Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից Շատ դեպքերում ակնհայտորեն տեղի է ունենում հանցագործություն հենց ոստիկանության կողմից. Դավիթ Հարությունյան  Այն տպավորությունն էր, որ խնդիր է դրված կայծակնային արագությամբ կալանավորել և այդ հարցը փակել. Արմեն Գրիգորյանի պաշտպան Գարիկ Գալեյանի վիճակը վատ է, այժմ սիստեմա է ստանում. պաշտպան Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 364 մասնակից Կպառկացնենք հեսա արա. հարվածներ, սպառնալիքներ ու քուչի բազար. ի՞նչ է կատարվել Սաղաթելյանի հետ Կենտրոնի բաժնում Պիտի որ արդեն ազատ արձակված լինի. Բաբայանը՝ Վանեցյանի որդու մասին  «Դիմադրություն» շարժման մասնակցիները փակել են Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը Թեժ կադրեր.ասֆալտին փռելուց մինչև գազելին ծեփել. ո՞ւմ պաշտպանն է ոստիկանը (տեսանյութ) Հայ-թուրքական հարաբերություններն այստեղ ուղղակի ֆոն են.Մելքոնյանը՝ Բլինքեն-Չավուշօղլու՝ այսօր կայանալիք հանդիպման մասին  Ժամը 9։30-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 73 մասնակից Իշխանության ղեկին կանգնածները նյարդային շարժումներ են անում. իրավապաշտպանը՝ բերման ենթարկվածների ռեկորդային թվի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Քաղաքական

Քաջարան համայնքի ավագանու անդամներն այսօր հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։

Ավագանու նիստին ներկա անդամներից մեկը նշեց, որ իրենք վրդովված են, մինչ այսօր չգիտեն, թե իրենց համայնքապետին ինչի համար են կալանավորել, շուրջ 6 ամիս է՝ համայնքապետը չկա, քաղաքն անտեր-անտիրական է:

Ավագանու անդամը հայտարարեց, որ ուղերձն ուղարկելու են դատարանին:

«Հարգելի դատարան հայտնում ենք ձեզ մեր խորը անհանգստությունն ու մտահոգությունն այն հանգամանքի վերաբերյալ, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն 6 ամիս գտնվում է արգելանքի տակ, իսկ Փարամազյանի գլխավորած համայնքն իր բացակայության պայմաններում գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված։

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ տեղական ինքնակառավարումը միայն ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար և ավագանի։ Աներկբա է Քաջարան համայնքի համար ևս, որ գրեթե 100 տոկոս քվե ստացած ղեկավարն այսօր գտնվում է կալանքի տակ։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունն ու իրավաչափությունը։ Ավելին՝ դրանք հետագայում միանշանակ կլինեն ՄԻԵԴ գանգատի առարկա։

Ներկայումս քաջարանցու ընտրական իրավունքի խախտման պայմաններում ինչպես պետք է իրականացնել համայնքի ղեկավարումը, երբ մենք գործ ունենք ամբողջությամբ պարալիզացված ներհամայնքային կյանքի, մշակույթի, աշխատավոր քաջարանցու վստահության բացակայության հետ, երբ վերջիններիս կայացրած որոշումը երաշխավորված չէ։

Այսօր բոլոր ժամանակներում անառիկ Սյունիքը կանգնել է պատմական հորձանուտ անցնելու վտանգի առաջ, իսկ սյունեցուն ոգեշնչելու, իր դիրքերում ամուր կանգնելու և բնօրրանը երբեք չլքելու համար պայմաններ ստեղծելու փոխարեն գլխատում են։ Սա է ներկայիս կարգավիճակով Քաջարան համայնքը։

Հարգելի դատարան, ձեզ է ընձեռված գործի անկողմնակալ, անաչառ և օբյեկտիվ իրավագիտակցությամբ ընկալելու բացառիկ իրավունքը։ Մեր համայնքի ղեկավարին մեղսագրվող արարքի, մեղադրանքի առումով համոզված ենք, ունենք բավարար երաշխիքներ, մեղադրական թեքումից ձերբազատվել և անկողմնակալ արդարադատություն իրականացնել։

Խնդրում ենք փոփոխել Մանվել Փարամազյանի խափանման միջոցը, նրան ազատ արձակել և ընտրել մեկ այլ խափանման միջոց։ Արդար չէ ներկայումս չհիշատակել հզոր համայնքապետի դերն ու նշանակությունը ողջ 44-օրյա պատերազմում, առավել ևս հիմա, երբ պետականության հիմքերն ամրացնելու անհրաժեշտությանն ենք լծված յուրաքանչյուրս» , - նշված է ավագանու հայտարարության մեջ։

Շրջանի վարչական ղեկավարներից մեկն ասաց, որ 6 ամիս է իրենց ղեկավարին անիմաստ բռնել են:

«Սահմանամերձ գյուղ է: Եկեք տանեմ, ցույց տամ՝ ինչ է արել մեր քաղաքապետը երեք տարում՝ ճանապարհները վերանորոգել է, խմելու ջրով ապահովել: 

Ձմեռ է, թուրքը սարին նստած է: Ժողովուրդը փայտ չունի, ուր գնում ենք, չեն տալիս: Ղեկավար չկա, անտերություն է: Խնդրում ենք՝ բաց թողեք մեր ղեկավարին, թող գա, մեր ժողովրդին տերություն ունի»,- ասաց նա:

Նշում են՝ Մանվել Փարամազյանի կարիքը բոլոր գյուղացիներն ունեն: 

Հիշեցնենք, որ Մ. Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։  Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա  չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Չեխիայի Սենատի փոխնախագահը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
«Դիմադրություն» շարժման հանրահավաքն այսօր ավարտվեց. վաղը անհնազանդության ակցիաները կվերսկսվեն
Ապարանում 68–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի
«Քաղաքացիական պայմանագիրը» սեպտեմբերի 18-ին համագումար կանցկացնի
«Վաղը բոլորիդ սպասում եմ դատարանում»․ Զոհված զինծառայողների հարազատները դադարեցրին ակցիան
Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Արմեն Գրիգորյանը կալանավորվել է
Ոստիկանության ծառայողները ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին քաշքշելով և հրմշտելով փորձել են բերման ենթարկել. ՄԻՊ
«Պահանջների հիմնական մասը բավարարված է». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց ոստիկանապետի հետ հանդիպումից
Մի շարք հասցեներում գազ չի լինի
Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և մի քանի այլ պատգամավորներ ոստիկանության շենքում են
Ժողովրդավարության բրենդը մեզ համար կարելի է որպես հականիշային հասկացություն կիրարկել. Գոհար Մելոյան
Մեկ շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանը շուրջ 6,5 միլիոն դոլար ոստիկանությանը պարգևատրել է այս ապօրինությունները գործելու համար. Իշխան Սաղաթելյան
«Ակնհայտ է, որ Ալիեւը եւ Պուտինը չեն հրաժարվելու իրենց հանցավոր պլանի իրագործումից». ԱԺԲ֊ն դիմում է ՀՀ֊ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
Իգոր Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան
Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ էլույս աշխարհ բերել․ Արագածոտնի մարզպետը տեսակցել է մայրիկին և փոքրիկներին
Բարոյական գահավիժման հերթական հանգրվանը․ չներես մեզ Մխո ջան․ ֆեյսբուքահայերը քննարկում են Մխիթար Գալեյանի հոր ձերբակալումը
Ալեն Սիմոնյանն իր մայրիկի հետ էր ուզում հրահրեր Մարտի 1. Սերոբ Գասպարյան
Գարիկ Գալեյանին ազատ են արձակում. Ղազինյան
ԱԻՆ ՓԾ տնօրենի մասնակցությամբ քննարկվել է բնակչության պաշտպանության ոլորտում նախարարության համագործակցությունը Եվրամիության հետ
Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ին․ ԱՄՆ դեսպան
«Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, օպտիմալացման խնդիր չկա». փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյան
Դոլարի փոխարժեքը աճել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Երևանում 15-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել
Տանձուտ բնակավայրում շչակ է գործարկվելու
Մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը
ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը
ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021թ․ պետական բյուջեի կատարողականների քննարկումները
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում՝ ուղիղ
Չեխ գործընկերների հետ քննարկվել է գերության մեջ գտնվող մեր 38 հայրենակիցների վերադարձի հարցը
Արթուր Դավթյանը Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահի հետ քննարկել է կոռուպցիայի, ակտիվների վերադարձման ոլորտում փոխադարձ աջակցության խնդիրները
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. ոստիկանություն
Վահան Քերոբյանը Շիրակի մարզում հետևել է տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքին
ԱԳ նախարարը Եվրախորհրդարանի փոխնախագահին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի վերաբերյալ
Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը. «Հայրենիք»
Ռուսաստանը վտարում է 34 ֆրանսիացի դիվանագետի
Հայտնի են միասնական քննությունների օրերը
«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ
Շատ դեպքերում ակնհայտորեն տեղի է ունենում հանցագործություն հենց ոստիկանության կողմից. Դավիթ Հարությունյան 
Պարզվել են Հրազդանում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքներ. ՔԿ
Այն տպավորությունն էր, որ խնդիր է դրված կայծակնային արագությամբ կալանավորել և այդ հարցը փակել. Արմեն Գրիգորյանի պաշտպան
Չեն լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական. Տարոն Չախոյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ
Քաշքշուկ զոհվածների ծնողների և ոստիկանների միջև
Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ է գնել. Կոչուբաև
Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի
«Զվարթնոց» օդանավակայանի ականապատված լինելու վերաբերյալ ահազանգ է ստացվել․ ԱԻՆ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™