկանալը իր թիվ մեկ պարտականությունն է, սա հանում են մեջտեղից»,-ահազանգեց Սրապիոնյանը։

«Ասում են նախիկններ և ներկաներ, նախկինների մոտ արդեն ծրագիր էր մշակվել, որ մեր դպրոցներում արևմտահայերենն ու գրաբարը դառնան ուսումնասիրության առարկա 8-րդ դասարանից հետո։ Մենք ծրագիր էինք ներկայացրել, և կար նախարարության համաձայնությունը, իսկ դա սրանց համար սարսափ է։ Դա նույնն է, ինչ ապաշնորհ զինվորի տակ նռնակ դնես ու օղակը քաշես։ Հիմա նրանք անգիր գիտեն, որ հայոց պատմությունն ու հայոց լեզուն պարտադիր լինի, ուրմեն իրենք ուզեն չուզեն, այդ երեխաները պիտի պարապեն, որ գնան ընդունվեն, այսինքն պիտի խորանան այդ առարկաների մեջ։ Հիմա նրանք առարկաները սարքում են կամընտրական հաստատ համոզված լինելով՝ պատմությունը ծավալուն առարկա է, մեր պատմությունը 7000 տարվա պատմություն է, նախ այն 3000-ը կտրեցին, թողեցին 4000տարվա պատմությունը, որը նույնպես շատ է ու երեխան, որպեսզի խուսափի ծանրաբեռնվածությունից, որը այդ տարիքի երեխաների համար չափազանց բնական ձգտում է, դժվարությունից խուսափելը, և նա կգնա անգլերեն կպարապի»,-ասաց դասախոսը։

Դասախոսի խոսքով՝ ըստ մասնագետների ցուցում կա և արվում է այդպես, անգլերենի թետային քննությունները թեթևացնում են։ Եթե նախկինում անգլերենից 20 ստանալը մի հրաշք բան էր, պիտի երեխան համարյա արդեն ամբողջությամբ տիրապետած լիներ անգլերենը, հիմա անգլերենը մասնակի տիրապետումով կարող է բարձր գնահատական ստանալ։

«Նրանք ուղղորդում են դեպի անգլոսաքսոնիզմ մեր երեխաներին, և սա արվեց առաջին հերթին պատմության և հայոց լեզվի հաշվին, իսկ գրականությունը «Համլետ» ողբերգության գերեզմանափորի նման արդեն փոթորված է և դրվում է գերեզման, որոևովհետև առաջարկում են այնպիսի նյութեր երեխաներին, որոնք ոչ միայն գեղագիտական ճաշակ չեն դաստիարակում  երեխայի մեջ, այլ նրան մղում են ամենաայլանդակ մտածողության, և նրանք ճարում են այդպիսի գրողների»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Սրապիոնյանը մի դեպք է հիշում, երբ մոտավորապես 1905-1906 թվականներին, 120 տարի առաջ, մի Վաղունի անունով հեղինակ է եղել ու գրել է «Պայքար» վեպը։ Շիրվանզադեն Վաղունու այդ վեպը, ինչպես Սրապիոնյանն է ասում, ուղղակի ոչնչացրել է, որպես անբարոյականության քարոզչության գործիք ու այդ վեպը մոռացվեց։

«Հիմա, ինչը մերժել են մեր դասականները, սրանք մտցնում են դպրոց, որ երեխաների հոգեբանությունն էլ խեղեն։ Սա հստակ ընդգծված քաղաքականություն է»,-ասաց նա։

Ըստ Սրապիոնյանի՝ այն, ինչը կորցրել ենք, բացի մեր ծաղկի հասակ տղաներից, վերականգնելի է, տարածքներն էլ, սահմաններն էլ, պետականությունն էլ, որը այսօր կործանված վերջացած է։

«Եթե կրթական ոլորտը ևս մեկ տարի սրանք ղեկավարեն ու տանեն այս ճանապարհով, ոչ միայն չենք հաջողի, մենք պարզապես կվերանանք որպես էթնոս, մեքն իբրև էթնիկական հանրույթ կդադարենք գոյություն ունենալ, կդառնանք սկզբում՝ ֆրանսիահայ, թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ, իսկ հետո՝ ֆրանսիացի, թուրք, ռուս, պարսիկ»,-նշեց դասախոսը։

Ըստ նրա՝ այս մարդիկ պատերազմով դրեցին սարսափների ոլորտը, մեր տնից պոկեցին մեր արյան ամենաազնիվ կաթիլը, տարան մեր սրտի մի հատվածը ու այդ վախի ֆոնին սկսել են ավերածությունները։

«Երբ Ղևոնդ Ալիշանը խոսում էր հայրենիքի մասին ասում էր՝ Ծառն արմատոյ ծառ, տունը հիմամբ է տուն։ Այս ծառի արմատը այսօր այս մարդիկ կտրում են, հո Մխիթարյան Միաբանության այդ լուսամիտ հայրերը, «Նոր Հայկազյան» բառարանի հեղինակները, հո սրանց խելքին չէին, ճորտություն արեցին ս. Ղազար կղզի վերցրին ու ամբողջ մի մշակույթ կենտրոնացրին այդտեղ և նպաստեցին ազգի արթնացմանը։ Անգամ ծնկի բերեցին այնպիսի քմահաճ պոետի, ինչպիսին Բայրոնն էր, որը Աստծո հետ հաղորդակցման լեզուն համարեց հայերենը, սրանք Աստծո հետ չեն ուզում հաղորդակցվել, սրանք սատանայի հետ արդեն հաղորդակցվել են, այդ պատճառով էլ նրանց խանգարողը՝ Աստծու հետ հաղորդակցվելու լեզուն է՝ հայերենը, և հարվածը ուղղում են այդտեղ։ Այս դուման «կոչվածը», դեմքը նայեք կհասկանաք ինչ է, մոտավորապես անապատային ինչ-որ կենդանու դեմքի ուրվագիծ ունի։ Նա եք այն մյուս նախարարին, սրանք կամակատարներ են, որովհետև գլխավոր նեռը ուղղակիորեն ասաց՝ Արայիկն ով է, որ այդ որոշումը կայացնի, սա Կառավարության որոշումն է։ Կառապանները կառավար են։ Հիմա Ով ին հեքիաթ ուզում է պատմի նախկինների մասին, ով ին ուզում է պատմի սխաների, թալանի ու դղյակների մասին, փաստն այն է, որ մեզ այսօր կտրում են այն ծառերի հայտնի պատմության նման, որտեղ ծառից պատրաստված կացինով կտրում են անտառը»-եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։

Սեդա Մակարյան

Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ
Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների
44-ամյա տղամարդը փորձել էր գողություն անել, բայց 3-րդ հարկից ընկել էր եւ վնասվածքներ ստացել
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան
Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին. կան վիրավորներ
Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարություն
Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել. Աննա Մկրտչյան
Օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
США перебросят войска в Восточную Европу и страны НАТО — Байден (WP)
Լեհաստանի և Բելառուսի սահմանին սկսել են փախստականների մուտքն արգելող պատ կառուցել
Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ
Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել
Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց պարեկներին կաշառք էր առաջարկել
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. Ղազինյան
Հայ դիզայներներն առաջին անգամ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային ցուցահանդեսում
Քրիստինա Եղոյանն առաջին անգամ ցույց է տվել նորածին դստեր դեմքը (լուսանկար)
«Виднеются уши Эрдогана» — сети о боях на границе Таджикистана и Киргизии (WP)
«Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ (տեսանյութ)
Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը. ՈՒՂԻՂ
Ես ժամանել էի ավտոբուսով և հեռանում էի Բուգատիով. Ջորջինան՝ Ռոնալդուի հետ առաջին տեսակցության մասին
Խաղաղապահներն ինտերակտիվ «խաղաղության դաս» են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում
«Արարատ-Արմենիան» կոլումբացի նորեկ ունի
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»
Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը. Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
Ո՞ րն է ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել երթ անելու համար. պատգամավոր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ
«Օմիկրոն» շտամը սննդամթերքի մակերեսին մնալու հատկություն ունի. իմունոլոգ
Երևանում բախվել են թիվ 9 երթուղու տրոլեյբուսն ու «Mercedes» մակնիշի բեռնատարը. տուժած կա
ՌԴ-ն ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է
Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար
«Ժողովուրդ». Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում
«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները
«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան
«Հրապարակ». Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
«Հրապարակ»․ Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի
«Հրապարակ»․ Ով է երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում երկրորդ ատոմակայանն է կառուցվելու
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™