Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ ԵԽԽՎ նոր բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է. Նաիրա Զոհրաբյան Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին. տնտեսագետի արձագանքը՝ Քերոբյանի հայտարարությանը Չինարի գյուղի դիրքերում փոխհրաձգություն է տեղի ունեցել. մանրամասնում է համայնքի ղեկավարը Գործող Սահմանադրությունը այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում. Գևորգ Մանուկյան Խաղաղության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը նախ պիտի ամբողջությամբ հետ բերի մեր ռազմագերիներին. Հակոբ Չաքրյան Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից. պատերազմից 2 տարի անց գտնվել է անհետ կորած զինծառայողի աճյունը Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անշրջելի իրողությունների հորձանուտում Հայաստանում կյանքը կանգ է առել. Մասնակից ենք եւ մեղավոր

Խմբագրական
Վաղ առավոտից լուրեր են շրջանառվում, թե Իշխանասարի հատվածում թշնամին հետ է քաշվել։ Լուրեր կային, թե թշնամին հետ է քաշվել նաեւ Սյունիքում եւ Գեղարքունիքում, սակայն քանի որ Պաշտպանության նախարարություն գոյություն չունի եւ այդ հիմնարկից որեւէ շնչավոր արարած դժվար է գտնել մեկնաբանության համար, այս լուրերը շարունակում են տարածվել եւ ոգեւորություն առաջացնել, մինչեւ կպարզվի իրականությունը։
 
Իհարկե, շատերը մեղադրում են լրատվամիջոցներին, թե ինչու են սահմանների, դիրքերի հետ կապված կապված մեկնաբանություններ վերցնում համայնքապետերից։ Սակայն եթե ՊՆ-ում հեռախոսազանգերին խրոնիկ չեն պատասխանում, Կառավարությունը եւս մեկնաբանություն չի տալիս, ինչ է մնում լրագրողներին անել, եթե ոչ տեղում գտնվող որեւէ պաշտոնյայի դիմել եւ մեկնաբանություն խնդրել։
 
Ինչեւէ, եթե թշնամին հանկարծ որոշի իր զավթած տարածքներից հեռանալ, պետք է պարզել, թե ինչի դիմաց։ Վերջիվերջո, թշնամին երբեք հումանիստ չի եղել, ոչ էլ կոտորվել է միջազգային պարտավորությունները հարգելով, միջազգային իրավունքների պաշտպանվածությամբ եւ ապահովմամբ եւս աչքի չի ընկել, հետեւաբար՝ հարց է առաջանում՝ ինչի դիմաց է այս «զիջումը»՝ ավելի շատ խլելու, ավելին ստանալու, ավելին պահանջելու, ինչ-որ բան ապացուցելու, թե պայմանավորվածության։
Բայց քանի դեռ մենք չգիտենք՝ թշնամին հետ է քաշվել, թե ոչ, չենք կարող հասկանալ պատճառահետեւանքային կապերը։ Ոմանք, իհարկե, սա կապում են Բրյուսել այցից առաջ Ալիեւի՝ Եվրոպայի աչքին ավելի մարդասեր երեւալու հետ, ոմանք կապում են տրամադրվելիք միջանցքի հետ, ոմանք կանխատեսում են չեզոք գոտու ստեղծում եւ ռուս խաղաղապահների տեղակայում...։
 
Չնայած մեր շուրջը կատարվող բուռն իրադարձություններին եւ արդեն անշրջելի իրողություններին՝ Հայաստանում կյանքը ասես կանգ է առել։ Որեւէ իրադարձություն չի կատարվում, ոչինչ չի լինում, ոչ մի աշխարհացունց լուր չի սպառնում մեզ հանել խորը թմբիրից։
Ամեն օր մեր կյանքը պտտվում է նույն շրջապտույտի մեջ, Արթուր Ղազինյանը արդեն 14-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Տպավորություն է, որ Ղազինյանը փորձում է հակառեկորդ սահմանել, թե քանի անգամ չի ընտրվում Անդրանիկ Քոչարյանի տեղակալ։
 
Այս հարցում ընդդիմության սկզբունքայնությունը իսկապես զարմացնում է։ Փոխարեն այդ կարեւոր հանձնաժողովի օրակարգը զբաղեցնեն մեր անվտանգության, պաշտպանության հարցերով, զանազան պաշտոնյաների հրավիրեն, հարցախեղդ անեն, ուսումնասիրություններ իրականացնեն, խորհրդարանի ձեւավորումից ի վեր զբաղված են Ղազինյանին առաջարկելով եւ մերժվելով։ Ինչ պետք է փոխվի նրա փոխնախագահ դառնալով, վերջիվերջո մենք տեսանք, որ ոչինչ չի փոխվում նաեւ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ ունենալով, ինչ կկարողանա ընդդիմությունը անել Ղազինյանի ընտրվելու պարագայում, որ չի կարող անել այժմ, երբ վերջինս շարքային հանձնաժողովական է։
 
Կարող է ընդդիմությունը նույն սկզբունքայնությունը եւ համառությունը դրսեւորել այլ պարագաներում՝ իշխանություններին հեռացնելիս, հետեւողականորեն աշխատելիս, հանրությանը խորը թմբիրից արթնանալիս, թե Ղազինյանին առաջադրել, մերժվելը հեշտ է, ջանք եւ եռանդ չի պահանջում։ Վերջիվերջո, նաեւ նման երեւույթներն են հիասթափեցնում մարդկանց, ինչքան կարելի է դիտել, թե ինչպես չի ընտրվում Ղազինյանը։
Ժամանակը արագ է թռչում եւ այն ամենեւին էլ մեր օգտին չի աշխատում, մեր կյանքում ոչինչ չի փոխվում դեպի լավը։ Իհարկե, եթե ոմանք կարողանում են վայելել եւ երջանկանալ նեղ, անձնական մի քանի հաջողություններով, ուրախություններով, էլի լավ է, բայց համընդհանուր ողբերգության մեջ նույնիսկ նեղ, անձնական երջանկությունները ապրեցնող չեն։
 
Իսկ ամենավատն այն է, որ ոչ մեկս չգիտենք, թե ինչ անել այս վիճակից դուրս գալու համար, ինչպես փրկել Հայաստանը եւ թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Տխուր է գիտակցել, որ մենք բոլորս մասնակից ենք մեր պատմության ամենաանփառունակ, կորուստներով եւ նահանջներով լի ժամանակաշրջանը ապրելու։ Մասնակից ենք եւ մեղավոր, բայց նաեւ՝ անզոր։ Եւ այս հարցում, ավաղ, ընդդիմությունը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, իր մեղքի մեծ բաժինն ունի, քանզի այդպես էլ ոչինչ չարեց մեր կյանքը ավելի լավը դարձնելու, խնդիրները եւ ռիսկերը չեզոքացնելու համար։
Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում
Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ
Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր
Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների
44-ամյա տղամարդը փորձել էր գողություն անել, բայց 3-րդ հարկից ընկել էր եւ վնասվածքներ ստացել
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները կատարել են Թուրքիայի նախապայմանները. Տիրան Լոքմագոզյան
Ավարտին են մոտենում Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում BMW-ն բախվել է Volkswagen-ին, վերջինս էլ՝ բեռնատարին. կան վիրավորներ
Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարություն
Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել. Աննա Մկրտչյան
Օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
США перебросят войска в Восточную Европу и страны НАТО — Байден (WP)
Լեհաստանի և Բելառուսի սահմանին սկսել են փախստականների մուտքն արգելող պատ կառուցել
Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց ՀԺՄ նախագահ
Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել
Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց պարեկներին կաշառք էր առաջարկել
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ. Ղազինյան
Հայ դիզայներներն առաջին անգամ իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային ցուցահանդեսում
Քրիստինա Եղոյանն առաջին անգամ ցույց է տվել նորածին դստեր դեմքը (լուսանկար)
«Виднеются уши Эрдогана» — сети о боях на границе Таджикистана и Киргизии (WP)
«Թուրքերի տեխնիկան եկել, աշխատում է, ՊՆ-ից ասում են` իրենց վարչական տարածքն ա». Նորաբակի բնակիչ (տեսանյութ)
Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը. ՈՒՂԻՂ
Ես ժամանել էի ավտոբուսով և հեռանում էի Բուգատիով. Ջորջինան՝ Ռոնալդուի հետ առաջին տեսակցության մասին
Խաղաղապահներն ինտերակտիվ «խաղաղության դաս» են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում
«Արարատ-Արմենիան» կոլումբացի նորեկ ունի
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»
Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը. Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
Ո՞ րն է ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել երթ անելու համար. պատգամավոր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ
«Օմիկրոն» շտամը սննդամթերքի մակերեսին մնալու հատկություն ունի. իմունոլոգ
Երևանում բախվել են թիվ 9 երթուղու տրոլեյբուսն ու «Mercedes» մակնիշի բեռնատարը. տուժած կա
ՌԴ-ն ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է
Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար
«Ժողովուրդ». Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում
«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները
«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան
«Հրապարակ». Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
«Հրապարակ»․ Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի
«Հրապարակ»․ Ով է երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում երկրորդ ատոմակայանն է կառուցվելու
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™