Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Սպորտ
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել մոտ 1,5 ամիս, հաղորդում է RMC-ն։
Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի «Սենթ Էթյեն» – ՊՍԺ հանդիպման վերջնամասում 29-ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի սրունքթաթային հոդի վնասվածք էր ստացել մրցակցի կոշտ սահանկման հետևանքով։ Նեյմարին պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հաղթել էր այդ խաղում 3։1 հաշվով և այժմ 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։