Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ ԵԽԽՎ նոր բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է. Նաիրա Զոհրաբյան Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին. տնտեսագետի արձագանքը՝ Քերոբյանի հայտարարությանը Չինարի գյուղի դիրքերում փոխհրաձգություն է տեղի ունեցել. մանրամասնում է համայնքի ղեկավարը Գործող Սահմանադրությունը այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում. Գևորգ Մանուկյան Խաղաղության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը նախ պիտի ամբողջությամբ հետ բերի մեր ռազմագերիներին. Հակոբ Չաքրյան Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից. պատերազմից 2 տարի անց գտնվել է անհետ կորած զինծառայողի աճյունը Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ

Քաղաքական

ՀՀ ԱԺ «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արթուր Ղազարյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Նշենք, որ իշխող քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՔՊ-ն չի «հավանում» ընդդիմության միասնական թեկնածուին և հայտարարել է, որ չի ընտրելու վերջինիս։

Ընդդիմությունն էլ իր հերթին «երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ» և չի փոխում իր թեկնածուին։ Այսօր արդեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ« խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասում էին, որ իրենց թեկնածուն Արթուր Ղազինյանն է և չեն պատրաստվում փոխել թեկնածուին։

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, իրականացնելով Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով իր իրավունքները, որպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին, մինչդեռ հանձնաժողովի քաղաքական մեծամասնությունը՝ օգտագործելով իր քանակական առավելությունը, միտումավոր կերպով մեկ տասնյակից ավելի անգամ տապալել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ավելին, այն օգտագործելով որպես պատրվակ խաթարում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը»,-ասված է հայտարարության մեջ։

ArmDaily.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ընդդիմությունն այս քաղաքականությամբ «ջուր չի լցնում իշխանության ջրաղացին»։

«Մենք այս հարցը երկու տեսանկյունից կարող ենք դիտարկել, նախ որ Ձեր ասածի պես այս պարագայում նույն Նիկոլ «Անհողը» և իր թիմը փորձում են դրանից օգուտ ստանալ այն պահով, որ ինչքան պաշտպանության հանձնաժողովում չեն քննարկվում կարևոր հարցեր, որոնք շատ անհարմար դրության մեջ կդնեն գործող իշխանություններին, բայց միևնույն ժամանակ այստեղ սրա հակառակ կողմն էլ կա»,-ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արթուր Ղազինյանի չընտրվելուն՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, եթե ընդդիմությունը փոխի իր թեկնածուին, կստացվի, որ իշխանությունը թելադրում է ընդդիմությանն՝ իր կամքը։

«Ամեն դեպքում ես գտնում եմ, որ ընդդիմությունն ավելի ճիշտ կեցվածք է դրսևորում, որ մինչև վերջ իր ուղուց չի շեղվում և հենց պարոն Ղազինյանին էլ առաջադրում է։ Ի դեպ ասեմ Ձեզ, որ նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը Գյումրիում հայտնի է որպես «Հրեշ Անդո» մականունով, նաև այն Վիլեն Գաբրիելյան է, ինչ է, որքան ես գիտեմ, քայլեր են ձեռնարկում, որպեսզի օրենսդրական փոփոխություններ մտցնեն հանձնաժողովի նախագահների տեղակալների ընտրության հարցով։ Ես ինքս կարծում եմ, որ իշխանությունը չէ, որ պետք է ընդդիմությանը պարտադրեն և ասեն, թե իրենք ինչ են ուզում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե օրենսդրական մեթոդներով պարզ մեծամասնությամբ կարողանան դա անել, արդեն այլ հարց է։ Բայց ինքը կողմ է, որ ընդդիմությունը մինչև վերջ, ըստ իրենց հնարավորությունների և լիազորությունների չհրաժարվեն Ղազինյանի թեկնածությունից։

Քաղաքագետին հետաքրքիր է, թե, ինչպես ինքն է ասում, Նիկոլ «Անհողին» ինչու՞ դուր չի գալիս Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

«Արթուր Ղազինյանն ամենավերջին մարդն է այդտեղ, որ չի համապատասխանում այդ պաշտոնին։ Միայն քայլիստ պատուհասների ներկայացուցիչները այդ հանձնաժողովում, սկսած «Ուսապարկ» Վահագից, Արփի Դավոյանից, Վիլենից, ինչո՞վ են նրանք համապատասխանում, կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչները, որ տարան Հայաստանը խայտառակ պարտության, հիմա գտնում են, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտը չի համապատասխանում իրե՞նց։ Իրականում շատ-շատ լավ է, որ Արթուր Ղազինյանը, ըստ քայլիստների, չի համապատասխանում իրենց քիմքին, որովհետև Ղազինյանի համար հազարապատիկ ամոթ կլիներ, եթե Անդրանիկ Քոչարյանը, Վիլենը կամ «Ուսապարկ» Վահագը, հանկարծ միամտաբար, հայտարարեին, որ Արթուր Ղազինյանն ամբողջությամբ համապատասխանում է իրենց պահանջած նորմերին»,-ասաց Համբարյանը՝ հավելելով, որ դա խայտառակություն կլիներ վերջինիս համար։

Քաղաքագետի տեղեկություններով ՔՊ-ն ցանկանում է նոր օրենք մտցնել, որ մեկ անձը երկու անգամից ավել իրավունք չունի թեկնածություն ներկայացնելու, եթե նա չի ընտրվում։ Գագիկ Համբարյանն այս մասով առաջարկ ունի։

«Շատ լավ, առաջարկում եմ բոլոր ընդդիմադիրներին ամեն երկու անգամը մեկ ներկայացնել իրենց թեկնածությունը ու հենց որ ընտրվեն՝ հրաժարվեն։ Եվ դա կբերի նրան, որ հանձնաժողովը մեխանիկորեն չի գործի։ Իսկ ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետները՝ կապված պաշտպանության և ներքին գործերի հետ, արտահայտեն իրենց մամուլի ասուլիսների ժամանակ, լրագրողների հետ հարցազրույցների ժամանակ, ճեպազրույցների ժամանակ և ԱԺ ամբիոնը օգտագործելով»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ բացահայտ է, որ գործող վարչակարգը ամեն ինչ անում է, որպեսզի իր ցանկությամբ տանի ԱԺ-ի աշխատանքը։

«Ես բազմիցս եմ նշել, որ ինքս եթե լինեի մանդատը կհանձնեի, որովհետև ես առաջնորդվում եմ հետևյալ կարգախոսով՝ երբեք մի վիճիր տգետի հետ, եթե նրանք շատ են դրանք քեզ կիջնեն իրենց մակարդակին և կհաղթեն իրենց պրոֆեսիոնալիզմով։ Հիմա քայլիստ անգրագետ, տգետների թիվը ԱԺ-ում շատ է, և մեխանիկորեն նրանց հետ բանավիճելը, նրանց հետ խոսել օրենքից, իրավունքից, պատմությունից՝ անիմաստ է»,-ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Ղազինյանին ինչո՞ւ պիտի ընդունեն, տեսանք Ղազինյանը ԱԺ-ում ինչ արեց Նիկոլ Փաշինյանին ու Փաշինյանի անկապ, անիմաստ, ջղաձիգ շարժումները։

«Դուք պատկերացնու՞մ եք Ղազինյանն ինչ կարող է անել Անդրանիկ Քոչարյանին, կամ չգիտեմ, իրեն ռազմական ոլորտում պրոֆեսիոնալ հռչակած Վիլենին կամ քայլիստ «Ուսապարկ» Վահագին»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը չի բացառում, որ օրենքում փոփոխություն անելու պարագայում՝ հանձնաժողովի նիստերը տապալելու նպատակով, իշխանությունը կարող է հերթով մերժել ընդդիմության բոլոր թեկնածուներին։

Սեդա Մակարյան

 

 

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ
Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների
44-ամյա տղամարդը փորձել էր գողություն անել, բայց 3-րդ հարկից ընկել էր եւ վնասվածքներ ստացել
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան
Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին. կան վիրավորներ
Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարություն
Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել. Աննա Մկրտչյան
Օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
США перебросят войска в Восточную Европу и страны НАТО — Байден (WP)
Լեհաստանի և Բելառուսի սահմանին սկսել են փախստականների մուտքն արգելող պատ կառուցել
Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ
Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել
Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց պարեկներին կաշառք էր առաջարկել
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. Ղազինյան
Հայ դիզայներներն առաջին անգամ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային ցուցահանդեսում
Քրիստինա Եղոյանն առաջին անգամ ցույց է տվել նորածին դստեր դեմքը (լուսանկար)
«Виднеются уши Эрдогана» — сети о боях на границе Таджикистана и Киргизии (WP)
«Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ (տեսանյութ)
Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը. ՈՒՂԻՂ
Ես ժամանել էի ավտոբուսով և հեռանում էի Բուգատիով. Ջորջինան՝ Ռոնալդուի հետ առաջին տեսակցության մասին
Խաղաղապահներն ինտերակտիվ «խաղաղության դաս» են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում
«Արարատ-Արմենիան» կոլումբացի նորեկ ունի
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»
Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը. Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
Ո՞ րն է ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել երթ անելու համար. պատգամավոր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ
«Օմիկրոն» շտամը սննդամթերքի մակերեսին մնալու հատկություն ունի. իմունոլոգ
Երևանում բախվել են թիվ 9 երթուղու տրոլեյբուսն ու «Mercedes» մակնիշի բեռնատարը. տուժած կա
ՌԴ-ն ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է
Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար
«Ժողովուրդ». Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում
«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները
«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան
«Հրապարակ». Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
«Հրապարակ»․ Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի
«Հրապարակ»․ Ով է երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում երկրորդ ատոմակայանն է կառուցվելու
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետ
Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™