Ֆեյքերի օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նրանց ոչ թե ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին

Տնտեսություն

«Ինչու՞ պիտի Հայաստանը Ադրբեջանին ճանապարհ չտա։ Դա ձեռնտու է նաև Հայաստանի համար»։ Այսպես էր ասել Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, որից հետո այց էր կատարել ՌԴ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

Ի՞նչ շահի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, ինչո՞վ է Ադրբեջանին ճանապարհ տալը ձեռնտու Հայաստանի համար։ Այս հարցերին անդրադարձել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Պետք է հասկանանք, թե ճանապարհ ասելով ինչ նկատի ունենք՝ երկաթուղային, ավտոմոբիլային և այլն։ Դեպի Ռուսաստան ամենակարճ ճանապարհը անցնում է Վրաստանով, հետևաբար մենք ավտոմոբիլային ճանապարհով բեռները Ռուսաստան կամ Եվրոպա չենք արտահանելու, դա ուղղակի տնտեսական տրամաբանություն չի ունենա։ Իսկ ինչ վերաբերում է երկաթուղային ճանապարհին՝ մենք այս պահին ունենք միայն Ղազախով երկաթուղային կապ, քանի որ Մեղրիի և Հորադիզի երկաթգիծը ուղղակի չկա։ Հարավային ուղղությամբ երկաթուղին դեպի Իրան չի կարող աշխատել՝ գծերի ապամոնտաժված լինելու պատճառով»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ այդ երկաթգիծը վերականգնելու համար անհրաժեշտ են 400-500 միլիոն դոլար և մի քանի տարի շինարարության համար, իսկ այդ գումարը ով պետք է տա՝ դրա մասին որևէ խոսք չկա։

Տնտեսագետն ասում է, որ մենք կարող ենք երկաթուղին շահագործել Տավուշով, բայց այդ դեպքում բեռների փոխադրումը դեպի Եվրոպա կամ Ռուսաստան լինելու է բավականին ժամանակատար և ծախսատար։

«Ստացվելու է Հայաստանից բեռները հասնելու են Բաքու, Բաքվից գնալու է Ռուսաստան, այսինքն այդ առումով, այնուամենայնիվ տրանսպորտային ծախսերի վրա էական ազդեցություն չի կարող թողնել։ Նշեմ նաև, որ Հայաստանը  չի կարող դառնալ ոչ արևելք-արևմուտք, ոչ հյուսիս-հարավ տարանցման երկիր, քանի որ կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը ավելի նոր է, արագ է»,-ասաց նա։

Տնտեսագետը պնդում է, եթե բեռներ փոխադրվեն չի գալու Հայաստանով, Գյումրիով գնա Թուրքիա։ Իսկ ինչ վերաբերում է հյուսիս-հարավին, ապա Ադրբեջանի ֆինանսավորմամբ կառուցվել է Կասպից ծովի ափով Մաստարայի երկաթգիծը, որն արդեն ավարտվում է, տեխնիկական որոշակի շտկումներ է մնում անել, ու հյուսիս-հարավ երկաթգիծը կաշխատի։

«Բեռները Պարսից ծոցից կարող են հասնել Կասպից ծովի ափով մինչև Ռուսաստան։ Այս մասով էլ մենք չունենք տարանցիկ երկիր լինելու հնարավորություն։ Մեզ ձեռնտու տարբերակ կդառնա, եթե բացվի Ադրբեջանի ենթակառուցվածները։ Դրանք կդառնանք որպես այլընտանքային ճանապարհ, ենթադրենք Լարսի ճանապարհը փակվեց՝ մենք կարող ենք այլընտրանքայինն օգտագործել, և դեպի Չինաստան, դեպի Միջին Ասիա բեռների փոխադրման համար կարող ենք օգտագործել։ Այսինքն Հայաստանը կարող է դա օգտագործել միայն իր բեռների փոխադրման համար, տարանցիկ նշանակության բեռներ ինքը չի կարողանալու բեռնափոխադրել, քանի որ Հայաստանն այդ հնարավորությունները չունի»,-ասաց Պարսյանը։

Պարյսանն ասում է, որ Ադրբեջանի դեպքում, ըստ էության, նրանց համար  ոչ թե տնտեսական գաղափարն է այս ամենի մեջ, այլ քաղաքական։

«Իրենք, որ ունենան ճանապարհ, որը կանցնի Սյունիքով, կամ չգիտեմ, Եղեգնաձորով դա տնտեսական մեծ նշանակություն չի ունենալու, բացառությամբ Նախիջևանի համար։ Օրինակ Նախիջևանը հիմա բեռներ կամ ուղևորներ գնալու համար օգտվում են Իրանի ճանապարհներից, որը երկար է, ժամանակատար է, ծախսատար է։ Այսինքն միայն Նախիջևանի հետ կապի տեսանկյունից կարող է էական ազդեցություն ունենալ, բայց ընդհանուր Ադրբեջանի տնտեսության տեսանկյունից դա էական ադեցություն չի կարող թողնել, քանի որ Ադրբեջանը այս տարիների ընթացքում իր համար կառուցել է տարբեր ճանապարհներ, երկաթգծեր, նավթամուղներ և այլն, որոնք շրջանցել են Հայաստանը»,-նծեց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով՝ այն ճանապարհը, որը մենք տալու ենք Ադրբեջանին, այդ ճանապարհով ոչ երկաթգիծ է անցնելու, ոչ էլ նավթամուղ։ Նախիջևան-Ադրբեջան նավթամուղ չի կառուcվելու, ոչ էլ երկաթգիծ։

«Դա ավելի շատ նպատակ ունի Նախիջանը կապել Ադրբեջանի հետ և նաև, ըստ էության, նրանք փորձում են ստանալ նաև համանման մի կարգավիճակ, որը ունենք օրինակ մենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մասով։ Հիմա օրինակ Գորիսից Ստեփանակերտ մենք առանց Ադրբեջանի մաքսակետերի վերահսկողության բեռներ ենք տեղափոխում, անցնում, գնում ենք։ Իրենք համանման բան են փորձում մեզնից վերցնել»,-նծեց Պարսյանը՝ հավելելով, որ սա է հիմնական կռիվը։

«Նրանց ոչ թե ճանապարն է հետաքրքրում, այլ միջանցն է հետաքրքրում, իսկ այդ միջանցքն էլ ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քան թե տնտեսական»,-ասաց նա։

Անդրադառնալով ապրանքաշրջանառությանը՝ տնտեսագետն ասում է. «Ադրբեջանը տարեկան մոտ 18 միլիարդ դոլարի ապրանք է արտահանում, որի 80 տոկոսը նավթն ու գազն են։ Գազի մատակարարման համար ինքը գազամուղներ ունի, հաստատ Հայաստանից չի օգտվելու, իսկ ինչ վերաբերում է մյուս ապրանքներին, ապա մյուս խոշոր ապրանքը գյուղմթերքն է։ Ադրբեջանական գյուղմթերքը ավելի էժան է քան Հայկականը, քանի որ այնտեղ էներգակիրների գինն ավելի էժան է, հետևաբար մեր գյուղմթերողները չեն կարող մրցակցել նրանց հետ»,-ասաց տնտեսագետը։

Պարսյանը պնդում է՝ պետք է տարբերել ապաշրջափակումը շուկաների բացումից։

«Մենք կարող ենք, օրինակ, Ադրբեջանական բեռները մեր ճանապարհներով գնան, բայց պարտադիր չէ, որ մենք բացենք նրանց ապրանքների համար մեր շուկան, քանի որ մեր գյուղմթերը կորուստներ կունանա, չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ։ Այսինքն, եթե մենք ապաշրջափակում ենք ճանապարհը, դա այլ բան է։ Իսկ շուկաների մասով, ապա այստեղ խնդիրներ կան, եթե գյուղմթերքը չենք կարող թողնել։ Նրանց նավթն ու գազը, ամբողջ էներգետիկ համակարգը  հիմնականում գտնվում է ռուսական վերահսկողության տակ, նրանք թույլ չեն տա, որ օրինակ հայկական վառելիքի շուկայում ադրբեջանցիները գան տեղավորվեն»-եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Սեդա Մակարյան

Ֆեյքերի օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. հայտարարություն
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները
ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց իսպանական թիմ
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել. Թաթոյան
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը
Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել
Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018-ին հրապարակված արտահերթ զեկույցից հետո․ ՄԻՊ-ի նոր զեկույցը
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը. նա արտասվել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
Ով է նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը
Օդի ջերմաստիճանը կնվազի
Գյուղոլորտի փոքր տնտեսությունները պետական աջակցությամբ մեծացնում են արտադրական ծավալները
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
Օրվա աստղագուշակ
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Պալաչին
«Փաստ»․ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ
«Հրապարակ». Թալինը մնում է չնվաճված
Իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է. պատգամավոր
Լրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համար
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ
Սահակ քահանա Սահակյանը նշանակվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ
Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 տոկոսը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա
Պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան - «Աշնանային էլեգիա»
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™