Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ ԵԽԽՎ նոր բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է. Նաիրա Զոհրաբյան Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին. տնտեսագետի արձագանքը՝ Քերոբյանի հայտարարությանը Չինարի գյուղի դիրքերում փոխհրաձգություն է տեղի ունեցել. մանրամասնում է համայնքի ղեկավարը Գործող Սահմանադրությունը այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում. Գևորգ Մանուկյան Խաղաղության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը նախ պիտի ամբողջությամբ հետ բերի մեր ռազմագերիներին. Հակոբ Չաքրյան Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից. պատերազմից 2 տարի անց գտնվել է անհետ կորած զինծառայողի աճյունը Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան Ովքեր են բարձրաստիճան պաշտոնյաներից առավոտյան այցելել Եռաբլուր (լուսանկարներ)
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ի՞նչ անել, եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք․ Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus-ի հարձակումների մասին

Սոցցանցերի քրոնիկոն

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․

«Քանի որ Pegasus-ի հարձակումների հետ կապված դեռ հարցեր են մարդկանց մոտ մնացել։ Օրինակ, ոնց իմանալ, դու թիրախ ես, կամ ոնց գտնել, ոնց վնասազերծել, ապա որոշեցի սենց մի քանի կետով գրել, որպեսզի հասկանալի լիլնի հարցը»։

Ինչ է Pegasus-ը

Pegasus֊ը իրենից ներկայացնում է բջջային հեռախոսները վարակող ծրագիր, որը արտադրվում է Իսրայելական NSO Group կազմակերպության կողմից եւ վաճառվում է միջազգային շուկայում՝ տարբեր պետական կառույցներին հետախուզական գործողոթւյուների համար։ Ծրագիրը թույլ է տալիս վարակված հեռախոսի միջոցով լիարժեք հետեւել թիրախին, ստանալով գրեթե ողջ տեղեկատվությունը, որի հնարավորությունը տալիս է սմարթֆոնը։ Կազմակերպությունը իրականացնում է վարակումը ինքնուրույն, պատվերով՝ ստանալով թիրախների ցանկը եւ տրամադրում հետո գործիքակազմը պատվիրատուին։

 

Ինչ հնարավորություններ է այն տալիս
 
Pegasus֊ը կարող է վարակել երկու հիմնական օպերացիոն համակարգերը․ iOS, Android. Pegasus֊ի վարակումը իրականացվում է SMS, iMessage, WhatsApp միջոցով։ Վարակումից հետո այն թույլ է տալիս լիարժեք հետեւել թիրախին, մուտք ստանալով տվյալներին, հաղորդագրություններին, զանգերին։ Բացի դրանից, այն կարող է աննկատ միացնել հեռախոսի տեսախցիկն ու խոսափողը։ Փաստացի, թիրախը գաղտնիք չի ունենում։

 

Կարող է ես էլ լինեմ Pegasus-ի զոհ

 
Pegasus֊ը թանկ հաճույք է։ Խոսքը գնում է մի քանի հազար դոլարի մասին մեկ թիրախի համար։ Ամենայն հավանականությամբ դուք կարող եք լինել թիրախ այն դեպքում, երբ դուք հասարակա֊քաղաքական կամ ռազմական կարեւոր գործիչ եք, հետաքննող լրագրող կամ խմբագիր։ Իհարկե, նաեւ, եթե դուք կարեւոր հանցագործ եք կամ ահաբեկիչ։ Նաեւ, եթե դուք վերոհիշյալ անձնաց մոտիկ բարեկամ եք։ Մնացած այլ դեպքերում գրեթե անհնարին է, որ ձեր դեմ կկիրառվի նման թանկարժեք գործիք։

 

Իսկ ում դեմ է Pegasus֊ը կիրառվել
 
Ենթադրվում է, որ ուժային կառույցները պետք է Pegasus֊ը օգտագործեն օրենքի սահմաններում։ Վերջին ամիսների բացահայտումները ցույց տվեցին, որ տասնյակ երկներում այն կիրառվել է ընդդիմադիրներին, լրագրողներին եւ այլ անհարմար անձանց հետեւելու համար։ Ավելին, կան տվյալներ այն մասին, որ պատերազմի ժամանակ 2020֊ին Pegasus֊ը կիրառվել է Հայաստանի պաշտոնյաների դեմ, ինչը խոսում է այն մասին, որ հարձակումները կարող էին լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։

 

 
Ամեն դեպքում, միջազգային մամուլի կողմից ստացված տեղեկությունները խոսում են այն մասին, որ ծրագրի միջոցով գաղտնալսվել են առնվազն մոտ հիսուն հազար մարդ, որոնցից շատերը ապօրինի․ լրագրողներ, իրավապաշտպաններ, քնդդիմադիր քաղաքական գործիչներ, ակտիվիստներ եւ այլն։ Գործիքը նաեւ ակտիվ ներքին դաշտում կիրառում է Ադրբեջանը։

 

Ինչ անել, եթե դուք վարակվել եք կամ կասկածներ ունեք

 
 Միանգամից ասեմ, որ առանց մասնագետի դուք չեք կարող հաստատ իմանալ, վարակված եք իրականում, թե ոչ։ Բայց եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք, ապա կարող եք հեռախոսը զրոյացնել, քցել գործարանային վիճակի, ինչը կսպանի վիրուսին։ Կամ կա ավելի անարյուն ձեւ։ Թարմացնել հեռախոսը։ Սա ընդհանրապես հարկավոր է անընդհատ անել։ Իսկ եթե ձեր հեռախոսը այլեւս չի թարմացվում ամիսներ շարունակ, ապա մտահոգվել նոր հեռախոս ունենալու հարցով։ Փոխել գաղտնաբառերը։ վ հիշել, որ այսօր Pegasus֊ը դադադրում է գործել հեռախոսի ռեստարտից հետո, եւ այլեւս չի միանում։ Եթե ձեզ նորից չվարակեն։

 

 
Եթե դուք իսկապես կարեւոր թիրախ եք, ապա հիշեք, որ այսօր ձեր դեմ կկիրառվի Pegasus֊ը, հաջորդ օրը՝ մեկ այլ վնասակար ծրագիր։ Սա նշանակում է, որ դուք պետք է լրջորեն անհանգստանաք ձեր թվային անվտանգությունով եւ հասկանաք, որ ձեր դեպքում մի քանի տողով հնարավոր չէ ապահովել պատշաճ անվտանգություն։
Խաղաղապահներն ինտերակտիվ «խաղաղության դաս» են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում
«Արարատ-Արմենիան» կոլումբացի նորեկ ունի
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»
Շնորհավորական ուղերձ չի հղել անգամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը. Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա արձանագրումներ
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը
Ո՞ րն է ժողովրդավարությունը. այն, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել երթ անելու համար. պատգամավոր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ
«Օմիկրոն» շտամը սննդամթերքի մակերեսին մնալու հատկություն ունի. իմունոլոգ
Երևանում բախվել են թիվ 9 երթուղու տրոլեյբուսն ու «Mercedes» մակնիշի բեռնատարը. տուժած կա
ՌԴ-ն ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է
Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար
«Ժողովուրդ». Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում
«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները
«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան
«Հրապարակ». Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
«Հրապարակ»․ Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի
«Հրապարակ»․ Ով է երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում երկրորդ ատոմակայանն է կառուցվելու
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետ
Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը
Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Զելենսկին պատասխանել է Ռուսաստան ժամանելու Լավրովի առաջարկին
Իրանը վերսկսում է բնական գազի մատակարարումները Թուրքիա
Վայոց ձորի մարզում ծառայության մեջ լավագույնս աչքի ընկած զինծառայողներին են հանձնվել մեդալներ ու պատվոգրեր
Թուրքիան շտապում է, որովհետև Հայաստանում կա մի իշխանություն, որի հետ անում են ամեն ինչ. Լոքմագոզյան
Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերի առնչությամբ Արցախի Ոստիկանությունը պարզաբանում է տարածել
Ստեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Արայիկ Հարությունյանը նշել է 44-օրյա պատերազմում պարտության պատճառները (տեսանյութ)
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել․այրվել են հեռակառավարման վահանակներ, թվային սարքեր
Մոտ ժամանակներս իրավիճակի ոչ մի լավացում չի լինելու. պետք է լինել ռեալիստ. Ստեփան Գրիգորյան
Երևանում 61-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 67-ամյա կնոջ գլխին
Լավրովը Զելկենսկիին հրավիրել է Ռուսաստան բանակցությունների
Ղազախստանում կրկին բողոքի ցույց են անցկացրել
Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն․ Արթուր Վանեցյան
Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով
Այս զեկույցը Փաշինյանի իշանությունն ամրապնդելուն էր միտված, իսկ Արցախի ու Հայաստանի ապագան վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն կոչեցյալների համար աթոռը հայրենիքից թանկ է․ Մամիջանյան
15-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսել է Ռուսաստանի հյուպատոսության աշխատակցին
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիրան Լոքմագոզյանը. Դիտեք այսօր՝ 22։30-ին
Հայաստանի խորհրդարանում կա պատգամավոր, ով թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ միասին ԵԽԽՎ-ում ԴԵՄ է քվեարկել հայանպաստ բանաձեւին
ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ
Այսօր Բանակի 30-ամյակն է, Չինարիում կրակոցներ են եղել. Հունվարի 28-ն՝ ամփոփ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™